User Tag List

Էջ 2 37-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 547 հատից

Թեմա: Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

  1. #16
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    Ժողովուրդը միգուցե զոհ դարձավ բայց ոչ թե Վարդանի այլ դավաճանների ու դրանց զոհն ա մինչև հիմա: Վարդանը ճիշտ էր մտացում դա ապացուցվեց պատմությամբ իսկ եթե դու չես հավատում Եղիշեին ապա այստեղ կարելի է պարզ տրամաբանությամբ ապացուցել համենայն դեպս այն որ պարսիկները չհաղթեցին հակառակ դեպքում նրանք դաժանորեն կպատժեին բոլոր Մամիկոնյաններին ու մնացած նախարարներին էլ ապստամբությանը մասնակցելու համար կամ նրանց կրոնափոխ կանեին բայց դա չեղավ հետևաբար կարելի է եզրակացնել, որ պարսիկները լուրջ վնասներ էին կրել Ավարայրում, քանի որ Մուշկան Նյուսալավուրտի բանակը պատիչ ջոկատ չեր, որ եկավ պատժեց ապստմբներին և հեռացավ դա միվիթխարի բանակ էր, որը պետք է կրոնափոխ աներ ժողովրդին:Եթե ընդունենք սա էր պարսիկների նպատակը, իսկ մերը դրա ճիշտ հակառակը ստացվում է մենք ՀԱՂԹԵՑԻՆՔ :
    Տիգրան Մեծը ճիշտ է տվեց Հռոմին հողեր բայց դու չես նշում ինչ հողեր դրանք ՀԱՅԿԱԿԱՆ հողեր չեին: Հայկական հողերից մի թիզ անգամ նա չզիջեց և դրանում է նրա մեծությունը:
    ԵՎ վերջինը եթե չլինեին <<Վարդանի նման կույր, ռոմանտիկները>> ապա չեր լինի նաև այս 30.000 ք,կմ-ը չեր լինի նաև Ղարաբաղի և շատ ուրիշ հաղթանակներ (մասնավորապես Սարդարապատը և այլն) չեր լինի Շուշիի հաղթանակը քանի վոր գրեթե միշտ էլ մեր թշնամիները մեզնից ուժեղ են եղել:
    Հ.Գ. Ճակատամարտում նա չէ հաղթանակ տանում ով ավելի շատ թշնամի է սպանում (սակայն դա էլ է կարևոր) այլ նա ով կատարում է իր առջև դրված առաջադրանքը:
    Պարզ տրամաբանությունդ չի անցնում, որովհետև պատերազմից հետո էլ Հազկերտ 2-րդը շարունակում էր պահանջել հայերից կրոնափոխ լինել: Ավարայրի ճակատամարտում մենք պարվել ենք ու դա ոչ միայն ես եմ ասում, այլ Եղիշեն նույնպես ուղղակի Եղիշեն բարոյականությանը շատ մեծ դեր էր տալիս, նաև ասում էր, որ Սասանյանները նույնպես պարտվել էին: Ինչպես ասեցի Ավարայրից հետո շարունկավում էր Հայաստանին կրոնափոխ անելու ճնշումը, Ավարայրից հետո դատվեցին և մահապատժի ենթարկեցին հայ որոշ նախարարների, այդ թվում Վասակ Սյունուն: Պատերազմից առաջ Վասակ Սյունին Հազկերտին նամակներ էր գրում, որպեսզի չսկսի պատերազմ ու չպահանջի հայերից կրոնափոխություն ու տենց խիստ չվերաբերվի հայերին, ինչի արդյունքում Հազկերտը արդեն հրաժարվել էր հայերին կրոնափոխ անելու մտքից, բայց Վարդանը առաջ էր շարժվում ու էդ ամենը պատերազմի էր բերում: Պատերազմը էղավ, Վարդանը զոհվեց, Վասակին մահվան դատապարտեցին հայրենանվեր գործերի համար, հայ նախարարների ու հոգևորականների շնորհիվ, ասելով, թե հենց Վասակն է Վարդանին նամակ գրել, որպեսզի նա գա ու հայոց դիմադրությունը ղեկավարի, թե Վասակն է հրաման տվել հալածել մոգերին, թե նա լավ հարաբերությունների մեջ էր Հոների ղեկավար Հեռանի հետ, որի զորքը կռվել է պարսիկների դեմ ու հաղթել:
    Ինչպես ասացի Ավարայրից հետո շարունակում էր Հազկերտը իր քաղաքականությունը վարել:Ժողովուրդը թաքնվում էր ամրոցների մեջ, որը պաշտապանում էին հայ զորականները: Պարսիկներն էլ պաշարում էին և հայերը մնալով առանց սննդի հանձնվում էին: Հետո Վասակ Սյունուն զրկում են մարզպանի պաշտոնից ու իր փոխարեն նշանակում են Ատրորմիզդ անունով մի պարսիկի:
    Հետո արդեն ճշնշումներ չէին գործադրում կրոնափոխ լինելու համար: Բայց Հազկերտից հետո, հայերի շնորհիվ, Պարսկաստանի թագավոր դարձած Պերոզը նորից սկսում է վարել հոր քաղաքականությունը: Իսկ 482-ին Պերոզը զորք ուղարկեց Հայաստան, Վահան Մամիկոնյանը 30 հազարանոց զորքով շարժվեց պարսիկները մուտքը փակելու ու հաղթանակ տարավ:

    Հիմա կույր հայրենասիրության մասին: Քո բոլոր թվարկած դեպքերից ոչ մեկն էլ կույր չէր: Ասեմ ինչու: Որովհետև բոլոր դեպքերում էլ հայերի հաղթանակը գոնե կանխատեսելի էր: Իսկ Ավարայրի ժամանակ, ինչպես Եղիշեն ա ասում` հայերի կամավոր նահատակության պայքար էր: Ոչինչ չենք ստացել էդ պատերազմից բացի զոհերից:

  2. #17
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից

    Ես պարզ տրամաբանություն չարեցի թե հայերն են հաղթել բարոյապես կամ այլ ձևով ես միայն տրամաբանեցի, որ Հազկերտը չհասավ իր նպատակին և դա զուտ ճշմարտություն է կարծում եմ կհամաձայնես ինձ հետ:Վասակ Սյունին ինքն էր իր մահվան դատավճիռը կայացրել, որովհետև նա մինչև վերջ էլ չկողմնորոշվեց թե որն է լավը ես չեմ պնդում թե Վասակ Սյունին ազգի դավաճան է 100%-ով, նրա սխալը կայացավ այդպես էլ չկողմնորոշվելու մեջ: Եթե ազգը դուրս էր եկել պայքարի նա այլ ոչ թե վարդանը պիտի լիներ ապստամբության գլխավորը, բայց նա դա չարեց!!!
    Ինչ վերաբերվում է Վարդանի մահվանը գնալուն դա ես համարում եմ արդարացված համաձայնիր նա ավելի լավ գիտեր իր ախայանին քա մենք կարող ենք ենթադրել և եթե նա գնաց այդ քայլին ուրեմն դա էր միակ և ճիշտ ճանապարհը:Թշնամուն միայն զենքի ուժով կստիպես քեզ հարգել ցավոք այս օրենքը գործում է նաև այսօր:Այդ պատերազմից ստացանք այս օրը փոքրիշատե խաղաղ:
    Հիշիր Խրիմյան Հայրիկին մեզ հարիսա կտան եթե շերեփը երկաթից լինի:
    Վարդանը չեր ձգտում պատերազմի և ոչ էլ փառք էր փնտրում պարզապես նա հասկացավ, որ դա է միակ ելքը:Դու ինքդ նշեցիր, որ Վարդանից հետո եղավ Վահանը եղան և շատ ուրիշները, որոնք հաղթանակներ տարան, բայց մի պահ պատկերացրու, որ Վարդանը չկար Ավարայր չկար ինչ էր լինելու?
    Հնարավոր էր 2 տարբերակ Վարդանը չլիներ` Պողոսը կլիներ և 2-րդ Վարդանը և մեր ազգը կրոնափոխ եղան նորից, հետո հավանաբար պարսիկների հետ ընդունեցին մահմեդականությունը և մենք հիմա Մեծ ԻՐԱՆԻ մի մասն եինք կազմում աղջիկները չադրա են կրում և այլն բռռռռ...
    Հեռու չգնանք հարևան Վրաստանը կանգնած է քայքայման եզրին ինչու?
    Որովհետև մազերիդ չափ կրոնափոխ են եղել, իսկ հիմա չեն հասկանում ով ում բարեկամն է:
    Ինչ վերաբերվում է նշածս այլ ճակատամարտին` Սարդարապատին ապա նույնիսկ ամենաօպտիմիստ հայերը շատ քիչ էին հավատում իրենց հաղթանակին, բայց սա արդեն ուրիշ թեմա է:
    Հ.Գ.Երևում է պատմաբան ես կամ ել պատմություն շատ ես սիրում շատ հաճելի է բանիմաց մարդու հետ բանավիճելը չնայած որ իմ պատմության իմացությունը համարում եմ համեստ:
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 09.11.2006, 02:46:

  3. #18
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    39
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Պատերազմից առաջ Վասակ Սյունին Հազկերտին նամակներ էր գրում, որպեսզի չսկսի պատերազմ ու չպահանջի հայերից կրոնափոխություն ու տենց խիստ չվերաբերվի հայերին:
    Այ էս էլ ա մեր ազգային առանձնահատկություններից, պայքարելու փոխարեն խնդրենք. "ձաձա ջան, խիստ մի վերաբերվի էլի": Մի հատ քեզ դիր էդ ազգի տեղը էլի, կանգնած էս, մեկ էլ քեզնից ուժեղ մեկը րոպեն մեկ գալի գլխիդ կտցնում գնում ա, դու էլ ասում ես. " էս անգամ մի քիչ կամաց կտցրու էլի": Ավելի լավ չի՞ գոնե մի հատ էլ դու խփես, ու թեկուզ ծեծ էլ կուտես, բայց գոնե քեզ ոչնչություն չես զգա (կներես, որ քո վրա եմ բերում օրինակը, ես գիտեմ , որ դու հենց տենց էլ կանես):

  4. #19
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից

    Գիտե՞ս ինչ, ավելի լավ կլիներ, եթե մի հատ էլ մենք խփեինք, բայց իմանայինք, որ խփելուց հետո բան կփոխվի: Իսկ եթե էդ մարդը տենց նամակներ ա գրել, ինքը քո նման չի մտածել, երևի ինքը մտածել ա, որ էդ պատերազմում անիմաստ զոհեր ենք տալու ու եթե տենց ա մտածել, փաստորեն ճիշտ ա մտածել:
    Հիմա դու ինձ ասա, ո՞րն ա ավելի լավ, Հազկերտի կրոնափոխ անելու մտքի հրաժարումից հետո պատերազմ անե՞լը, թե՞ չանելը: Մենք պատերազմում էին, որտև մեզ ուզում էին կրոնափոխ անել: Ու դու չես ասում "էս անգամ մի քիչ կամաց կտցրու" ասում ես "էլ մի կտցրու": Դու վերցնում ես ոչ պատիվ բերող արտահայտությունն ես մեջ բերում:
    Բայց էս ամեն ինչը էդքան էլ կարևոր չի, կարևորն ա էն ա, որ Վարդանը էդքան էլ խելոք մարդ չէր, երբ Հազկերտը նախարարներին կանչել էր իր մոտ, քիչ էր մնում Վարդանի պատճառով կրակն ընկնեն, ինչո՞ւ, որովհետև Վարդանը համաձայն չէր ձևական կրոնափոխությանը, հազիվ են համոզել: Մի գուցե կգտնվեն որոշ քրիստոնյաներ, որ կասեն սուտ կրոնափոխ լինելը սխալ ա բան ա, բայց էդ իրանց գործն ա, մի գուցե փորձեմ համոզել հակառակը իրանց, մի գուցե չփորձեմ: Իսկ Վասակն էլ դավաճան չէր: Ա՛յ էս էրկուսն ա ինձ համար կարևոր, որը մոդայիկ կարևորություն ա:

  5. #20
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ավարայրի ճակատամարտում հայերը պարտություն են կրել
    Ես տարբերություն եմ դնում պատերազմում պարտություն կրելու ու ռազմական գործողություններում պարտություն կրելու միջև։ Հա, ճակատամարտում, ռազմական գործողություններում պարտություն կրեցինք։ Բայց պատերազմում մենք ենք հաղթել, քանի որ վերջում մեր ուզածին հասել ենք, պարսիկ չդարձանք ու կիսաանկախ մնացինք։ Հա, Վարդանը զոհվեց, մեր զորքերը նահանջեցին, բայց դրանից հետո ոչ ժողովուրդը, ոչ էլ իր գերդաստանը չդադարեց պայքարելուց։ Ու վերջը նպատակին հասան, 482թ.–ին պարսիկները ուղարկեցին պարսից Նիխոր զորավարին՝ հաշտության պայամանագիր կնքելու։ Ու այդ պայմանագրով Հայաստանի այդ մասը մնաց որպես կիսաանկախ երկիր ու մնաց քրիստոնյա։

    Մի քիչ թեմայից շեղվելով՝ մի բան էլ ասեմ «պատերազմ» բառի հետ կապված։ Ղարաբաղում էլ ռազմական գործողությունները ավարվել են ու մենք հաղթել ենք, բայց պատերազմը դեռ չեքն հաղթել, այն դեռ չի ավարտվել, քանի որ Ղարաբաղի անկախությունը իրենք դեռ չեն ճանաչել ու գտնվում ենք հրադադարի վիճակում։

  6. #21
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Բայց էս ամեն ինչը էդքան էլ կարևոր չի, կարևորն ա էն ա, որ Վարդանը էդքան էլ խելոք մարդ չէր, երբ Հազկերտը նախարարներին կանչել էր իր մոտ, քիչ էր մնում Վարդանի պատճառով կրակն ընկնեն, ինչո՞ւ, որովհետև Վարդանը համաձայն չէր ձևական կրոնափոխությանը, հազիվ են համոզել: Մի գուցե կգտնվեն որոշ քրիստոնյաներ, որ կասեն սուտ կրոնափոխ լինելը սխալ ա բան ա, բայց էդ իրանց գործն ա, մի գուցե փորձեմ համոզել հակառակը իրանց, մի գուցե չփորձեմ:
    Այս մասի հետ համաձայն եմ։ Այդ ժամանակ իշխանների ուսերին էր ազգին տիրություն անելը, իրենց կենդանի մնալը կարևոր էր, նույնիսկ եթե դրա համար պետք լիներ ձևական կրոնափոխություն անել։ Սա այն հազվադեպ ստերից է, որ կարելի է ընդունելի համարել։ Կարող է և լավ դիպլոմատ չի եղել ինքը։
    Ամեն դեպքում, որ ամեն մի հայ իր պես ոգի ունենար, մեր ներկան հիմա շատ ավելի լավ կլիներ։

  7. #22
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Մի հատ էլ Րաֆֆուց մեջբերում անեմ։ Սա մեջբերում եմ ոչ այնքան որպես ինչ–որ բան ապացուցելու համար բերվող փաստարկ, այլ ուղղակի գեղեցիկ ու իմաստալից խոսք։

    «Մենք ունեցել ենք Տիգրան, որը ջարդում էր Լուկուլլոսի և Պոմպեոսի լեգեոնները։ Մենք ունեցել ենք ուրիշ շատ հերոսներ, բայց դրանցից և ոչ մեկը Վարդան չէ կարող լինել։
    Այդ քաջերի հետ միացած էր զորքը, այսինքն վարձկանների մի դասակարգ, որոնց գործ էին ածում շատ անգամ , աննպատակ աշխարհակալությունների մեջ, միայն իրենց դրոշի փառքը բարձրացնելու համար։ Զորքը արյուն էր թափում, իսկ նրանք փառք էին վայելում։ Զորքը հող էր տիրում, բայց նրանց որդիքը քաղցած էին մնում. արդյունքը շայլում էին շռայլում էր զորքի տերը։ Բայց Վարդանի անձնավորության մեջ միացած էր ժողովուրդը։ Նրա փառքը ժողովրդին էր պատկանում։ Վարդանը – ինքը ժողովուրդն էր։»

  8. #23
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    39
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Բայց էս ամեն ինչը էդքան էլ կարևոր չի, կարևորն ա էն ա, որ Վարդանը էդքան էլ խելոք մարդ չէր… Իսկ Վասակն էլ դավաճան չէր:
    Ես չեմ ասում , թե Վարդանը խելոք մարդ էր: Խելոք մարդիկ պատմության մեջ ինչքան ասես ունեցել ենք, ուժեղ կամքի տեր մարդիկ են քիչ եղել, պայքարողներն են քիչ եղել: Միշտ խելոք հաշվարկներ ենք արել, որ մեր ուժերը բավարար չի, դրա համար միշտ մեր գլխին օտար տեր ենք ունեցել, եթե ուժերի հավասարությանը նայեինք, Ղարաբաղյան պատերազմն էլ պիտի չսկսեինք: Վարդանը ինչքան էլ անգրագետ լիներ, ազգային արժանապատվության ուժեղ զգացողություն ուներ, ու դա ես ավելի եմ գնահատում:
    Պատերազմը ավարայրի դաշտով չավարտվեց, ու եթե անգամ ճակատամարտը տանուլ տվեցինք, պատերազմը իրա պտուղները տվեց( Վազգենն արդեն նշել ա);
    Իսկ վասակը Ճիշտ էր իրա քաղաքականության մեջ , թե չԷ, մեկա դավաճան ա, որովհետև դուրս ա եկել սեփական ազգի զորքերի դեմ:

  9. #24
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Վարդանը ինչքան էլ անգրագետ լիներ, ազգային արժանապատվության ուժեղ զգացողություն ուներ, ու դա ես ավելի եմ գնահատում:
    Իսկ ի՞նչ կասես նրա մասին, որ Վարդանը մտնում էր հայկական գյուղեր, ավերում էր գյուղերը, կոտորում էր գյուղացիներին: Դու գիտես, որ ինձ համար կրոնը նշանակություն չունի, նենց որ ավելի լավ ա Վարդանը կրոնափոխ լիներ, քան նման բաներ աներ:
    Նման բաների անելու մասին չի նշվում, ինձ մի պատմաբան ա ասել, չնայած լիովին չեմ հավատում էդ պատմաբանին, բայց հնարավոր ա, որ տենց ա հենց էղել: Ու գիտես ես հակված եմ էս տեսակետին հավատալու, որովհետև նման մարդու նաև հիմա են հերոսացնում:

    Իսկ վասակը Ճիշտ էր իրա քաղաքականության մեջ , թե չԷ, մեկա դավաճան ա, որովհետև դուրս ա եկել սեփական ազգի զորքերի դեմ:
    Վասակը իր զորքի դեմ դուրս չի էկել, դեռ հակառակը, պատերազմից հետո հայ նախարարներն են Վասակի դեմ դուրս էկել "հայրենանվեր գործեր անելու համար":

  10. #25
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Ճիշտն ասած բավականին երկար և բովանդակալից մի ճառ էի գրել, որը պահպանելուց կորավ (իմ մեղքով):
    Էլ հավես չունեմ նորը գրելու!
    Կարճ ասած մենք հաղթել ենք հաղթում ենք ու պիտի հաղթենք!!!!!
    Վարդանն էլ իսկական հորոս ա իսկ Վասակը իսկական դավաճան!!!!
    Այսքանը:
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 12.11.2006, 01:18:

  11. #26
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    Ճիշտն ասած բավականին երկար և բովանդակալից մի ճառ էի գրել, որը պահպանելուց կորավ (իմ մեղքով):
    Էլ հավես չունեմ նորը գրելու!
    Կարճ ասած մենք հաղթել ենք հաղթում ենք ու պիտի հաղթենք!!!!!
    Վարդանն էլ իսկական հորոս ա իսկ Վասակը իսկական դավաճան!!!!
    Այսքանը:
    լա՛վ, ընդունում եմ էս վերջին ասածդ անհիմն բովանդակություն:
    Ինչևէ, ինձ թվում ա կոնկրետ քեզ հետ իմ վեճն արդեն ավարտվեց:

  12. #27
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    լա՛վ, ընդունում եմ էս վերջին ասածդ անհիմն բովանդակություն:
    Ինչևէ, ինձ թվում ա կոնկրետ քեզ հետ իմ վեճն արդեն ավարտվեց:
    Ես էլ եմ ընդունում եմ, որ վերջին գրառումս մեղմ ասած մի քիչ հիմնավորված չէ, բայց ես բավական մանրամասն ներկայացրել եմ իմ տեսակետը նախորդ գրառումներում:
    Երևում է նորից պիտի գրեմ այն ինչ երեկ պահպանման ժամանակ կորավ կարծում էի կարիք չկա, բայց տեսնում եմ որ նույնիսկ անհրաժեշտ է:
    Եթե կարծում ես, որ մեր բանավեճը ավարտվել է դա քո խնդիրն է և դու իրավունք ունես չպատասխանելու կոնկրետ իմ գրառումներին, բայց ես չեմ կարող չքննարկել և չմեկնաբանել իմ տեսանկյունից անընդունելի և սխալ մեկնաբանությունները՝:

  13. #28
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Իսկ ի՞նչ կասես նրա մասին, որ Վարդանը մտնում էր հայկական գյուղեր, ավերում էր գյուղերը, կոտորում էր գյուղացիներին: Դու գիտես, որ ինձ համար կրոնը նշանակություն չունի, նենց որ ավելի լավ ա Վարդանը կրոնափոխ լիներ, քան նման բաներ աներ:
    Նման բաների անելու մասին չի նշվում, ինձ մի պատմաբան ա ասել, չնայած լիովին չեմ հավատում էդ պատմաբանին, բայց հնարավոր ա, որ տենց ա հենց էղել: Ու գիտես ես հակված եմ էս տեսակետին հավատալու, որովհետև նման մարդու նաև հիմա են հերոսացնում:
    Վասակը իր զորքի դեմ դուրս չի էկել, դեռ հակառակը, պատերազմից հետո հայ նախարարներն են Վասակի դեմ դուրս էկել "հայրենանվեր գործեր անելու համար":
    Վարդանը մտնում էր՞ հայկական գյուղերը և թալանում հասարակ ժողովրդին այ քեզ նորուոթյու~~ն:
    Քո ասածից կարելի է ենթադրել, որ մեր ազգը ապրելով ավելի քան 4000տ. այս երկրագնդի վրա հերոսացրել , իդեալականացրել է, մի մարդու, որին
    ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ սրբացրել է, որին ճակատամարտից առաջ աղոթել են մեր պապերը նրանաց պապերը և այդպես շարունակ, որը եղել է իսկական հայրենասերի կերպարը մեր ժողովրդի մոտ շուրջ1500տ. իրականում եղել է մի ստոր ավազակ, որը թալանել է սեփական ժեղովրդին նրա գլխին իսկական ցեղասպանություն կազմակերպել Ավարայրի դաշտում և դա դեռ ոչինչ, նա այնքան անմիտ, անհեռատես ու կույր ռոմանտիկ մարդ է եղել, որ նրան նույնպես սպանել են Ավարայրում կամ
    շատ-շատ ունեցել ենք քիչ թե շատ նորմալ թագավոր՝ Տիգրան Մեծիը, բայց որը նույնպես շատ անմիտ և անհեռատես է եղել, որովհետև Հռոմին է հանձնել իր իսկ գրաված հողերը:
    Չե եղբայր թույլ տուր քեզ հետ չհամաձայնել այպես չի եղել!!!!!
    Դու երբևէ մտածել ես թե ինչու՞ Վարդանը կրոնափոխ չի եղել Տիզբոնում, թե դու համոզված ես, որ Վարդանը ճիշտ է ավազակ էր բայց ազնիվ ավազակ էր և չեր ուզում խաբել իր թշնամուն՝ գերադասելով մահը: Համոզված եմ լրջորեն չես մտածել:
    Իսկ ես մտածել եմ և շատ երկար: Երկու բառով ասեմ:
    Քրիստոնեության ընդունումից(301թ. ըստ որոշ պատմիչների) 451թ.-ին անցել էր ուղիղ 150տ. իսկ գրերի գյուտից(405թ.) 46տ. դա շատ քիչ ժամանակ է, որպեսզի քրիստոնեությունը արմատավորվեր հայերի մեջ(1700տ. է անցել, բայց դեռ որոշ սովորույթներ նախորդ կրոնից մենք պահպանել ենք) Վարդանը սա շատ լավ գիտեր և հասկանում էր սա գիտեր նաև Հազկերտը նրա նպատակը հայ նախարարներին <<դարձի>> բերելը չեր կրոնափոխության միջոցով այլ Հայաստանում եղբայրասպան պատերազմ հրահրելը, որը նրա հաշվարկով պիտի սկսվեր մեզ մոտ նախարարների կրոնափոխման լուրը տարածվելուց հետո և այդ լուրը Հայաստան էր հասնելու ավելի շատ շատ ավելի շուտ քան իրենք հայոց երկրի տերերը: Վարդանը գալու էր Հայաստան այն տեսնելով պառակտված լիովին և արդեն Հազկերտի դեմ էր դուրս գալու էլ ավելի քիչ ուժերով(ի ուրախություն մեզ այդպես չեղավ):Նա սա հասկանում էր դրա համար էլ երկմտում էր, և եթե հայկական ուժերը առաջնորդ ունենաին Հայաստանում Վարդանը կգերադասեր մահը՝ ես դրանում համոզված եմ:
    Ես արդեն ասել եմ չեմ զլանա կկրկնվել նայիր հարևան Վրաստանին ինչի են հասցրել այդ ժողովրդին բազմաթիվ կրոնափոխությունները:
    Ես եղել եմ Վրաստանում հողը այնտեղ բերրի է քան մեզ մոտ, դիրքը այդ երկրի գրեթե իդեալական է ունի ելք դեպի ծովը, բայց այդ երկիրը երկիր չէ և դժվար էլ մոտ ժամանակում դառնա ինչու՞ ՝ պատասխանը գրված է վերևում: Հազկերտի քաղաքականությունը հիմա էլ է վարվում, բայց քողարկված և քաղաքակիրթ ձևերով:Բազմաթիվ աղանդաորական կազմակորպությունները փորձում են ջլատել մեզ:Ես չեմ զարմանա եթե պարզվի որ դրանք ֆինանսաորվում են ասենք Թուրքիայից կամ էլ Ադրբեջանական նավթադոլլարներից, որովհետև կա մի պարզ ճշմարտություն՝
    ԲԱԺԱՆԻՐ. ՈՐ ՏԻՐԵՍ:
    Այնպես որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ այս դաժան աշխարհում:
    Ես այստեղ կարծիքներ եմ հայտնում և եթե հաջողվում է կրթված մարդու հետ բանավեճի մեջ մտնել ես դրանից վատ չեմ զգում այլ հակառակը, քանզի տարբեր կարծիքներ լսելուց հետո նոր կարելի է համոզվել սեփական իրավացիության մեջ կամ հակառակը:
    Հ.Գ.
    Եթե համարում ես, որ մեր բանավեճը ավարտված է կարող ես չպատասխանել, համարիր իմ հարցերը հռետորական:

  14. #29
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Չէ, էսքանից հետո ես մեր բանավեճը չեմ համարվի ավարտված, որովհետև ես այն անավարտ էի համարում քո անհիմն գրառման համար: Հիմա տեսնում եմ, որ ավելի լուրջ սկսեցիր ու կփորձեմ շարունակել բանավեճը:
    Գիտեմ, որ գրելուղ առաջ չէր էլ կասկածում, որ հետդ համաձայն չեմ լինի: Ու հիմա ասեմ նաև ինչու:
    Շատ իզուր ա քո զարմանքը որ մեր ազգը ապրելով ավելի քան 4000տ. այս երկրագնդի վրա հերոսացրել , իդեալականացրել է, մի մարդու...
    Ես հիմա մեջ կբերեմ Հրանտ Մաթևոսյանից «Այլ է՝ երբ թիկունքդ սլավոն եղբայրներիդ ես անում և ֆաշիզմից հաշիվ պահանջում քո մոխրացած Խատինի համար, և լիովին այլ՝ երբ ապրում ես մի երկրում, ուր հերոսացնում ու արձան են կանգնեցնում քո երեխայի ու ծնողի, գյուղի ու երկրի դահիճներին»:
    Իհրկե այս մեջբերածս բացարձակ Վարդանին չէր ուղղված: Բայց էս կարդալով ես մի ուրիշ մարդու եմ հիշում, որը նույնպես սպարապետ ա, մեր ժամանակների սպարապետներից ա: Այդ սպարապետը մեղավոր ա էս երկրի ոչ ժողովրդավարության ու որոշ սպանությունների մեջ: Էդ սպարապետը հիմա համարվում ա ազգային հերոս ու կշարունակվի համարվել, անցնի 1000 տարի ինքը էլի կհամարվի: Ու տենց պատմությունը կեղծվեց: Շատ հնարավոր ա դու էլ ես իրան համարում ազգային հերոս, իսկ ես ազգային դավաճան, ազգ փչացնող: Չէ՛, էդ սպարապետն էլ, ոնց որ Վարդանը, կռվել ա ու Վարդանի նման արիաբար ա կռվել: Ես դեմ չեմ, որ իրանք մասնակցում են պատերազմի հանուն հողի, հանուն ազգի, հանուն թող լինի կրոնի, բայց ազնիվ խոսք եմ ասում, ես կուզեի, որ ընդհանրապես ինքը գոյություն չունենար: Ստալինն էլ էր ուզում Գերմանիային հաղթել:

    Չէ՛, դրա համար ինձ շատ երկար ժամանակ չպահանջվեց մտածելու, թե ինչու Վարդանը չէր համաձայնվում ձևական կրոնափոխ լինելու: Որովհետև Վարդանն էլ հենց, էն իմ ծանոթ որոշ ֆանատիկ քրիստոնյաների նման, նման բանը կհամարեր մեղք, նա կարծում էր, որ դա արժանապատվության հարց ա: Որովհետև հենց ինքը նման ֆանատիկ հայրենասերների նման չգիտի, որ հայրենասիրությունը, դա չի, նա մտածում էր նման բան անելով ինքը քաջ ա: Ինչ խոսք, դեմ չեմ, որ Վարդանը քաջ էր, եթե մնացած ավելի խելամիտ նախարաները չլինեին Վարդանը իրա քաջությամբ կզոհվեր: Որոշ քաջերի պրոբլեմը էդ ա, որ կրիտիկական պահերին չեն մտածում, այլ քաջություն են անում:
    Իսկ Հազկերտի հաշվարկները չես կարող ասել, ինչ ա էղել: Ինչպես և մենք էրկուսս էլ չենք կարա ասենք, թե էս ամենը, ոնց ա էղել: Բայց փորձեմ քեզ հակառակը պնդել:
    Ճիշտ ես շատ ավելի շուտ հասավ կրոնափոխ լինելու լուրը: Բայց էդ ամենը շտկելը շատ հեշտ էր, ամենևին եղբայրական պատերազմի չբերող: Դու քո հայրենիքում ես ու մի բերան ասում ես, որ մենք սուտ ենք կրոնափոխ էղել ու վերջ, էդ էդքան բարդ բան չի: Հազկերտը նման հաշվարկ չէր արել, որովհետև ինքը նույնիսկ կասկածում էր հայերի անկեղծ կրոնփոխ լինելու մեջ, դրա համար Վասակի էրկու տղերքին մոտը գերի պահեց:
    Բայց կա նաև հակառակը՝ ժողովուրդը իմանալով, որ սուտ են կրոնափոխ էղել ավելի ոգևորվեց, իսկ այ եթե իմանար, որ հայ նախարարներին սպանել են, կտխրեին, բայց կասեին, կթուլանային «հերոս են»:
    Իմ ու քո տարբերությունը գիտե՞ս, որն ա,որ դու մտածում ես իրադրությունների մասին, ամեն՝ կերպ Վարդանին արդարացնելով, իսկ ես հակառակը՝ նրան մեղադրելով: Ուղղակի ինձ մոտ տենց ա էղել, հիմիկվա պատմական կեղծումներից հետո, չնայած էն ժամանակ էլ Վարդանը աչքիս լույսը չէր:

    Ու վերջում, Տիգրան Մեծի բերածս օրինակը երևի սխալ ես հասկացել, ես ընդհանրապես Տիգրանին չեմ քննադատում նման որոշում կայացնելու համար: Դա լավ ելք էր, իր դավաճան որդու սխալները ուղղելու համար, առանց պատերազմի:

  15. #30
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    36
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավարայրի ճակատամարտ 451 թ.։ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

    Ես շատ լավ ուսումնասիրել եմ հայ ժողովրդի պատմությունը և կարող եմ ասել, որ Ավարայրի ճակատամարտը չի կարելի համարել ո՛չ պարտություն, ո՛չ էլ հաղթանակ: Որովհետև երկու կողմերն էլ տարել են հաղթանակ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

Էջ 2 37-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •