Եվս մի քանի բառ հետաքրքրվողների համար: Ըստ մասնակիցների (ովքեր ի դեպ շարժման կողմնակից են ու ոչ ՀՅԴ-ի և ում ասել էին, որ համերգ է նվիրված Արցախի անկախությանը) մարդկանց քանակն այնքան է եղել, որ նոսր կանգնած են եղել միայն հարթակում, և առաջին մի քանի աստիճաններին: Սա իհարկե այնպես, ձեռքի հետ: Հաջորդ տեղեկությունն այն է, որ շատերին խաբելով, թե իբր համերգի են տանում, չխոսելով բացարձակապես հանրահավաքի մասին ու չասելով որ ՀՅԴ կազմակերպածն է, տարել են այնտեղ: Կա տեղեկություն, իհարկե չճշտված, ընդամենը խոսակցական մակարդակի վրա, որ ԿԳՆ-ից Արտակ Աղբալյանի ցուցմունքով այնտեղ են տարվել ինչ-որ տեխնիկումի ուսանողներ և դասավանդող կազմը (այստեղ տեղին է հիշել վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին «հրամանը» և այն փաստը, որ թեկուզ դեռ չի բարձրաձայնվել, բայց տեղեկություններ կան, նորից չճշտված, որ մի շարք ընդդիմադիր դասախոսների նկատմամբ սկսվել են ճնշումներ, ոմանց արդեն աշխատանքից հեռացրել են): Ի դեպ միտինգին իր ներկայությամբ պատվել է նաև Լոքյանն ու 5 րոպե անց հեռացել, ապացուցելով, որ հանրահավաքն իսկի իրենց էլ չի հետաքրքրում:
Էջանիշներ