User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Նորից գրեմ – օպերայի հրապարակում Լենին Պարտիա Գորբաչով էին գոռում պառավները ու գբշնի կես ռուբլանոց փողկապավորները, երբ մենք մերն էինք բրդում – անկախություն, եռագույն էին ՍԱԴՐՈՒՄ....

    Եթե ՀՅԴն իր բոստանն ունի դուք ձերը դա էլ վատ չի, բայց նման կարգերով էլի ստացվում է միայն պառլամենտական պետություն Լևոն նախագահ հաստատ չի լինի, քանի որ նախագահ Հայաստանում լինում է բոլորի կողմից ցանկանալու դեպքում...

    Ինձ թվում է չես պատկերացնում ինչպես էր ՀԱՄԱԶԳԱՅԻՆ շարժում ստեղծվել 88ին, երևի նրանից է, որ երիտասարդ էս չես հիշում չափերը։ Չնայած սպասելի է, որ ԼՏՊի նման կարծում ես ինքն իրեն ԻՆՔՆԱԲՈՒԽ լինում է միայն պետք է սպասել հետո հոպլա թամբել այդ ժողովրդական ալիքի վրա, ինչը 88ին նրան շատ լավ հաջողվեց....

    Կարճ կապեմ – ներկայացրա գրասենյակների ցուցակը, կամ եթե գաղտնի է հասցեները, գոնէ քաղաքները ու գյուղերը, որտեղ դա արվում է – ես ինչքան էլ անտեղյակ լինեմ ու չիմանամ ինչ է կատարվում, մի բան պարզ է, որ բացի Հյուսիսային պողոտայից, ոչ մի բանի մասին Համազգային կոնգրեսը չի խոսում ու ոչ մի տեղի մասին այլևս ոչինչ չի ներկայացվում նույնիսկ Ա1+ կամ ազատույունով, ինչից էլ ենթադրում էմ, որ ՉԿԱ – սպիտակ ձեռքերով հեղափոխություն էք ցանկանում անել ու միայն քաղաքի կենտրոնում...

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Voter, 10 անգամ էլ եթե կրկնես, ասելիքիդ արժեքը չի բարձրանա: Ի դեպ այս մի գրառումդ նախորդի նկատմամբ փոքր ինչ առաջընթաց ուներ վիրավորական ձևակերպումների պակասի իմաստով: Հուսով եմ չես կարծում, որ այդ պիտակումներդ ու վերամբարձ տոնը բարձրացնում են գրառման կամ ասելիքի արժեքը:

    գրասենյակներ. առայժմ.
    - ՀԱԿ կենտրոնական գրասենյակ - Կորյունի 19Ա, հեռ. 520974
    - Կենտրոն-Նորք-Մարաշ - Սարյան 38, հեռ. 535235
    - Արաբկիր - Օրբելի 8, հեռ. 227842
    - Էրեբունի-Նուբարաշեն - Դավիթ-Բեկի 15, հեռ. 433535
    - Աջափնյակ-Դավթաշեն - Հալաբյան 29, հեռ. 398897
    - Քանաքեռ Զեյթուն - Ադոնցի 3, հեռ. 297512

    Առայժ գործում են այս գրասենյակները, որքան գիտեմ, որոնցից յուրաքանչյուրում կարելի է գրանցվել ՀԱԿ-ին: Միաժամանակ ՀԱԿ-ի գրանցում արվում է տարբեր շրջաններում՝ այցելությունների միջոցով:

    Ես այսքանով ավարտում եմ: ՀՅԴ շոուն մեր տեղը չի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Խնդրեմ.
    Հարգելի հայրենակիցներ
    Հայ Ազգային Կոնգրեսին անդամագրվել ցանկացողները ժ.10.00-18.00-ն կարող են դիմել հետեւյալ գրասենյակներ.
    - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական
    գրասենյակ (Կորյունի 19ա, հեռ. 52.09.74),
    - Կենտրոն-Նորք-Մարաշ - Սարյան 38, հեռ. 53.52.35
    - Արաբկիր - Օրբելի 8, հեռ. 22.78.42
    - Էրեբունի-Նուբարաշեն - Դավիթ Բեկի 15, հեռ. 43.35.35
    - Աջափնյակ-Դավթաշեն - Հալաբյան 29, հեռ 39.88.97
    - Քանաքեռ-Զեյթուն - Ադոնցի 3, հեռ. 29.75.12
    ...Ուշացա...
    DIXI
    carpe noctem

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ կապեմ – ներկայացրա գրասենյակների ցուցակը, կամ եթե գաղտնի է հասցեները, գոնէ քաղաքները ու գյուղերը, որտեղ դա արվում է – ես ինչքան էլ անտեղյակ լինեմ ու չիմանամ ինչ է կատարվում, մի բան պարզ է, որ բացի Հյուսիսային պողոտայից, ոչ մի բանի մասին Համազգային կոնգրեսը չի խոսում ու ոչ մի տեղի մասին այլևս ոչինչ չի ներկայացվում նույնիսկ Ա1+ կամ ազատույունով, ինչից էլ ենթադրում էմ, որ ՉԿԱ – սպիտակ ձեռքերով հեղափոխություն էք ցանկանում անել ու միայն քաղաքի կենտրոնում...
    Ոտեր, գրառումդ սուտ ինֆորմացիա է պարունակում: Իսկ այս թեման որպես դրա ապացույց:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը

    Տղերք, տեղյակ ե՞ք փող-բան բաժանել են, թե՞ ձրի (հավայի) տարել այնտեղ կանգնեցրել են, այն էլ ստիպողաբար…10 000-ից պակաս չարժեր…մանավանդ դաշնակներից ամենաքիչը մի 15 000 պիտի վերցնեն, նրանց գրպանները խորն են իրենց հոգիների պես, սփյուռքահայ "ընգերները" թող վճարեն…Փողը սկզբից պիտի վերցրած լինեին

  6. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը

    Ինչ հանրահավաք՞՞՞ Ընդհանրապես Դաշնակցությունը իրեն այնքան է խայտառակել, հիմա էլ շարունակում է, որ շուտով կամ կվերանա, կամ խելք կհավաքի և դուրս կգա «իշխանությունների հետևից» որտեղ հիմա գտնվում է և ակտիվ գործունեություն է իրականացնում Երեկվա ելույթները ուղղակի ծաղրածույություն էին Ասելիք չունեին, և ոչ ոքին հետաքրքիր էլ չէր, ինչ են ասելու: Որովհետև ամենը թատրոն է, մթամ իրանք էլ են ժողովրդին հետաքրքիր
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. #7
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը

    Ես ժամը 8-ի կողմերը անցել եմ էտ կողմով, խղճուկ հավաք էր, ինչ հանրության հավաք, իմ անցաց ժամին մենակ էն ամենավերևը մարդիկ կային, դեպի հարթակ տանող որղջ ուղին ազատ էր, ու ինչ որ անհասկանալի երաժշտություն էր հնչում

  8. #8
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոտեր, գրառումդ սուտ ինֆորմացիա է պարունակում: Իսկ այս թեման որպես դրա ապացույց:
    Բացահայտի սուտը, ինչպես գրել եմ միայն ուրախ կլինեմ սխալ դուրս գալ իմ պնդումներում, որ քաղաքի կենտրոնից դուրս ԼՏՊ-կոնգրեսը ոչմի նախաձեռնություն չունի։

    Կարծեմ նույնիսկ ԺՈՒԿի վաղամեռիկ նախագահի տղային Մանուկ Գասպարյանի տղային էլ չեն աջակցում - թե ԺՈՒԿն ԼՏՊ կոնգրեսին չի միացել՞ Բայց այդ դեպքում էլ Քանքեռ Զեյթուն համայնքում ու մնացած ՏԻՄ էրում կարելի էր թեկնածուներ եթե չնդնել էլ, ապա գոնէ որևէ մեկին աջակցելու հայտարարությամբ հանդես գալ։

    Իմ մոտ տպավորություն է, որ ԼՏՊ-կոնգրեսը կամ ուղղակի չի պատկերացնում, որ նախագահի աթոռով ու նրա վրա նստողով հարցերը չեն լուծվում, կամ էլ վախենում է որ եթե սկսի տեղական ներքևից հեղափոխել հասարակությունը արդյունք չի ունենա - միակ բանը որ ժողովուրդը ԼՏՊ-կոնգրեսին վստահում է ՍՍի ռեժիմի վերացումն է, իսկ օրինակ հենց այս դաշնակցական թատրոնի դեմ մի բան անել - էլի չեն կարողանում, վախենում են, անունը դնում են «չենք ուզում»...

    ՀԱԿը դավաճանեց իր կողմնակիցներին, որոնց խաբել բերել են դաշնակենրի թատրոն հանրահավաքին, ու նա այդ խաբվածներին չգնաց չհանեց այդ վիճակից....

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացահայտի սուտը, ինչպես գրել եմ միայն ուրախ կլինեմ սխալ դուրս գալ իմ պնդումներում, որ քաղաքի կենտրոնից դուրս ԼՏՊ-կոնգրեսը ոչմի նախաձեռնություն չունի։

    1.Կարծեմ նույնիսկ ԺՈՒԿի վաղամեռիկ նախագահի տղային Մանուկ Գասպարյանի տղային էլ չեն աջակցում - թե ԺՈՒԿն ԼՏՊ կոնգրեսին չի միացել՞ Բայց այդ դեպքում էլ Քանքեռ Զեյթուն համայնքում ու մնացած ՏԻՄ էրում կարելի էր թեկնածուներ եթե չնդնել էլ, ապա գոնէ որևէ մեկին աջակցելու հայտարարությամբ հանդես գալ։

    2.Իմ մոտ տպավորություն է, որ ԼՏՊ-կոնգրեսը կամ ուղղակի չի պատկերացնում, որ նախագահի աթոռով ու նրա վրա նստողով հարցերը չեն լուծվում, կամ էլ վախենում է որ եթե սկսի տեղական ներքևից հեղափոխել հասարակությունը արդյունք չի ունենա - միակ բանը որ ժողովուրդը ԼՏՊ-կոնգրեսին վստահում է ՍՍի ռեժիմի վերացումն է, իսկ օրինակ հենց այս դաշնակցական թատրոնի դեմ մի բան անել - էլի չեն կարողանում, վախենում են, անունը դնում են «չենք ուզում»...

    3.ՀԱԿը դավաճանեց իր կողմնակիցներին, որոնց խաբել բերել են դաշնակենրի թատրոն հանրահավաքին, ու նա այդ խաբվածներին չգնաց չհանեց այդ վիճակից....
    Վոթեռ, ինչքան ես սիրում շեղվել թեմայից ու չհիմնավորված բաներ գրել
    1. Տիմ ընտրություններում ՀԱԿ-ն աջակցում է Մանուել Գասպարյանին Քանաքեռ-Զեյթունում, և Զոյա Թադևոսյանին՝ Արաբկիրում: Մասնավորապես ես արաբկիրցի լինելով կարող եմ ասել, որ տիկին Թադևոսյանի բուկլետների վրա կա ՀԱԿ առաջնորդների ուղերձը, իսկ երբ Ժառանգության ներկայացուցիչները շրջում են բակերում՝ քարոզչության անելու նպատակով, նրանց ուղեկցում են նաև ՀԱԿ ներկայացուցիչներ, մասնավորապես այդպիսի քարոզչություններով երբ հասել էին մեր բակ, ես զրուցել եմ նաև Արամ Մանուկյանի հետ:

    2. Իմ մոտ տպավորություն է, որ դու կարծում ես, թե բոլորից լավ ես պատկերացնում քաղաքական իրավիճակը (այդ թվում քաղ. գործիչներից), բայց իմ համեստ կարծիքով շատ հեռու ես այդպիսի պատկերացումներ ունենալուց: Մասնավորապես. եթե երեկվա դաշնակցության հանրահավաքին քիչ մարդ է եղել, ապա դրանում կա նաև ՀԱԿ ազդեցությունը, որը կարողացել է ընտրողների ստվար խմբի մոտ ամրապնդել կարծիքը, որ այս կուսակցության հետևից պետք չէ գնալ: Ի դեպ ասել եմ, կարծես թե անտեսվել է. այսօր ՀԱԿ շարքերում կան նաև բազմաթիվ դաշնակներ, նրանցից շատերը մասնակցել են նստացույցին: Վերջապես ՀՅԴ հանրահաքն դեմ ավելի հզոր բան անել, քան հրաժարվել ամսի 6-ի իրենց հանրահավաքից, ՀԱԿ-ը չէր կարող մտածել: Սրանով նա շատ քաղաքացիների մեջ հստակ ցույց տվեց այդ կուսակցության (ինչպես նաև իշխանական այլ կուսակցությունների) ու իրենց տարբերությունը: Հաջորդը Տեր-Պետրոսյանի երեկվա ասուլիսն էր, որը փաստացի ստվերեց երեկվա ՀՅԴ հանրահավաքը, ու կարծում եմ, որ սա էլ պակաս մտածված ու հաշվարկած քայլ չէր:

    3. Մանր կծոցի, որն իր ճղճիմության պատճառով չի կարող հասնել նպատակակետին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Հաջորդը Տեր-Պետրոսյանի երեկվա ասուլիսն էր, որը փաստացի ստվերեց երեկվա ՀՅԴ հանրահավաքը, ու կարծում եմ, որ սա էլ պակաս մտածված ու հաշվարկած քայլ չէր:
    Որտեղ ԼՏՊ-ն ցույց տվեց որ Սերժի դատապաշտպանն է:

    Դուք ոչ մի լուծումներ չեք առաջարկում բարդ իրավիճակում:
    Մոտավորապես կրկնում եք այն ինչ որ անում է Սերժիկը:
    Իսկ դա մեզ տանում է շատ վտանգավոր ուղղությամբ:

    Ի դեպ դաշնակների հավաքը այնքան էլ փոքրաթիվ չեր հաշվի առնելով որ 5-6 տարի է այդ կուսակցությունը իշխանության մեջ է այսինքն վարկաբեկված:

    Եթե հիմա դաշնակները դառնան ընդդիմություն ու սկսեն գոռալ «հեղափոխություն» , «ջավախք», «կորչեն ապազգայինները» , «կեցցե սոցիալիզմը» ապա դուք ուղղակի չեք պատկերացնում ինչ կսկսվի դրանից հետո:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղ ԼՏՊ-ն ցույց տվեց որ Սերժի դատապաշտպանն է:
    Իսկ ես արդեն սովորել եմ քո հանճարեղ գրառումներին
    Ի դեպ, կարծում եմ, որ չեմ սխալվի, որ ասեմ, պնդեմ, որ Տեր-Պետրոսյանն իր ասուլիսով ստվերեց նաև Սերժի Մեդվեդևին այցելությունը, որը, ի դեպ, Սերժը կուզեր որ լիներ ուշադրության կենտրոնում

    Այնպես որ հանճարեղ դիտարկումներումդ մի շտապիր:

    Իսկ ՀՅԴ-ն ինչպես միշտ փայլեց իր գաղափարախոսությամբ: Ի դեպ երեկ մարտիմեկյան իրադարձությունների զոհերի կես տարին էր: Ինձ հետաքրքի՞ր է, գոնե հիշել են ստահակները, նաև ում շնորհիվ այդ ամենը եղել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացահայտի սուտը, ինչպես գրել եմ միայն ուրախ կլինեմ սխալ դուրս գալ իմ պնդումներում, որ քաղաքի կենտրոնից դուրս ԼՏՊ-կոնգրեսը ոչմի նախաձեռնություն չունի։
    voter, ի տարբերություն քեզ` ես սովորություն չունեմ մի պարզ և մատչելի բանը մի քանի անգամ կրկնելու. ասացի և կրկնում եմ, որ գրառումդ ոչ ճիշտ, այսինքն` սուտ ինֆորմացիա է պարունակում, և առանց քո ասելու ես արդեն իսկ ներկայացրել էի այս թեման որպես ապացույց, և եթե դու կարծում ես, որ այս թեմայում Չուկի կողմից կատարված այն գրառումները, որոնք արտահայտում են ՀԱԿ-ի գործունեությունը, ՀԱԿ-ի հայտարարություններն ու կոչերը դրանք Չուկի կողմից հորինված պատմություններ են, չարաչար սխալվում ես. դրանք ՀԱԿ-ինն են:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից գրեմ – օպերայի հրապարակում Լենին Պարտիա Գորբաչով էին գոռում պառավները ու գբշնի կես ռուբլանոց փողկապավորները, երբ մենք մերն էինք բրդում – անկախություն, եռագույն էին ՍԱԴՐՈՒՄ....

    Եթե ՀՅԴն իր բոստանն ունի դուք ձերը դա էլ վատ չի, բայց նման կարգերով էլի ստացվում է միայն պառլամենտական պետություն Լևոն նախագահ հաստատ չի լինի, քանի որ նախագահ Հայաստանում լինում է բոլորի կողմից ցանկանալու դեպքում...

    Ինձ թվում է չես պատկերացնում ինչպես էր ՀԱՄԱԶԳԱՅԻՆ շարժում ստեղծվել 88ին, երևի նրանից է, որ երիտասարդ էս չես հիշում չափերը։ Չնայած սպասելի է, որ ԼՏՊի նման կարծում ես ինքն իրեն ԻՆՔՆԱԲՈՒԽ լինում է միայն պետք է սպասել հետո հոպլա թամբել այդ ժողովրդական ալիքի վրա, ինչը 88ին նրան շատ լավ հաջողվեց....

    Կարճ կապեմ – ներկայացրա գրասենյակների ցուցակը, կամ եթե գաղտնի է հասցեները, գոնէ քաղաքները ու գյուղերը, որտեղ դա արվում է – ես ինչքան էլ անտեղյակ լինեմ ու չիմանամ ինչ է կատարվում, մի բան պարզ է, որ բացի Հյուսիսային պողոտայից, ոչ մի բանի մասին Համազգային կոնգրեսը չի խոսում ու ոչ մի տեղի մասին այլևս ոչինչ չի ներկայացվում նույնիսկ Ա1+ կամ ազատույունով, ինչից էլ ենթադրում էմ, որ ՉԿԱ – սպիտակ ձեռքերով հեղափոխություն էք ցանկանում անել ու միայն քաղաքի կենտրոնում...
    voter, եթե դժվարանում ես վերը նշածս թեմայից գտնել այն գրառումները, որտեղ ներկայացված են ՀԱԿ-ի կոչերը, հայտարարությունները ո՛չ Հյուսիսային Պողոտայի վերաբերյալ, կարող եմ ինքս մեջբերել դրանք, որպեսզի «սխալ դուրս գաս քո պնդումներում», չէ՞ որ այդ դեպքում դու «միայն ուրախ կլինես»:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 03.09.2008, 18:23:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղ ԼՏՊ-ն ցույց տվեց որ Սերժի դատապաշտպանն է:

    Դուք ոչ մի լուծումներ չեք առաջարկում բարդ իրավիճակում:
    Մոտավորապես կրկնում եք այն ինչ որ անում է Սերժիկը:
    Իսկ դա մեզ տանում է շատ վտանգավոր ուղղությամբ:

    Ի դեպ դաշնակների հավաքը այնքան էլ փոքրաթիվ չեր հաշվի առնելով որ 5-6 տարի է այդ կուսակցությունը իշխանության մեջ է այսինքն վարկաբեկված:

    Եթե հիմա դաշնակները դառնան ընդդիմություն ու սկսեն գոռալ «հեղափոխություն» , «ջավախք», «կորչեն ապազգայինները» , «կեցցե սոցիալիզմը» ապա դուք ուղղակի չեք պատկերացնում ինչ կսկսվի դրանից հետո:
    Մարդուկ, ներողություն եմ խնդրում անձնական հարց ուղղելու համար, բայց, եթե գաղտնիք չի, կասե՞ս տարիքդ: Անկեղծ ասած` գրառումներդ կարդալուց բավականին փոքր է թվում այն, որն էլ ինձ հույս է ներշնչում, որ կգա ժամանակ, երբ կկարդամ քո կողմից կատարված լուրջ, տրամաբանական և հիմնավորված գրառումներ:

    Հիմա այս գրառմանդ առաջին իսկ նախադասության մասին. կարծում եմ, որ դու ինֆորմացվում ես կամ գոնե այս անգամ ինֆորմացվել ես հայլուրի և/կամ հայլուրանման լրատվամիջոցների միջոցով: Ի՞նչ է, որ ԼՏՊ-ն ողջունում է Գյուլլին հրավիրելու նախաձեռնությունը, դա նշանակում է, որ նա ՍՍ-ի դատապաշտպա՞նն է: Մի՞թե սա քեզ համար ծիծաղելի չի թվում:

    Հիմա դաշնակների հանրահավաքի մասին. ինչո՞ւ ես հաշվի առնում նրա իշխանամետ լինելը: Թող չլինեին իշխանամետ, թող լինեին ընդդիմադիր, ո՞վ է նրանց խնդրել կամ խնդրում լինել իշխանամետ: Կամ թող լինեն իշխանամետ, բայց գործեն այնպես, ինչպես ժողովուրդն է պահանջում. այսինքն` կերակրատաշտին մեք քայլ մոտ գտնվելու համար պայքարելու փոխարեն պայքարեն հասարակության համակրանքին արժանանալու համար:

    Գրառմանդ ներքևի մասում ընդգծածս հատվածը, կներես, նույնիսկ կարդալ չարժի. մանկական ինչ որ խոսակցություն, «ջիջիլ» գցել` «դե գնա՛, ես պատկերացնում եմ, իսկ դու չէ», «ես քեզնից խելոք եմ համե~լ» և նմանատիպ մանկական նեղացկոտ տրամադրություն հաղորդող արտահայտություններ: Ասածս հերքելու համար ներկայացրու, թե ինչ կկատարվի, բայց լուրջ և տրամաբանված խնդրում եմ:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 03.09.2008, 18:42:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #14
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՅԹԱՔԵԼ Է
    Հայաստանի հասարակությունը միշտ էլ պատրաստ է եղել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերության հաստատմանը: Այդ կարծիքը սեպտեմբերի 2-ին հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ լրագրողները նրան հարցրել են, թե ինչու իր նախագահության շրջանում Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման փորձն արժանանում էր հասարակության սուր արձագանքին, իսկ այժմ, երբ կարգավորման փորձ է անում ներկայիս իշխանությունը, հասարակական կարծիքը հանգիստ է: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը հասարակական կարծիքը միշտ էլ հանգիստ եւ պատրաստ է եղել, այդ թվում եւ իր նախագահության տարիներին, պարզապես այն ժամանակ եղել են որոշ ընդդիմադիրների ծայրահեղական արձագանքներ:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքն օրինակ կարող է միայն ողջունել Աբդուլլահ Գյուլին Հայաստան հրավիրելու քայլը, հատկապես որ առիթն էլ բավական հարմար է, հատուկ քաղաքական ինտրիգ չկա, մարզական միջոցառում է, որը կարող է նպաստել երկու երկրների միջեւ հարաբերության սառույցը հալեցնելուն: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե իր համար օրինակ զարմանալի է, որ թուրք որեւէ բարձրաստիճան պաշտոնյան մինչեւ հիմա ոչ մի անգամ չի եղել Հայաստանում, այն դեպքում, երբ Հայաստանի նախագահները չորս անգամ եղել են Թուրքիայում` երեք անգամ ինքը, մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դա նորմալ հարեւանություն չէ, երբ Հայաստանի նախագահները չորս անգամ եղել են Թուրքիայում, իսկ Թուրքիայի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի եղել Հայաստանում:

    Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ Կովկասյան Ալյանսի վերաբերյալ թուրքական առաջարկին, որ կարող է քննարկվել նաեւ Հայաստանում: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ առաջարկը նմանեցրել է սեւծովյան տնտեսական գործակցության առաջարկին, որ 16 տարի առաջ արեց նույն Թուրքիան, որը սակայն, Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, փաստացի մնացել է անկատար: Եթե Կովկասյան Ալյանսի մասին առաջարկն էլ պետք է արժանանա նույն ճակատագրին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելորդ է համարում դրա հետ ինչ որ հույսեր կապելը: Հայաստանի առաջին նախագահը նշել է, թե Թուրքիան, եւ այլ ազդեցիկ տերություններ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս նման քաղաքական նախաձեռնություններով, եւ կյանքը ցույց կտա, թե որքան կենսունակ է հերթականը: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ ամեն դեպքում այդօրինակ առաջարկները դրական են եւ նպաստում են ճգնաժամային եւ լարված իրավիճակների լիցքաթափմանը:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձել է նաեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ նա արել էր Մոսկվայում: Ըստ Տեր-Պետրոսյանի, դա իհարկե սխալ էր, հատկապես այն առումով, որ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի ստեղծումը պայմանավորել էր սահմանների բացումով: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, սահմանների բացումով հանձնաժողովի ստեղծում պայմանավորելն ուղղակի նշանակում է ցեղասպանության հարցը դարձնել սակարկության առարկա: Սակայն Տեր-Պետրոսյանը նաեւ նկատել է, որ Սերժ Սարգսյանը հետագայում փաստացի հրաժարվել է իր այդ մտքից եւ այլեւս չի խոսել պատմաբանների հանձնաժողովի մասին, ոչ Ուոլ Սթրիթ Ջորնալում տպագրած իր հոդվածի, ոչ էլ թուրքական Ռադիկալ թերթին տված հարցազրույցի ժամանակ: Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է, թե պատմաբանների հանձնաժողովի մասին Սերժ Սարգսյանի մոտ երեւի թե սայթաքում է եղել, ինչն էլ նա հետո պարզապես այլեւս չի հիշատակել:
    lragir.am

    Այսպիսի հիանալի ալիբի Սերժիկին նույնիսկ Աշոտյանը չեր կարող ապահովել:
    Սա կոչվում է դատապաշտպանական ծառայություն, ուրիշ ոչինչ:
    Սերժի մոտ ոչ մի սայթաքում էլ չի եղել:
    Մոսկվայում երևի ասել են մի կուտ տուր թուրքերին թող կուտը ուտեն ու Սերժն էլ մտածել ու որոշել է «պատմաբանների հանձնաժողովը» որպես խայծ օգտագործեկ, շատ լավ իմանալով որ Քոչարյանը այն մերժել էր:
    Մինչ այժմ ոչ մի հստակ ՀԵՐՔՈՒՄ չի եղել այդ առաջարկի նկատմամբ այնպես որ ես չեմ վստահում իշխանություններին այս հարցում բացարձակապես:
    Իսկ որ ԼՏՊ-ն բարձ է դնում հասարակության գլխի տակ իմ համար զարմանալի չի:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  15. #15
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մերժվեց

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վոթեռ, ինչքան ես սիրում շեղվել թեմայից ու չհիմնավորված բաներ գրել
    1. Տիմ ընտրություններում ՀԱԿ-ն աջակցում է Մանուել Գասպարյանին Քանաքեռ-Զեյթունում, և Զոյա Թադևոսյանին՝ Արաբկիրում: Մասնավորապես ես արաբկիրցի լինելով կարող եմ ասել, որ տիկին Թադևոսյանի բուկլետների վրա կա ՀԱԿ առաջնորդների ուղերձը, իսկ երբ Ժառանգության ներկայացուցիչները շրջում են բակերում՝ քարոզչության անելու նպատակով, նրանց ուղեկցում են նաև ՀԱԿ ներկայացուցիչներ, մասնավորապես այդպիսի քարոզչություններով երբ հասել էին մեր բակ, ես զրուցել եմ նաև Արամ Մանուկյանի հետ:

    2. Իմ մոտ տպավորություն է, որ դու կարծում ես, թե բոլորից լավ ես պատկերացնում քաղաքական իրավիճակը (այդ թվում քաղ. գործիչներից), բայց իմ համեստ կարծիքով շատ հեռու ես այդպիսի պատկերացումներ ունենալուց: Մասնավորապես. եթե երեկվա դաշնակցության հանրահավաքին քիչ մարդ է եղել, ապա դրանում կա նաև ՀԱԿ ազդեցությունը, որը կարողացել է ընտրողների ստվար խմբի մոտ ամրապնդել կարծիքը, որ այս կուսակցության հետևից պետք չէ գնալ: Ի դեպ ասել եմ, կարծես թե անտեսվել է. այսօր ՀԱԿ շարքերում կան նաև բազմաթիվ դաշնակներ, նրանցից շատերը մասնակցել են նստացույցին: Վերջապես ՀՅԴ հանրահաքն դեմ ավելի հզոր բան անել, քան հրաժարվել ամսի 6-ի իրենց հանրահավաքից, ՀԱԿ-ը չէր կարող մտածել: Սրանով նա շատ քաղաքացիների մեջ հստակ ցույց տվեց այդ կուսակցության (ինչպես նաև իշխանական այլ կուսակցությունների) ու իրենց տարբերությունը: Հաջորդը Տեր-Պետրոսյանի երեկվա ասուլիսն էր, որը փաստացի ստվերեց երեկվա ՀՅԴ հանրահավաքը, ու կարծում եմ, որ սա էլ պակաս մտածված ու հաշվարկած քայլ չէր:

    3. Մանր կծոցի, որն իր ճղճիմության պատճառով չի կարող հասնել նպատակակետին
    1.ՈՒՐԱԽ ԵՄ որ սկսել են ՏԻՄ ընտրություններում ակտիվ լինել, մնում է նաև հայտարարությունը ցույց տաս էլ չեմ փնովի, բայց առայժմ տեսնող ա եղել, որ բանկայով ֆանտա բացող ա եղել, բայց չեն տեսել որ խմելա – քիչ է...Բուկլետների վրա ինչ ուղերձ է պաշտպանել Զոյա Թադևոսյանին թե Գասպարանին, չեն տալիս որ տարածեն՞ ունես սկաներ արա դիր նայենք...

    2.կարծում եմ դու ինձ չես ճանաչում որ իմ պատկերացումների ու հեռու մորիկ լինելու մասին կարողանաս դատես, այն է իմ անձի հոգեվերլուծական կերպարը ներկայացնես։
    Տպավորություններս ներկայացնում եմ, դու էլ ժխտի, բայց առայժմ միայն անհույս հաստատվում է ասածներս – կարծում ես հեռահար դիստանցիոննի ազդում են մարդկանց վրա ՀԱԿ մակ կազմելով ու անմիջական շփումներից զերծ մնալով՞
    Իմ կարծիքով ռոոմանտիկա է մոտդ ու շատ ուրիշների, որ ՀԱԿ են արժեվորում – դրանով ես արդեն «տառապել եմ» հիմա կոնկրետ գործերից բացի ոչ մի հույսերով չեմ դատում։ Իսկ գործն ասեցի – գնալ մարդկանց այդ զոչով թատրոնից հանել էր պետք, չեին թողի, ավելորդ անգամ կապացուցեիք, որ ոչ մի ազատության մասին այդ օրը ու այդ հավաքի ժամանակ չի խոսվել, մարդիկ էլ կտեսն էին ով ով է... Իսկ ՀԱԿը կա դրանից ԱՈՒՐԱ է տարածվել ու ՀՅԴի համաքը նավսվել է – երեխայություն է, կարծում եմ այս թեմայի գոյությունը հենց ապացուցում է, որ այդ ԱՈՒՐԱի ու ազդեցությանը ինքներդ չեք հավատում դրանից էլ ուզում եք ինքնահաստատվել – հաշվել քանի դրոշակավոր կար, քնի հոգի սկզբի գծում էր քանիսը հետևի.... Եթե արժեք չուներ այդ հավաքը ապա խոսել նրա մասին իմաստ չէր ունենա, ինչպես ասենք Համզաչիմանում երեկ երեկոյան գյուղամեչում բիձեքի հավաքի մասին ոչ մեկ չի էլ մտածում խոսել, քանի որ արժեք չի ներկայացնում....

    3. Կծոցի չի ՔՑՈՑԻ է, հայաստանի քաղաքացիներ են եղել այնտեղ, խաբել են ստիպել են տարել են իսկ ՀԱԿը դա բացառելու համար ոչինչ չի արել, նույնիսկ հայտարարությամբ հանդես չի եկել...

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    voter, ի տարբերություն քեզ` ես սովորություն չունեմ մի պարզ և մատչելի բանը մի քանի անգամ կրկնելու. ասացի և կրկնում եմ, որ գրառումդ ոչ ճիշտ, այսինքն` սուտ ինֆորմացիա է պարունակում, և առանց քո ասելու ես արդեն իսկ ներկայացրել էի այս թեման որպես ապացույց, և եթե դու կարծում ես, որ այս թեմայում Չուկի կողմից կատարված այն գրառումները, որոնք արտահայտում են ՀԱԿ-ի գործունեությունը, ՀԱԿ-ի հայտարարություններն ու կոչերը դրանք Չուկի կողմից հորինված պատմություններ են, չարաչար սխալվում ես. դրանք ՀԱԿ-ինն են:



    voter, եթե դժվարանում ես վերը նշածս թեմայից գտնել այն գրառումները, որտեղ ներկայացված են ՀԱԿ-ի կոչերը, հայտարարությունները ո՛չ Հյուսիսային Պողոտայի վերաբերյալ, կարող եմ ինքս մեջբերել դրանք, որպեսզի «սխալ դուրս գաս քո պնդումներում», չէ՞ որ այդ դեպքում դու «միայն ուրախ կլինես»:
    Մանկապարտեզի հեքիաթ մի պատմի – գնա այնտեղ չգիտեմ որտեղ տես այն չգիտեմ ինչ։

    Կոնտրետ ցույց տուր, որ պարբերությունը ինչ գրառում է հակադրվում իմ պնդմանը, որը «չես նկատում» ու Հյուսիսային պողոտայի վրա ես սևեռվել՞

    Կրկնեմ մեկ տողով միգուցե նկատես – ԼՏՊ կոնգրեսը Երևանի կետրոնից դեն ոչ մի տեղ ներկա չի, ոչ Գյումրի, ոչ Վանաձոր, ոչ Ծովագյուղ, ոչ Համզաչիման...
    Վերջին խմբագրող՝ voter: 04.09.2008, 01:27: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեպտեմբերի 1-ը շնորհավոր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 02.09.2011, 15:43
  2. Սեմպտեմբերի 15-ի հանրահավաքը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 162
    Վերջինը: 25.09.2008, 18:02
  3. Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.09.2008, 18:13
  4. Դեկտեմբերի 8` 3-րդ հանրապետության 1-ին նախագահի 3-րդ հանրահավաքը
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 25.11.2007, 15:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •