Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Դա կոչվում է առաջարկություն, իսկ եթե ցանկանում ես ասել, որ դաշնակների էլեկտորատը ձեր հետ կապ չունի, ապա դա արդեն նշանակում է համակերպվում էս այն մտքի հետ, որ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՉԵՍ ընդհանուր գաղափարներով չես տոգորված, այլ զուտ առանձին ուղղվածության կասեի նեղ կուսակցական գաղափարներով էս շարժվում ու կասկածում ես, որ նման գաղափարներով կարելի է ցանկացածին գրավել....
Voter, մեր շարքերում դաշնակներ էլ կան, սա ի գիտություն:
Իհարկե յուրաքանչյուր ոք, ՀՀ քաղաքացի որպես շարժման պոտենցյալ մասնակից, հետաքրքիր է, սակայն առաջարկությանդ կիրառումը սադրանք է: Ոչ թե ինքը, առաջարկությունն է խուլիգանություն, այլ եթե դա կիրառվի, մեր արածը կլինի խուլիգանություն: ՀՅԴ շարքերում կան նաև ծայրահեղ այլ տեսակետ կրողներ: Նրանց հանրահավաքին մեր կոչերով ու պաստառներով գնալը, այն, ինչ պետք է լսեին, ինչի համար եկել են, դրա փոխարեն մերը հրամցնելը պոտենցիալ լարվածություն մտցնող քայլեր են: Ու վստահ եմ, որ դու սա հստակ հասկանում ես: Ամեն ինչ կվերջանա նրանով, որ ոստիկանները մեզ դուրս կշպրտեն այնտեղից, ուրիշի միջոցառումը խանգարելու, սադրելու համար: Ու դու սա շատ լավ գիտես: