Ես ասեմ, որ շոուն շարունակվում է, դուք իմ հետ մի համաձայնվեք.
Աղբյուր՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ:Երևանի վարչական դատարանը երեկ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով մերժվել է ՀՅԴ-ի սեպտեմբերի 2-ի հանրահավաք անցկացնելու հայտը: Ինչպես երեկ մեզ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը, ՀՅԴ-ն որոշել է հանրահավաքը անցկացնել Մատենդարանի մոտ: Այս առիթով Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ ասաց. «Մենք ողջունում ենք դատարանի որոշումը, բայց լավ կլիներ, որ դատարանը նման որոշումներ կայացներ նաև մյուս դեպքերում: Մենք բազմիցս դիմել ենք հանրահավաք անցկացնելու համար և մերժում ենք ստացել, նաև դատական կարգով է մերժում եղել, ինչը վկայում է, որ ամեն անգամ եղել է հստակ քաղաքական հրաման՝ ընդդիմությանն արգելել հանրահավաք անցկացնել:
Ի դեպ «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է այս «հանրահավաքի» գովազդը, մեջբերեմ.
Ինչպես տեսնում եք առնվազն բացահայտ գրված չէ, որ քննարկվելու է Գյուլի այցելության հարցը:Մատենադարան, 2 սեպտեմբեր, 18:00
Սիրելի հայրենակից.
- Պատերազմը Կովկասում և դրա հետևանքները նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում:
- Ռազմական ճանապարհով հարցը լուծելու ձախողված փորձը ակնհայտ դարձրեց, որ եթե միջազգային հանրությունը չբացառի ուժի կիրառումը, ապա անկանխատեսելի ցնցումներ կլինեն:
- Կատարվածը փաստում է, թե նման դեպքերում որքան վտանգավոր է երկակի ստանդարտների կիրառումը:
- Հնարավոր զարգացումները ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
- Մենք համոզված ենք՝ միջազգային հանրության կողմից Արցախի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի հարգումը այլընտրանք չունի:
Սիրելի հայրենակից.
Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի անկախության օրն է:
Եկեք փաստենք, որ հայությունն Արցախի կողքին է:
Արցախը Հայաստան է: Մենք ապագա ունենք, երբ ուժեղ ենք ու միասին: Արցախը: Հայաստանը: Սփյուռքը:
ՀՅ Դաշնակցությունը հրավիրում է հանրահավաք-համերգի՝ նվիրված Արցախի ազատության տոնին:
Նաև առիթ անկեղծ խոսակցության: Մերի խնդիրների, անելիքների, ներքին հարցերի մասին
Չգիտեմ թե ով ոնց, ես ամենայն հավանականությամբ Արցախի անկախության տոնը կնշեմ ոչ թե այս շոուին մասնակցելով, այլ Հյուսիսային պողոտայում:
Ի դեպ ես չեմ հիշում, հիշեցրեք ինձ. արդյո՞ք ՀՅԴ-ն նախորդ տարիներին նմանատիպ միջոցառմամբ նշել է այս տոնը:
Էջանիշներ