Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է: Խոստումիս համաձայն: Նախորդները կտեղափոխվեն այլ թեմա:
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է: Խոստումիս համաձայն: Նախորդները կտեղափոխվեն այլ թեմա:
Վերջին խմբագրող՝ Chuk: 05.09.2008, 01:04:
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է: ՏԻՄ հարցերը քննարկելու համար կա համապատասխան թեմա:
Վերջին խմբագրող՝ Chuk: 05.09.2008, 14:25:

Մի երկու մեջբերում մի խելոք մարդու գրածներից, որ ահագին մտորելու տեղիք են տալիս:
... տանող ուժը կլինի Դաշնակցությունը: Ոչ միայն այն պատճառով, որ կոմպլեքսավորված է, որ առաջին անգամ իր պատմության մեջ բաց է թողել խառնակչության պահը, այլեւ սեփական քաղաքական համոզմունքից ելնելով եւ քաղաքական ծրագրին ի նպաստ: Ծրագիր, որի էությունն այն է, թե ինչքան խոր խրվի Հայաստանը տարածաշրջանային կոնֆլիկտների մեջ, այնքան կախված կլինի Ռուսաստանից, ինչքան կախված լինի Ռուսաստանից, այնքան ժամանակ թշնամի կլինի Թուրքիային, եւ որքան երկար ժամանակ Հայաստանը թշնամի մնա Թուրքիային, այնքան տեւական ժամանակ իրենք հնարավորություն կունենան դրսում զբաղվելու Հայ դատով:Հիմա արդեն դաշնակ գործիչները բացահայտ լպիրշությամբ հայտարարում են, որ չեն ուզում Թուրքիայի սահմանը բացվի: Այսինքն, որ չբացվեն նաեւ մյուս սահմանները: Էլ ո՞վ բացահայտ չի ուզում, որ այդ սահմանը բացվի: Բացահայտ՝ միայն Ադրբեջանը: Ոչ բացահայտ՝ Իրանը, որ առանց մրցակցության Հայաստանի վրա սաղացնի շիրպոտրեբի իր աղբը, նաեւ Հունաստանը, որ հայ զանգվածները չիմանան ինչ բան է իսկական լիմոնն ու նարինջը եւ առնեն հունական միրգ ու պտուղ, որ իրենց երկրում օգտագործում են միայն որպես անասնակեր: Համ էլ Հայաստանը դիտում են որպես փուշ Թուրքիայի քամակին՝ թեկուզ եւ ժամանակավոր, բայց անհարմարություն իր թշնամու համար: Իսկ կառավարության մակարդակով հույները բանակցում են արդեն Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական գազը ապագայում Թուրքիայից Հունաստան եւ Բալկաններով՝ Եվրոպա քաշելու համար: Եւ Ալիեւը քամահրալից ներողամտությամբ չի բացառում այդ տարբերակը, բայց ասում է՝ հետո, երբ Թուրքիայի պահանջները կբավարարենք:

Հոդվածն ամբողջությամբ այստեղ՝ Ա1+՚ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՙ
՚Կառավարության շիզոֆրենիա, մարազմՙ,- այսպես որակեց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀՀ կառավարության վարքագիծը՝ կապված Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցի հետ: Պատասխանելով ՚Ա1+ՙ-ի հարցին, թե ինչպես եք գնահատում այն, որ միեւնույն կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Գյուլին հրավիրում է Երեւան, իսկ ՀՅԴ-ն Գյուլին դիմավորում է բողոքի ակցիաներով, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ կոալիցիայի անդամների` իրար հակասող գործողությունները հնարավոր է որակել միայն որպես ՚կառավարական շիզոֆրենիաՙ, մի վիճակ, երբ անձը երկատվում է եւ մեկի մեջ երկու մարդ են հանդես գալիս:
Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ կարելի է նույն կառավարության մեջ տարբեր մտածելալկերպ եւ մոտեցումներ ունենալ, բայց տարբեր կերպ գործելն անառողջ երեւույթ է. ՚Դա նշանակում է, որ կառավարությունն ինքն իրեն չի տիրապետում, չեն կարողանում մշակել միասնական ոգրծողությունների ծրագիրՙ: Ըստ նրա, մի կողմից կառավարությունը հայտարարում է ուժեղացված անվտանգության ռեժիմ, քաղաքապետարանին արգելում է արտոնել որեւէ հրապարակային միջոցառում, մյուս կողմից կառավարության մաս կազմող մեկ այլ ուժ ուղղակի խախտում է այդ անվտանգության հատուկ ռեժիմը եւ օգտագործելով նույն կառավարության ռեսուրսները՝ ավտոբուսներ, բենզին եւ այլն, կառավարության մաս կազմող նախարարների միջոցով կազմակերպում է բողոքի ակցիաներ: Զուրաբյանը նկատեց, որ տեղեկություներ ունի, թե կրթական համակարգն էլ է ներգրավված այդ միջոցառումներում:
Ի դեպ, երբ լրագրողները նկատեցին, թե ՀՅԴ-ն հայտարարել է, որ իշխանության հետ համաձայնեցրել է իր անելիքը, Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց իր բնորոշումը. ՚Ուրեմն երեւի թե այս դեպքում գործ ունենք համաձայնեցված շիզոֆրենիայի հետՙ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 05.09.2008, 16:47:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես տենց էլ չեմ հասկանում դաշնուկներն ինչ են ուզում ասած լինեն իրանց ակցիայով:
էսպես չի մնա

Դաշնակցական մուլիլովկեն չափ ու սահման չի ճանաչում
Օգտվելով առիթից, Հրայր Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տասնյակ հազարավոր հայերին, որոնք “օգտվելով առիթից վերահաստատել են հայության արդար պահանջները”: Թե որտեղ եւ երբ են տասնյակ հազարավոր հայեր առիթից օգտվել ու վերհաստատել հայության պահանջները, երեւի թե հայտնի է միայն Դաշնակցությանը, որի բողոքի ակցիաներին Երեւանում մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:
Հրայրը լավ կանի, գոնե ապրիլի 24-ին իր կուսակից ընկերներին խնդրի, որ իրենց օբյեկտներում խաշ տալը մի օրորվ դադարեցնեն:Պարզաբանումից եւ տասնյակ հազարներին ուղղված շնորհակալությունից բացի, Հրայր Կարապետյանն անդրադարձել է նաեւ ընդդիմության պահվածքին:
“Նաեւ ընդդիմության կեցվածքին անդրադառնալով, ինձ մի քաղաքացի դիմեց այդ հարցով, թե ինչու ապրիլի 24-ին բողոքի ակցիաները չդադարեցվեցին ընդդիմության կողմից, այլ Գյուլի գալու կապակցությամբ բոլոր բողոքի ակցիաները հանվեցին: Այդ հարցի կապակցությամբ մտորումը ես թողնում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ