Յունգի դասակարգումը շատ նեղ է, քեզ էնտեղ դժվար թե տեղ լինի։

Բայց դե եթե շատ–շատ ես ուզում մի տիպի մեջ լինել, իմ համեստ կարծիքով ամենամոտը
էքստրավերտ մտածողականն է։
Էքստրավերտ չի նշանակում մեկը, ով ներքնաշխարհ չունի կամ խորը մարդ չէ, ուղղակի էքստրավերտները շատ ավելի սոցիալական են՝ ուղղված հասարակական կյանքին, քան ինտրավերտները, որոնք ավելի ինքնամփոփ են, հաճախ՝ «այս աշխարհից կտրված»։
Դե դու իմ կարծիքով շատ սոցիալական ես. այդքան շփվող ու ակտիվ ինտրավերտներ չեն լինում։

Համ էլ մտածողությունդ լավ է զարգացած՝ իր բոլոր տրամաբանական մեխանիզմներով։ Դե Յունգը մի քիչ կատեգորիկ է այդ հարցում՝ ասելով, որ մտածողական էքստրավերտները ամեն ինչ ենթարկում են տրամաբանությանը, բայց եթե մի կողմ թողնենք այդ ծայրահեղական մոտեցումը, ապա ոնց որ թե մի քիչ համապատասխանում ես այդ տիպին։ Ինձ թվում է՝ դու կարող ես քո հետևից տանել մարդկանց, լինել առաջնորդ, լիդեր, ինչը որ ինրավերտը չի կարող։ Հետո էլ լավ վերլուծաբան ես, համոզված եմ՝ նաև լիքը հեաքրքիր գաղափարներ ունես այն մասին, թե ինչ նորամուծություններ կարելի է անել այս կյանքում։ Մի քիչ էլ որ ակտիվությանդ զոռ տաս ու բոլոր հետաքրքիր իդեաներդ կյանքի կոչես, արդեն առանց կասկածի հպարտորեն քեզ կհամարենք էքստրավերտ մտածող։
Իսկ ինտրավերտ մտածող իմ պապան է, դու հաստատ իրեն նման չես։

Էջանիշներ