Հետաքրքիր է, թե ակումբն ինչպիսի խառնվածքի տեր անձանց է միավորում: Այս հարցումը հիմնված կլինի Ձեր ինքնագնահատականի վրա, այնպես որ ակնկալում եմ հնարավորինս անկեղծ պատասխաններ:
Կանխավ շնորհակալ եմ:
Սառնասիրտ և հավասարակշռված
Դյուրագրգիռ և նյարդային
Ինքնամփոփ և լռակյաց
Կենսուրախ և աշխույժ
Հետաքրքիր է, թե ակումբն ինչպիսի խառնվածքի տեր անձանց է միավորում: Այս հարցումը հիմնված կլինի Ձեր ինքնագնահատականի վրա, այնպես որ ակնկալում եմ հնարավորինս անկեղծ պատասխաններ:
Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին խմբագրող՝ ArmBoy: 23.08.2008, 19:26:
Փորձեմ պատասխանել, խոստանում եմ անկեղծորեն պատասխանել
Ես ներքուստ ավելի շատ իքնամփոփ եմ և լռակյաց: Երբեմն, երբ ընկերներով հավաքվում էինք, ես ավելի շատ լսողի դերում էի, մեր դասարանում ինձ սուսիկ-փուսիկ էին ասումախր ի՞նչ ասեի, եթե ասելու բան չունեի, իսկ ահա անտեղին չէի սիրում խոսել
![]()
Հորաքրոջս աղջկա հետ շատ մոտ էինք (նա ընդհակառակը շատ կենսուրախ էր), ոնց-որ 1 խնձոր 2 մասի կիսած, իրարից գաղտնիք անհնար էր պահել, բայց իմ բնավորության բատճառով մի անգամ չգիտեմ ինչպես ստացվեց մի բան կար, որ նրանից պահեցի, հետո էլ վախենում էի ասել
, որովհետև գիտեի գլխիս գալիքը (
)... Բայց ահա երբ իմացա՜վ...
Է՜հ, բնավորությանս ձեռքը երբեմն վատ իրավիճակի մեջ եմ ընկնում
Ընդհանրապես սիրում եմ մենակ լինել, մտածել..., իսկ երբ մի քիչ խորանում եմ, անջատվում եմ, մոռանում եմ, որ մենակ չեմ...
Ինչքա՜ն էլ կողքինդ փորձի Քեզ դարձնել այնպիսին ինչպիսին դու չկաս ներքուստ՝ ապարդյուն է, միևնույն է չի ստացվի, մի օր կհոգնես այդ նոր դերից և կվերադառնաս քո իսկական ԵՍ-ին...
Շարունակելի...
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 23.08.2008, 19:57:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Հիմնականում լռակյաց եմ, ավելի ճիշտ զննող։ Բայց երբ պահը գալիս է լավ էլ աշխույժ եմ ու բլբլան։ Շատ մարդկանց մեջ հիմնականում արտահայտվելու, խոսալու կարիք չեմ ունենում՝ լռում եմ։
Renata (28.10.2011)
Լռակյացությունը կախված է միջավայրից,տեղ կա ինձ համարում են լռակյաց,իսկ հիմնականում ,ինչպես մեր հարցման մեջ է գրված,կենսուրախ և աշխույժ:![]()
Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:
Ինչու չկա այսպիսի տարբերակ Սառնասիրտ, Դյուրագրգիռ և աշխույժ![]()
Կարծում եմ՝ այսպես չոր հարցադրումը սխալ է. մարդը մաթեմատիկա չէ, որ դնես, ճշգրտորեն ասես, թե այսպիսին է:
Ես չքվեարկեցի, որովհետև երևի միայն առաջին կետն է հեռու ինձնից, չնայած էլի պետք եղած դեպքում սառնասիրտ ու հավասարակշռված կարողանում եմ լինել: Իսկ մնացած երեքի համար հիմնավորումներ ունեմ ու չեմ կարող ընտրել, թե որն է գերակշռում: Օրինակ, ակումբում դյուրագրգիռ և նյարդային եմ, բայց եթե դրա մասին կուրսում հարցնեք, երևի կծիծաղեն: Հանկարծ կարող եմ դառնալ ինքնամփոփ և լռակյաց: Հիմնականում դա նոր միջավայրերում է լինում, բայց շատ հաճախ էլ պատահում է, որ օրերով ոչ մեկի հետ չեմ շփվում, մենակ ինքս ինձնով, իմ հետաքրքրություններով եմ տարված՝ շիզոիդի պես: Ու շատ ժամանակ էլ կենսուրախ և աշխույժ եմ: Կան մարդիկ, որոնց եթե ասեք, որ տատանվող տրամադրություններ եմ ունենում, ուղղակի չեն հավատա. նրանք ինձ միշտ կենսուրախ ու աշխույժ են տեսնում:
Սառնասիրտ և հավասարակշռված, Դյուրագրգիռ և նյարդային , Ինքնամփոփ և լռակյաց, Կենսուրախ և աշխույժ
բացի սրանցից, նաև
օպտիմիստ եմ կամ պեսիմիստ
լրջամիտ ու ջրիկ
…
մի խոսքով մարդ եմ ,
մարդուն հատուկ շատ որակներ ունեմ, ու ուրախ եմ սրա համար
Հ.Գ. Չեմ ընտրել ոչ մի տարբերակ, քանի որ… հասկանալի է թե ինչու![]()
Բավական խառը խառնվածքի տեր եմ…
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Խառնվածքով ես սանգվինիկ եմԴա հոգեբանության տեսանկյունից 4 տիպի խառնվածքներից մեկն է …
Better to light a candle than to curse the darkness.
Չեմ քվեարկել
Հիմնականում- ինքնամփոփ և լռակյաց
Հաճախակի - կենսուրախ և աշխույժ
Երբեմն- նյարդային
Հազվագյուտ- սառնասիրտ
Ես «խառը » մարդ եմ![]()
Renata (28.10.2011)
Քանի որ ահավոր փոփոխական եմ, կուզենայի բոլոր տարբերակներն էլ նշել:
էսպես չի մնա
Նախ՝ շնորհակալություն բոլոր քվեարկողներին կամ մտքեր հայտնողներին` անկախ քվեարկած լինելու կամ չլինելու հանգամանքի:
Մի թեթեւ պարզաբանում: Խնդրում եմ մարդու խառնվածքը հասկանալ այն իմաստով, ինչ իմաստով կա: Եթե որեւէ անհատին բնորոշում են սառնասիրտ կամ հավասարակշռված, ապա սա բնավ չի նշանակում, որ այդ մարդը կյանքում երբեւէ չի փորձել կամ չի կարող նյարդանանալ, հուզվել կամ այլ դեպքերում՝ ուրախանալ ու ցնծալ, պայթել ծիծաղից եւ այլն: Նույնը՝ մյուս բոլոր դեպքերի համար:
Այսինքն, մենք բոլորս էլ օրվա տարբեր ժամերին կամ տարբեր իրադրություններում փոխվում ենք, սակայն մեզնից մեկնումեկն, այնուամենայնիվ, ուզի թե չուզի, մյուսներից տարբերվում է իր ինքնամփոփությամբ և լռակյացությամբ, մյուսին կարելի է բնորոշել որպես կենսուրախ և աշխույժ անհատականություն եւ այլն:
Կարծում եմ, հասկացաք, թե խոսքս ինչի մասին է:
ՀասկացաԱյսինքն, մենք բոլորս էլ օրվա տարբեր ժամերին կամ տարբեր իրադրություններում փոխվում ենք, սակայն մեզնից մեկնումեկն, այնուամենայնիվ, ուզի թե չուզի, մյուսներից տարբերվում է իր ինքնամփոփությամբ և լռակյացությամբ, մյուսին կարելի է բնորոշել որպես կենսուրախ և աշխույժ անհատականություն եւ այլն:Իմ մասին փորձեք հարցնել ակումբցիներին, հետո՝ կուրսեցիներիս, հետո էլ ում ուզում եք: Կտեսնեք, որ բոլորովին տարբեր պատասխաններ են տալիս
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ