Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
Փորձեմ պատասխանել, խոստանում եմ անկեղծորեն պատասխանել
Ես ներքուստ ավելի շատ իքնամփոփ եմ և լռակյաց: Երբեմն, երբ ընկերներով հավաքվում էինք, ես ավելի շատ լսողի դերում էի, մեր դասարանում ինձ սուսիկ-փուսիկ էին ասում ախր ի՞նչ ասեի, եթե ասելու բան չունեի, իսկ ահա անտեղին չէի սիրում խոսել
Հորաքրոջս աղջկա հետ շատ մոտ էինք (նա ընդհակառակը շատ կենսուրախ էր), ոնց-որ 1 խնձոր 2 մասի կիսած , իրարից գաղտնիք անհնար էր պահել, բայց իմ բնավորության բատճառով մի անգամ չգիտեմ ինչպես ստացվեց մի բան կար, որ նրանից պահեցի, հետո էլ վախենում էի ասել , որովհետև գիտեի գլխիս գալիքը ( )... Բայց ահա երբ իմացա՜վ... Է՜հ, բնավորությանս ձեռքը երբեմն վատ իրավիճակի մեջ եմ ընկնում
Ընդհանրապես սիրում եմ մենակ լինել, մտածել..., իսկ երբ մի քիչ խորանում եմ, անջատվում եմ, մոռանում եմ, որ մենակ չեմ...

ընտրել եմ 3-րդ տարբերակը

Ինչքա՜ն էլ կողքինդ փորձի Քեզ դարձնել այնպիսին ինչպիսին դու չկաս ներքուստ՝ ապարդյուն է, միևնույն է չի ստացվի, մի օր կհոգնես այդ նոր դերից և կվերադառնաս քո իսկական ԵՍ-ին...

Շարունակելի...
վա՜յ, մի պահ թվաց իմ մասին ես գրել
բայց մեկ-մեկ ինձ մոտ նյարդային պահեր լինում են, կարծում եմ պիտի մի տարբերակ էլ լիներ՝ "Խառը տիպ"
Տարբեր իրավիճակներում ու կախված միջավայրից… իմ խառնվածքը փոխվում է
բա...