երբեմն զարմանում եմ հայերի ամեն ինչում միայն վատը տեսնլու ու վատից խոսելու վրա, լուրջ եմ ասում ...Isk inch veraberum e ays Tatptukneri (Serj-Qocharyanakan) rejimin, hastat sranic vat tariner Hayastann ir patmutyan mej chi unecel.
հիմա համեմատե՞մ ...
սրանից վատ տարիներ չի՞ եղել Հայաստանում ասում ես ... հիմա, որ լույս կա, ջուր կա, գազ կա, հաց կա, տնտեսություն քիչ թե շատ ունես, այ օրինակ քո հայկական սննդամթերքն ես ուտում, թող մի քիչ էլ թանկա, կամ էլ անորակ, չնայած ինքս համաձայն չեմ, հիմա, որ շրջում ես քաղաքով ու հայ երիտասարդների խայտաբղետ հագուստնեիրն նայում ու մտածում , որ եվրոպացիները կերազեին այսքան հագուստ իրենց պահարանում ունենալ, հիմա, որ բոլոր փողոցները քիչ թե շատ անցանելի են, որ բոլորի տներում քիչ թե շատ տաք է, հիմա, էրբ լույսը մի ժամ սարքելու համար անջատում են, բողոքում ենք, հիմա՞ է վատ ...
դե իհարկե, էն ժամանակ ավելի լավ էր,երբ լույսը մի ժամ էր լինում ու կանայք վազում էինա այս սենյակից այն կողմ չհասցնելով ոչինչ, դրա համար էլ էդքան նիհար էին, բա լավ էր, էլ ի՞նչ դիետա ի՞նչ բան, բոլորս ազգովի նստած էինք դիետայի վրա, ռեցեպտով էինք հաց ստանում, ես ինքս երեխա ժամանակ կանգնում էի էդ հացի հերթերին, ու իմ մանկական հոգեբանությունը չէր կարողանում հասկանալ, ինչպես կարող են մարդուն ստիպել միայն 25 գրամ հաց ուտել , ախր կարողա մի քիչ շատ է ուզում, դե հետո մի երկու ամսով մեծանալով հասկացա ամեն ինչ, դե էն ժամաանկ շատ շուտ էինք մեծանում ՝ օր օրի ... էն տարիներն էր լավը, որ դպրոց գնալ չէինք ուզում ՝ ցուրտ էր, նորմալ դաս միևնույն է չէինք անելու ... հիմա բողոքում են ինչու է իմ սերունդը էսքան ներվայն ու դգետ, ու մոռանում են թե էդ սերունդը որ տարիներին է դպրոց գնացել, ու եթե հիմա լավ մասնագետներ ունենք իմ տարիքի, միայն Աստծուն շնորհակալ պիտի լինենք, ու հիմա ինձ չասեք թե դա երեխայից է գալիս, կարող եմ երկար զրուցել, պատմել ու ապացուցել, որ էդպես չի ...
դե էն ժամանակ էր լավ, որ գազը միայն նոր տարուն կար ՝ խոզի բուդն եփելու համար, չնայած ոչ բոլորն ունեին , ու ես ինքս չէի հասկանում, ինչու՞ է այդքան մեծ կարևորություն ստացել այդ "զարդը" մեր ամանօրյա սեղանին ...
բա մի գաթան ու նապոլյոնը մայրիկերը պիտի մի շաբաթ առաջ սկսեին մոմի լույսի տակ միայն, իսկ երեխաների զբաղմունքը լոտո խաղալն էր ՝ նույն այդ մոմի լույսի տակ, որ նյարդերի վրա էր ազդում , հետո էլ ասում են էս ժաղովուրդը ինչու է էս անկապ լոտոներն առնում էսքան ...
մի խոսքով էն տարիներին էր լավ, որ պապիկը թոռնիկի ձեռքը այօրվա նման բռնած այգով շրջելու փոխարեն սահնակով ծառի ճյուղեր էր քարշ տալիս հազիվ, որ այդ թոռնիկը չմահանա ցրտից՝ իր փայտի վառարանի վրա եփած խավիծը մի քանի ադյալների տակ փաթափված ուտելով..
դե իհարկե էն ժամանակ այօրվանից վատ լինել չի կարող ... այսօ՜ր ուր, էն ժամանա՜կ ուր ... հիմա ամենավատ տարիներն են, հիամ ի՞նչ կա որ ... ինչի սրանից վատ տարիներ Հայսատանը իր կյանքում տեսե՞լ է ... իհարե ոչ ...
ծիծաղելի է հարգելիներս, պարզապես ծիծաղելի ... մի արտահայտություն գրելուց առաջ, գոնե կարդացեք մեկ մեկ ...
Էջանիշներ