Սիսարից.-
պանդուխտի միտքը բոլոր հասկացան , բացի քեզանից:
Kukից.-
Ես քեզ հարց չէի տվել, իզուրել քեզ մեջ գցիր
Կարծում եմ հասկացար հարցս, Kuk ջան: Զրուցում էինք լրատւութեան ճշտութեան վերաբերեալ հաւաստիութեան պահպանման անհրաժեշտութեան մասին: «Առաջինը սկսենք քեզնից» ասացի, նկատի ունենալով. մի գրառում առաջ արձանագրածդ sneiper-ների կապակցութեամբ:
###
Galateaից.-
Պարզապես այդ պահին Վազգենին Սարգսյան ու հարևան երկրից քոչած անհաջող կադրին գործողությունների ազատություն ու քավության նոխազ էր պետք
«Հարեւան երկիր» ասելով ի՞նչ նկատի ունես. Արցախը, կեղծ Ատրպատականը՞:
Galateaից.-
Լևոնի ներողություն խնդրելու պահը քեզ չէր ուղղված, բայց պատասխանեմ: Ես չասացի, որ դրանից ինչ-որ բան է փոխվում: Պարզապես փաստն արձանագրեցի, որ ներողություն էդ մարդը խնդրել է
Եթէ ներողութիւն խնդրել է, դա դեռ չի նշանակի թէ հայ ժողովուրդը ներել է նրան: Իսկ երբ կրկնում է նոյն քանդիչ գործունէութիւնը: Ի՞նչ ասեմ: Նամակներ է ուղարկում արեւմուտք Հայաստանը դատապարտելու համար, իսկ Մ.Ա.Կ.ը արդէն ընդունել է կեղծ ադրբեջանի կողմից առաջադրուած որոշում. Արցախի կապակցութեամբ: Հայաստանի պետութեան հիմքերը փորում են: Որքան ուժեղ լինի պետութիւնը, այդքան ուժեղ կը բանակցի միջազգային ատեաններում: Պետութիւնը ուժեղ կը լինի, եթէ ազգը, ի Հայաստան եւ ի Սփիւռք, սատարի նրան: Եթէ իշխանութիւնը ժողովուրդի համար չար է, ապա ԴՈՒՔ, նրա դէմ պայքարում էք չարիքով, ինչ որ անընդունելի է անշահախնդիր հայի համար:
Galatea.-ից
Իսկ ինչ վերաբերում է միլիոնուկես մարդկանց սպանդը 90-ականների ճգնաժամի հետ համեմատականիդ...դու պարզապես իրավունք չունես թուրքի հետ համեմատել մարդկանց, ովքեր մի բան մեր երկրի համար հաստատ արել են: Որոնցից դա խլելը առնվազն ինքնախաբեություն է: Հայաստանն այդ տարիների ՀԱՂԹԵՑ պատերազմում: Կարող ես ինձ հիշեցնել վերջին անգամ երբ է մեր պատմության մեջ նման բան եղել?
Սիրելի Galatea, իսկ ի՞նչ կասես համախոհներիդ արած համեմատութեան մասին, երբ Երեւանի փողոցներում կատարուածը որակում են, որպէս ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, եւ նամակներ են ուղարկում ամենուրէք, դատապարտելու համար պատերազմի ոճրագործ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆԱՒՈՐՆԵՐԻՆ: Այնպէս որ նախապէս արձանագրել եմ, Հայաստանին առնչւող խնդիրներ վերլուծելիս, պիտի դիտել նրա անցեալն ու ներկան կարկինը լայն բանալով եւ հազարամեակների տարածքով: Հայ պետութիւնն է ՄԻԱՅՆ հայ ազգի գոյութեան գրաւականը:
Քիչ առաջ, Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգիսեանը համարեցիր հարեւան երկրից (Արցախի՞ց, կամ...չգիտեմ՝ Ադրբեջանը՞) քոչածներ, իսկ երբ խօսք բացւեց թէ ո՞վ է յաղթել պատերազմում, սրտնեղեցար յաղթանակի դափնեպսակը ընտրեալիդ խլուելուց: Հիմա դու ինձ ասա, ինչո՞ւ ընտրեալդ պատերազմեց հարեւան երկրում: Եթէ նա, Լ.Տ.Պ., իրաւունք է գտել իր մէջ միջամտելու հարեւան երկրի՝ ասենք Արցախի, ներքին գործին, այս պարագայում մարտական գործին, ապա այդ նոյն երկրի քաղաքացիները՝ արցախցիները, իրաւունք ունեն այս անգամ միջամտելու Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին:
Այս ամէնը գրեցի քո, սիրելի Գաղատէա , տրամաբանութեան ուղեգծով: