5 տարեկան էի դառել
94-ի փետրվարի 6-ն էր: Լույս չկար: Մոմերն էլ մենակ տորթի վրա էինք վառել: Ես էլ մրսած էի, որովհետև տունը վառարանով էինք տաքացնում:
Իմ ծնունդների մեջ ամենալավը էտ օրվա ծնունդն ա տպավորվել
Ցերեկները լույս էր ըլնում, բայց էլեկտրականություն չկար, տելևիզր չէի նայում, տառերն էի սովորում
5 տարեկանում սաղ տառերը գիտեի
Մեկ մեկ լույսերը տալիս էին մի 2 ժամով: Մեր տան մոմ փչողը ես էի: Մեկ մեկ էլ լույսը տալիս էին, մոմը փչում էի, մեկ էլ 2 վայրկյան չանցած էլի կտրում: Պապաս էլ՝ "անասուն շան որդիներես դրանց ինչն եմ ասել": Էլի մթի մեջ էինք մնում: Հետո մոմի տեղը նավթավառ էինք վառում, ես էլ կրակի մրին էի նայում, որ ապակու վրա էր նստում: Մենք էլ լուռ նստած էինք: Սպասում էինք երբ են լույսերը էլի տալու: Հետո հելնում էինք քնելու: Պապաս նավթավառը բերում էր ննջասենյակ, որ հանվեմ, քնեմ:
Առավոտը հելնում էի, ննջասենյակում ցուրտ էր: Հագնվում, գնում էի էտ նույն սենյակը: Պապաս նավթով քռչի կտոր էր վառում, որ վառարանում կրակ կպնի: Մեկ մեկ էլ վառարան վառողը ես էի ըլնում: Մեր հայաթում կուբամետրներով փեդ կար: Իրիկունները, քանի մութը չէր ընկել, պապաս գնում էր կացինով փեդը ջարդելու, ես էլ՝ "պապ, տուր ես էլ ջարդեմ": Պապաս մեջներից դուբ էր ջոկում, որ փափուկ ըլնի, մի փոքրը հանում էր, ասում էր "ջարդի": Մեկ մեկ էլ որ սղոցում էր, գնում էի սղոցի մյուս ծերից բռնում, իբր թե օգնելու, ու օգնելու տեղը խանգարող էի դուրս գալի: Բա մեկ մեկ որ փեդը թաց էր ըլնում, չէր վառվում, հանգում էր ու ուժեղ ծուխ էր անում սենյակով մեկ: Ես զմայլվում էի, տնեցիք էլ արագ-արագ մտնում էինք ննջասենյակ, ինձ էլ իրանց հետևից էին քաշում, ես էլ զարմացած մտածում էի. "կարող ա՞ թուրքեր են գալի, դրա համար ենք պախկվում":
Դպրոցը դոմիկներով շինություն էր, վառարաններ էին վառվում, էն էլ վայ էն վառվելուն:
Մի անգամ էլ մի ամբողջ դոմիկ վառվեց: Վախեցած էինք դպրոցով մեկ: Մեզ ասում էին. "վառարանի մոտ չթռվռաք, թե չէ ձեր դասարանն էլ կվառվի": Բա մի օր էլ կրակի ինչ-որ գունդ տեսանք մեր դասարանի մոտ, սիրտներս կայնել էր, մտածում էինք էս ա մեր դասարանն էլ ա վառվելու: Աղջկեքից մի քանիսը հո լաց չեղան:
դե, մնացածի մասին էլ արդեն ուրիշներն ասեցին
լավ տարիներ էին էլի
դրա համար էլ "Մեր Բակը" նայել շատ եմ սիրում
մտովի տեղափոխվում եմ էտ թվերը
Էջանիշներ