Ալիզ, քեզնից տարիքով մեծ լինելով` ավելի շատ բան եմ հիշում ... մամայի հետ էի այդ թեմայով զրուցում ու ինչ հիշեցինք երկուսով...
Այն խավարի ու հաղթանակի տարիներին, երբ հովհարային էր լույսը, մենք գիտեինք որ 7-ից 9-ը տալու են...մոմը սեղանի վրա էր դրված լինում, դիվանչիկից ու բազմոցներից 2 մետր հեռու...ու հենց 15 -20 րոպե էր մնում լույսին, մենք բոլորս` ես ու մաման մեր տեղից` վերմակի տակ պատսպարված (առաջին ձմեռը վառարան չունեինք...վերմակների տակ էինք տաքանում), եղբայրս ու հայրս էլ բազկաթոռների վրայից սկսում էինք փչել, որ մոմը հանգի...փչում ու ծիծաղում էինք, որովհետև հեռու էր ու շատ ուշ էր հանգում... Ցերեկներն էլ համերգ էի տալիս մերոնց համար...երգում-պարում էի, որ համ տաքանամ, համ էլ տրամները մի քիչ բարձրացնեմ..
Ես տեսողությունս փչացրի` այդ տարիներին անգլերեն սովորելով, ինչի հաշվին հիմա աշխատանք ունեմ...աշխատանք, որտեղ իմ աչքի առաջ ներկա վարչակազմը ներսից խարխլում ու փտեցնում է մեր երկիրը` մաքսայինի ու հարկայինի ու այլ պետական կառույցների կեղտոտ ձեռքերով ու անբարո մեթոդներով...
Ինչպես այստեղ բազմիցս հնչեց` միայն մի փոր հացը չէ ամեն ինչ որոշում...տեսանելի վտանգն ու դժվարությունը այնքան ահավոր չեն, ինչքան նրանք, որոնց մասին մարդիկ չգիտեն: Հարվածն ավելի կործանարար է լինում:
Էջանիշներ