Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Հիանալի մուտք է "Ակումբ":
Ողջունում եմ
Ինձ էլ շատ դուր եկավ իր գրառումը, վարկանիշ է ստացել
Իսկ քո ասածի վրա լավ ղժժացի...ծնողական ժողովի, հատկապես

Մի բան պարզապես կուզեի հավելել` կապված հարգելի զինվորի ասածի հետ, որ ուսանողի հոգեբանության անքակտելի մասն է կազմում դասից թռնելը:
Ես ունեմ ինձնից տարիքով ընկերներ, որոնք սովորել են Համալսարանում հենց այս թեմայում քննարկվելիք տարիներին: Ձմռանը, այդ ահավոր անմարդկային ցրտին, 92-93-ին, երբ ինստիտուտները չէին ջեռուցվում, երբ Երևանը դեռ հեղեղված չէր կաֆեներով ու թեյարաններով, ուր հնարավոր կլիներ մտնել ու սառած, փայտացած ձեռքերը հետ բերել, իմ ընկերները Հանրային Գրադարանի Սիբիր հիշեցնող ընթերցարանում դողացնելով ժամեր են անցկացրել` սովորելով, ուսանելով:

Ու երբ հիմա մարդիկ իրենք իրենց ասածին լրջորեն հավատալով ասում են, որ ուսանողի միակ նպատակը չսովորելն է, դա միայն ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ ստրկամիտ, կիսագրագետ ժամանակներում ենք մենք ապրում: