Զինվոր ջան![]()
Մեր երկրի մոտիկ անցյալում եղել է դիկտատոր (եթե ճիշտ հասկացա հարցդ): Այն մարդը, որ թև էր տալիս և Լևոնին, և Վանոյին: Լևոնին` պետական կառավարման ստրուկտուրայում, իսկ Վանոյին` "մենթովսկի բեսպրեդել"-ում ու ժողովրդի գրեթե ազգովի մոբիլիզացիայում:
Այդ նույն մարդը Լևոնին ստիպեց հեռանալ, երբ ամեն ինչ նոր-նոր սկսում էր կարգավորվել: Երբ երկիրը դուրս էր գալիս ճգնաժամից...փոքր քայլերով, բայց դուրս էր գալիս:
Պարզապես այդ պահին Վազգենին Սարգսյան ու հարևան երկրից քոչած անհաջող կադրին գործողությունների ազատություն ու քավության նոխազ էր պետք...ռուսու ասած` "դվա վ ադնոմ"![]()
Վազգենի վերջը բոլորս էլ տեսանք: Ամբողջ աշխարհը տեսավ այդ խեղկատակությունը:
Լևոնի ներողություն խնդրելու պահը քեզ չէր ուղղված, բայց պատասխանեմ: Ես չասացի, որ դրանից ինչ-որ բան է փոխվում: Պարզապես փաստն արձանագրեցի, որ ներողություն էդ մարդը խնդրել է
Իսկ ինչ վերաբերում է միլիոնուկես մարդկանց սպանդը 90-ականների ճգնաժամի հետ համեմատականիդ...դու պարզապես իրավունք չունես թուրքի հետ համեմատել մարդկանց, ովքեր մի բան մեր երկրի համար հաստատ արել են: Որոնցից դա խլելը առնվազն ինքնախաբեություն է: Հայաստանն այդ տարիների ՀԱՂԹԵՑ պատերազմում: Կարող ես ինձ հիշեցնել վերջին անգամ երբ է մեր պատմության մեջ նման բան եղել?
Ուսանողի հոգեբանության մասին "միշտ եղելա կլինի" -ն էլ, որ ասում ես, հենց ինքնին արդեն հոգեբանություն է: Ինստիտուտը` որպես տնից դուրս գալու, սրա-նրա մոտ հպարտանալու, որ ուսանող տղա/աղջիկ կա տանը, բան...
Իսկական ուսանողը չսովորելու հոգեբանություն երբեք չի կարող ունենալ, ուզում է հիմա սովորի, ուզում է մի քանի տարի առաջ:
Էջանիշներ