Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
Չինաստանում կարծեմ իմ ասածից ա

կամ էլ հենց Սովետը նայենք
էլի վատ էր էն վախտ, բայց մարդիկ էսօրվա համեմատ ահագին էլ բարեկեցիկ ու ապահով էին ապրում
Չինաստանում եթե լավ են ապրում, ապա ինչի՞ են չինացիք հայերի պես թափառում աշխարհով մեկ :

Իսկ սովետի ժամանակվա բարեկեցության մասին էլ ասեմ, որ դա խաբկանք է: Մի քանի կաշառակերներ լեգենդներ են պատմում սովետի բարեկեցության մասին:
.....
Մի պատում Շիրազի կյանքից:
Մի օր անցնելով պրոսպեկտի "ֆիրմեննի" խանութի մոտով , և այնտեղ տեսնելով մարդկանց սովորական դարձած կիլոմետրանոց հերթը սառած /են ժամանակ միսը վաճառում էիր միայն յոթը տարի սառցարանում պահելուց հետո / մսի համար, Շիրազը ասել է.
- Հիմա դո՞ւք եք ես մսին ուտելու, թե՞ էտ միսը ձեզ:
.......
Սուտ է:
Այն ժամանակվա լավագույն ինժեները ստանում էր սովորաբար 150-200 դոլարին համարժեք ռուբլի, որով դեռ հլա դեռ պետք է ուտելիք հայթայթեր:
Իսկ դա հավատա, որ էնքան էլ հեշտ բան չէր: Դրա համար պետք է ունենայիր լավ ծանոթներ մթերային խանութուն: Մի հատ քսմսված "կովի " պետք է կզած մոտենայիր, որ նա եթե ցանկանար, քեզ "տակից" ուտելիք ծախեր:
Սրանից ավելի նվաստացուցիչ բան արժանապատիվ մարդու համար դժվար է պատկերացնել :
Իսկ դու ասում ես բարեկեցիկ կյանք...

Մի հատ քեզ պատկերացրու հիմա, մի անկապ բուդկչու մոտ կզած, քո իսկ փողով ապրանք մուրալիս, հետո կխոսանք: