Ժողովուրդ, ասում եք ժողովրդավարություն չկար:
Ժողովրդավարությունը հարաբերական հասկացություն ա: Աշխարհի ոչ մի երկրում բացարձակ ժողովրդավարություն չկա: Ինչ, որ մլիցեն օրինազանց ա, էտի մենակ մեր մոտ ա՞: Ամերիկայում չի՞, որ մլիցեքը մարդկանց ջեբը փոշի են լցնում, հետո ասում են. "թմրանյութ ես պահում": Ռուսաստանում ծանոթ մարդ ունենք, ասում ա ըտեղի մլիցեքը ավելի "մլիցա" են, քան թե մեր մոտ:
Ասում եք խոսքի ազատություն չկար:
Հա, չկար: Բայց էն վախտ եթե մեկը հելներ իրա կարծիքը ազատ արտահայտեր, դժվար թե իրա ավտոն վառեին, ոնց որ հիմա ա:
Ասում եք ընտրությունները խայտառակ ընտրություններ էին:
Հա, կեղծիքներով էին: Բայց խոմ 96-ի ընտրություններից հետո գները չթանկացան, ոնց որ հիմա:
Իսկ գիտե՞ք Սովետում ոնց էին ընտրությունները: Լցոնումներ, լցոնումներ, մինչև վերջ: Даже պապս էր 2-3 հատ քվեաթերթիկ ձեռը գնում, կոմունիստների դիմաց պտիչկա էր դնում, քցում արկղի մեջ: Վերջում պարզվում էր, ՍՄԿԿ-ն 99 տոկոս ձեն ա հավաքել:
Նենց որ, եթե ասում եք ժողովրդավարություն չկար, որովհետև ընտրությունները վատն էին, ես կասեմ, որ էն վախտ ավելի ժողովրդավար երկրում էինք ապրում, քան թե Սովետն էր: Իսկ թե ոնց էին ապրում մարդիկ Սովետում, ու ոնց էին ապրում մարդիկ 90-ականների Հայոց Համազգային Հանրապետությունում, կարծում եմ համեմատելու եզրեր չկան: Նենց որ, ընտրությունների որակից հեչ չի կախված մարդկանց նորմալ ապրելը:
98-ին ընտրությունները կեղծվեցին, բայց շատ չէ: Էտ վախտ Հայաստանը ոնց որ թե դեպի ժողովրդավարություն էր գնում: 2003-ի ընտրությունները ահավոր էին: Ընտրություններից հետո էլ գները թանկացան: Լավ, թող Քոչարյանը կեղծիքով ընտրվեր, բայց մենք լավ ապրեինք: Էն էլ՝ 5 տարի թալանեցին մեզ: 2007-ի ընտրությունները ավելի ահավոր էին: Մի տարի հետո՝ արդեն էլ չասեմ: Հիմա էլ կեղծիքով Սերժը ընտրվեց, էլի գները թանկացան: Նենց որ, եթե սենց շարունակվի, 2012-ի ընտրությունները 96-ինից բեթար են ըլնելու: Եթե Լևոնի ժամանակ մանրից գնում էինք դեպի ժողովրդավարություն, հիմա ժողովրդավարությունից գնում ենք դեպի բռնատիրություն: Լավ, թող երկրում բռնատիրություն ըլնի, թող երկրում խոսքի ազատություն չըլնի, թող ընտրությունները կեղծվեն, բայց մենք բարեկեցիկ ու ապահով ապրենք: Բայց ես վստահ եմ, որ Սերժի դառնալու դեպքում հաստատ բարեկեցիկ ու ապահով չենք ապրի:
Էջանիշներ