Ի՞նչն է լավ: Եթե համեմատության մեջ դիտենք, ապա.
1. եթե ընտրություններին քվեատուփերը լցնում էին պայթելու աստիճան, ապա հիմա հիմնական գործիքները կաշառքն ու վարչական լծակներն են...տարբերություն կա,
2. խոսքի ազատության մակարդակը /շեշտում եմ` համեմատության մեջ/,
3. տնտեսության արձանագրած ցուցանիշները, որոնց արդյունքները, ճիշտ է, դեռ հեռու են հասարակության տարբեր շերտերի միջև հավասարաչափ բաշխվելուց, սակայն` համեմատության եզրեր չկան,
4. անհամեմատ բարեփոխված սահմանադրություն, որի իրական ուժը կբացահայտվի միայն առողջ և իրական ընդդիմության և քաղաքական կամքի առկայության դեպքում,
5. հասարակ մի բան` միլիոնից ավելի բջջային հեռախոսակապի աբոնենտ, ինտերնետ` վերջապես, որից օգտվողների թիվը 2 տարուց 30 տոկոս է կազմելու,
6. իմ ամենահիմնական բողոքներից մեկը` որ Երևանից դուրս գրեթե կյանք չկա, ասես նկատել են: Մարզերի համաչափ զարգացման ծրագիր, որի շրջանակներում ԿԲ-ը և ֆինանսական կենտրոնները տեղափոխվում են Տավուշ, Շիրակում "տեխնոպարկ" /ազատ օվշորային գոտի/ է ներդրվում, բուհերի մասնաճյուղեր են բացվում Վայքում և Սյունիքում,
7.Ունենք տնտեսության 2 հեռանկարային ճյուղ` տուրիզմ և ՏՏ-ր, որոնց ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել...մենակ սա էլ գետնին չհավասարեցնեն,
և այլն:

Սրա կրկնակի չափով անարդարությունների ցուցակ կարելի է բերել, սակայն...համեմատության եզրեր չկան: Մի 3-5 տարի էլ համբերենք, վերջին 5 տարիները, եթե չզգացինք արդյունքները, ես քո հետ եմ, ախպերս... կայունություն է պետք հիմա:

հարգանքներս, շնորհակալություն