չեմ հետևել քննարկումներին, բայց 1991-1996 թվերը հիշողությանս մեջ տպվել են որպես իմ տեսած ամենապայծառ, ամենաջերմ տարիները (թեև սովորական լույսը էդ թվերին ամենքիչն էինք տեսնում, բայց մենակ էդ լույսի սպասումն ու "լույսիկ, լույսիկ շուտ արի, մենք քեզ վատ բան չենք անի" երգելը, հետո լույսի հետ ամբողջ բակով արձակվող ուրախության ճիչերն ու ծափերը ամեն ինչ արժեն...) գուցե ցանկացած պարագայում մանկության տարիներն էդպիսին են թվում, բայց ախր էդ թվերին էնքան ուրիշ էր ամեն բան և ամեն ոք... բակերում երեխաները անընդհատ ստեղծագործում էին, միջոցառումներ կազմակերպում, չեղածից լիքը զբաղմունք ստեղծում, դեռ հասցնում օգնել ծնողներին... դե, իհարկե, ծնողների համար ահավոր էր... նրանք հերոս են իսկ ինքս շատ կուզեի, որ էդ տարիների մարդկային հարաբերություններն ու ջերմ մթնոլորտը վերադառնային... բայց դրանք երևի անհամատեղելի են էսօրվա մեխանիզացված ժամանակների ջիպերում ու դարպասներով փակված սեփական տներում մեկուսացող մարդկանց կենսակերպի հետ...