mtahog-ի խոսքերից
[ Եթէ այդպէս է, ինչո՞ւ հասարակական կազմակերպութիւնները, ընդդիմադիր գործիչները եւ կուսակցութունները դատարան չեն դիմում: Աւելի լաւ չէ օրինական միջոցներով պայքարելը, քան ոչ օրինական յեղաշրջումը:
Հարգելիս,երեվի դու ծանոթ չես ՀՀ դատական համակարգի իրական վիճակին,կամ չափազանց լավ կարծիք ունես դրա մասին, փորձեմ կոնկրետ փաստերով քեզ ծանոթացնել ՀՀ դատական համակարգի իրական դեմքին,նախ դասական իմաստով դատական համակարգ ՀՀ-ում գոյություն չունի, այն ոչ թե կիսանկախ է, այլ մասամբ կախյալ,,այլ բաձառապես գործադիր մարմնի կցորդ է, որի միակ գործը մի կերպ օրենքի շրջանակում տեղավորել ապօրինի մեղադրանքները, այն էլ ոչ միշտ է դա հաջողվում,քանի որ ոչ մի ձեվով չեն կարողանում օրենքի շրջանակում դատապարտել մեկին որը կատարել է արարք,որը ըստ ՀՀ օրենքների չի համարվում խախտում,օրինակ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովին տալ Վարչական տույժ "ապօրինի հանրահավաքներին" մասնակցելու համար, այն դեպքում երբ ապօրինի հանրահավաք հասկացողություն (էլ ուր մնաց հանցանք կամ խախտում) չկա օրենքում, ուղղակի դատավորը հայտարարում է տույժ ու վերջ, դա տեղավորվում է բանական մարդու ուղեղում՞, ուրիշ օրինականեր--Ռոյալ Արմենիա--մարդուն մեղադրում են անօրինական ներկրումների մեջ, անմիջապես այն բանից հետո,երբ նա հայտարարում է որ իրենից պահանջվել է կաշառք բավականին բարձրաստիճան պաշտոնյանների կողմից,թխված գործը մտավ դատարան, մարդիկ մնացին անազատության մեջ մոտ 2 տարի, նույնիսկ դատական փորձաքննությունը ասեց որ կասկածելի է ապացույց համարվող փաստաթղթերը, դատավոր Պարգեվ Օհանյանը արդարացրեց նրանց (ի միջի այլոց առաջին դեպքը ՀՀ դատական ողջ պատմության ընթացքում), նույն դատավորը անմիջապես հեռացվեց համակարգից, նույն արդարացված մարդիկ դատվեցին նույն հոդվածներով, էլի օրինակ-Սուրեն Սուրենյանց 20 օր մնալով կալանքի տակ որպես "ապօրինի ցույցի կազմակերպիչ " մեղադրվում է մարտի 1-ի դեպքերը հրահրելու մեջ, դատարանը արձակել է վճիռ սույն մեղադրանքով նրան կալանքը էլի 2 ամիս երկարաձգել, այն դեպքում երբ Ս.Սուրենյանցը ձերբակալվել է փետրվարի 25-ին, այսինքն մարդը կատարել է հանցագործություն ուղղակի ԱԱԾ-ի նկուղում գտնվելով, ավելի ճիշտ անձը կատարում է անձամբ մի հանցագործություն, անձամբ ներկա չլինելով ոչ հանցանքի վայրում, ոչ ունենալով որեվէ փաստացի կապ դրա հետ, տեղավորվում է մարդկային բանականության սահմաններում՞, Ժիրայր Սեֆելյան--դատապարտվում է "անօրինական զենք" ունենալու համար, երբ այդ զենքը օրինականորեն նվեր է ստացել ԼՂՀ-ում մարտական ծառայությունների համար, աբսուրդ "այլ երկրներում օրինական համարվող զենքը չի կարող օրինական համարվել ՀՀ-ի տարածքում "կասես իրավականորեն ԼՂՀ-ն ՀՀ չէ, սակայն նույն դատարանը 1998-ին համարեց որ ԼՂՀ-ն ՀՀ է ու Ռ,քոչարյանը վերջին 10 տարում ապրելով ԼՂՀ-ում համարվում է ՀՀ-ում ապրող ու կարող է դառնալ նախագահի թեկնածու լրացնելով "10տարվա"ցենզը ... հիմա ինձ ասա ինչպես մարդիկ դիմեն դատարան քո նշած անօրինականությունները ուղղելու պահանջով, տվյալ դեպքում գործը նույնիսկ վարույթ չի մտնի, ու նման էլի մի քանի 10000 օրինակներ կարելի է բերել,
վերջում նշեմ որ դատական համակարգը ավելի լավը չի եղել 1991-1996 թվականներին, այս թվականները նշեցի որպիսի գրառումս համարվի թեմային համապատասխանող ու չջնջվի
Էջանիշներ