User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

  1. #1
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Ես երկար ժամանակ Քոլգեյթ էի օգտագործում, բայց որ իմացա, որ ֆտորը օրգանիզմ է գնում և վնասակար է, որոշեցի փոխել։ Ի՞նչ խորհուրդ կտայք։

  2. #2
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երկար ժամանակ Քոլգեյթ էի օգտագործում, բայց որ իմացա, որ ֆտորը օրգանիզմ է գնում և վնասակար է, որոշեցի փոխել։ Ի՞նչ խորհուրդ կտայք։
    խորհուրդ եմ տալիս ցանկացած մածուկ օգտագործելիս վերցնել պրոպոլիսովը (ակնամոմովը), քանի որ այն շատ առողջարար է։ Ես էլ հենց կոլգեյթի պրոպոլլիսովն եմ օգտագործում։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  3. #3
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Ես միշտ Բլենդամենտ եմ օգտագործում։ Էս վերջերս մամաս Կոլգեյթ էր գնել ու մի շաբաթ օգտագործելուց հետո ատամներս սկսեցին ցավել, այն դեպքում, երբ ես երեևի մի 8 տարիա ատամի ցավ չեմ ունեցել

  4. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երկար ժամանակ Քոլգեյթ էի օգտագործում, բայց որ իմացա, որ ֆտորը օրգանիզմ է գնում և վնասակար է, որոշեցի փոխել։ Ի՞նչ խորհուրդ կտայք։
    Ես խնդիրներ ունեի լնդերի արնահոսության հետ։ Բլենդամեդներն ու Քոլգեյթները, ինչպես նաև Աքվաֆրեշերը ոչ մի օգուտ չտվեցին։ Հիմա օգտագործում եմ ռուսական «Լեսնոյ բալզամ»։ Լնդերս առողջ են և ամուր, արնահոսություն չկա։

    «Անտառային բալասանը» (սա էլ հայերեն թարգմանենք ձեռքի հետ) բնական նյութերից է պատրաստված, կա մայրու կոնի յուղով (с маслом кедровых орешков), կա եղեսպակի (шалфей), կաղնու կեղևի թուրմի հիմքի վրա պատրաստված, մի խոսքով, շատ օգտակար բան է։

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Nassim ընդմիշտ

    լավ կատակը մի կողմ, բայց ինչ ասես օգտագործել եմ տարբերություն չեմ տեսել իմ վրա, բայց ընտանիքիս անդամներից մեկյն էլ լնդերի հետ պրոբլեմ ուներ ինքն էլ Լեսնոյ Բալզամ օգտագործոց ու ամեն ինչ լավա, բայց համը ահավոր վատնա, ես որ մեկ մեկ դրանով եմ լվանում սիրտս խառնումա

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խնդիրներ ունեի լնդերի արնահոսության հետ։ Բլենդամեդներն ու Քոլգեյթները, ինչպես նաև Աքվաֆրեշերը ոչ մի օգուտ չտվեցին։ Հիմա օգտագործում եմ ռուսական «Լեսնոյ բալզամ»։ Լնդերս առողջ են և ամուր, արնահոսություն չկա։

    «Անտառային բալասանը» (սա էլ հայերեն թարգմանենք ձեռքի հետ) բնական նյութերից է պատրաստված, կա մայրու կոնի յուղով (с маслом кедровых орешков), կա եղեսպակի (шалфей), կաղնու կեղևի թուրմի հիմքի վրա պատրաստված, մի խոսքով, շատ օգտակար բան է։
    Ես էլ Հայաստանում եղած ժամանակ վերջին մի երկու տարին դրանից էի օգտագործում՝ մայրու կոներից պատրաստված «Անտառային բալասանը»։ Ճիշտ է, սպեցիֆիկ համ ուներ, բայց ինձ համար տհաճ չէր։ Իսկ էստեղ՝ ԱՄՆ–ում, քանի որ դրանից չկա, "Colgate" եմ օգտագործում։ Ի դեպ, նախքան «Անտառային բալասանի» հայտնվելը Հայաստանում էի էլ "Colgate" օգտագործում՝ "Colgate Herbal" տեսակը, որն էլի սպեցիֆիկ համ ուներ, ու շատերըն այդ համից խորշում են։ Դե, դեղաբուսականներն էդպիսի համ են ունենում, ինչ արած։ Բայց ինձ դուր էր գալիս։

    Բայց որ ճիշտն ասեմ, դեռ ոչ մի մածուկ օգտագործելիս առանձնապես տարբերություն չեմ զգացել...

    Ի դեպ, ատամները մաքրելու մի ուրիշ եղանակ էլ գիտեմ՝ կերակրի աղով։ Մեր ծանոթ բնաբույժներից մեկն էր խորհուրդ տվել։ Կարող է տարօրինակ թվալ, բայց մածուկներից ավելի լավ է մաքրում։ Ժամանակ առ ժամանակ այդ եղանակն եմ կիրառում, և, պատկերացրեք, միակ եղանակն է, որից հետո իսկապես տարբերություն եմ զգում։ Հարկավոր է մատը թաթախել ձեթի մեջ, ապա մատների ծայրերով աղ վերցնել ու սկսել ատամները հատ–հատ մերսել աղով՝ չմոռանալով նաև լնդերի մասին։ Ասում են՝ այդպես էմալն ավելի քիչ է վնասվում, քան խոզանակով մաքրելու դեպքում։ Այնուհետև, բնականաբար, ողողել բերանը, ինչպես անում ենք մածուկով լվանալու դեպքում։ Դրանից հետո, հավատացեք, աննախադեպ թեթևություն ու հարմարավետության զգացողություն է լինում բերանում, ինչպիսին, անձամբ ես դեռ ոչ մի մածուկից հետո չեմ ունեցել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.08.2008, 23:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Մոդերատորական: Ջնջվել են բոլոր հայտարարության տեսք ունեցող գրառումները, որոնցում ընդամենը նշվել է ինչ-որ ատամի մածուկի անուն՝ առանց մեկնաբանության: Ցանկալի կլինի, որպեսզի յուրաքանչյուր ընտրությունը լինի հանգամանալից մեկնաբանված, որպեսզի ընթերցող կարողանա ըստ այդ մեկնաբանությունների կողմնորոշվել, կատարել իր ընտրությունը: Ես չեմ կարծում, որ այս թեման պետք է լինի թեմա, որտեղ պարզելու ենք, թե ով ինչ ատամի մածուկ է օգտագործում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Լակալյուտ-ի տարբեր տեսակներ: Նրանցից ամեն մեկի տուփի վրա գրված է թե ում որ մեկը կսազի: Բացի այդ, իմ կարխիքով սա միակ ատամի մածուկն է որի օգտակար լինելու մասին ասում են բժիշկները, այլ ոչ թե գովազդ պատրաստողները:
    Իդեպ՝ ընտրությունը բավականաչափ մեծ է, ու կա նաեւ մանկական տարբերակը: Սակայն ինչպես եւ ամեն ինչ, սա ել առանց թերությունների չէ՝ ոմանց նրա համը տարորինակ կթվա...
    ?

  9. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Blend-a-med։
    Մի անգամ Colgate փորձեցի, լնդերիցս սկսեց արյուն հոսել։ Դրանից հետո նորից Բլենդամեդ։

  10. #10
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Ֆտորի խիստ վնասակարության մասին ես նույնպես կարդացել եմ , կարծեմ ինչ որ անգլիացի գիտնականն եր այդ կարծիքը հայտնել և նույնիսկ հատուկ գիրք տպել այդ թեմայով ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ատամնաբույժերի շրջանակում: Դժվար է ասել ճիշտ էր թե ոչ սակայն հաշվի առնելով բժիշկների կույր հավատը տարբեր արհեստական դեղամիջոցների, մածուկների և այլ "տեխնո-կախարդական" միջոցների.. չեմ կարող բացառել որ այդ գիտնականը ճիշտ էր ..
    ...

  11. #11
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Մեկ օր Քոլգեյթ,
    Մեկ օր Քոլգեյք Փլաս,
    Մեկ օր էլ Քոլգեյթ Բրայթ,
    Եվ կրկին Քոլգեյթ, բայց Ուայթ։

    Մի խոսքով, տարբեր Քոլգեյթներ եմ օգտագործում, որ հետքեր չթողի։

  12. #12
    Atamnabuyjh erik_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2008
    Հասցե
    Հոլանդիա
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    դե, լավ.:. մի բան էլ ես գրեմ: բոլորդ մի բան գրել էք, բա.յց ոչ մեկդ էլ ճիշտ բաներ չեք գրել: ձեզանից ոչ մեկդ ատամնաբույժ չի, ինչպես զգացվում է:

    գլուխ չգովամ, բայց ձեր մեջի միակ ատամնաբույժն ես էմ:
    նախ ասեմ որ ատամի մածուկն առանց ֆտորի օգտագործելը նույն է ինչ որ ավտոմեքենան վարես առանց անիվների և ղեկի: այսինքն անիմաստ է մի ատամի մածուկ օգտագործել որը լավ չի իրեն գործը կատարում: իսկ դրա կարեվոր ֆունկցիաներից մեկն է պաշտպանել ատամները հոտելուց (caries-ից):

    իսկ թե այդ անգլիացի գիտնական ինչ է դուրս տվել, դա արդեն շատ վաղուց էլ հայտնի է եղել գիտական աշխհարում որ ֆտորը լավ չի նյարդային համակարգին ու ոսկորներին: անիմաստ տեղը չի որ գոյություն ունի երեխաների և մեծահասակների ատամի մածուկներ: ավելի մանրամասն ասեմ՝երեխաների ատամի մածուկի մեջի ֆտորի քանակությունը կազմում է ամենաշատը 0,75 % (750 ppm = parts per million): իսկ մեծահասակներինը լինում է ամենաքիչը 1% (1000ppm) և ամենաշատը 1.5% (1500ppm) ֆտոր:

    իսկ տարբերությունը ատամի մածուկների մեջ այդքան էլ կարեվոր չի և մեծ էլ չի: իսկ միակ ատամի մածուկն որն ուրիշներից տարբերվում է դա Sensodyne է, որը ցավոք սրտի Հայաստանում գոյություն չունի: ես երեկ եմ Հայաստանից եկել, շատ եմ փնտրել sensodyne , բայց չեմ գտել; sensodyne օգնում է միային զգայուն ատամներին, այսինքն հոտաց, ծակ, փուչ ատամների համար պետք է գնալ ատամնաբուժի մոտ այլ ոչ թե ատամիդ մածուկը փոխես: ցավոք սրտի մեր հայերի ուշադրությունն ավելի շատ ուղղված է օրվա փող աշխատելու վրա քան թե իրա առողջության վրա

    վերջնականորեն փակեմ իմ ասելիքս որ ֆտորը վնասակար է առողջությանը միայն այն դեպքում երբ մարդ շատ մեծ քանակությամբ կույլ է տալիս: այլ ձև ասած, ատամի մածուկի մեջի ֆտորը շատ քիչ է: և շատ քիչ է պատահում որ մեծահասակ մարդիկ մեծ քանակությամբ մածուկ կույլ տան: մածուկ կույլ են տալիս հիմնականում երեխաները, որով էլ բացատրվում է երեխաների և մեծահասակների մածուկի ֆտորի քանակության տարբերությունը:

    եթե հարցեր կլինեն կապված ատամների հետ, միշտ պատրաստ եմ պատասխանել հնարավորություններիս սահմանում

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (20.04.2011)

  14. #13
    Մշտական անդամ Լուսիանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    179
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Իսկ իմ ատամնաբույժը ինձ ասում էր, որ ատամները լվանալ չի կարելի և ոչ մի մածուկով:
    Ուղղակի մեկ-մեկ պետք ա բույսերով ողողել ու ծամոն ծամել
    Պատահական ոչինչ չի լինում...

  15. #14
    Atamnabuyjh erik_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2008
    Հասցե
    Հոլանդիա
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Մեջբերում Lusiana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ ատամնաբույժը ինձ ասում էր, որ ատամները լվանալ չի կարելի և ոչ մի մածուկով:
    Ուղղակի մեկ-մեկ պետք ա բույսերով ողողել ու ծամոն ծամել
    և ինքն իրեն ատամնաբույժ է համարու՞մ : կասեմ ինքն ավելի շուտ անասնաբույժ է:

    մի հատ հարց բոլորի համար՝ ձեզանից ո՞վ է այստեղ մեկ-մեկ լողանում ու լողանալու ժամանակ էլ մենակ ջուր է օգտագործում առանց օճառի:

    ինձ թվում է որ արդեն բոլորիդ էլ պարզ է թե ինչ անխելք բան է ասել տվյալ ատամնաբույժը

  16. #15
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ատամի մածուկ եք օգտագործում

    Արդեն բավականին երկար ժամանակ օգտագործում եմ Amway ֆիրմայի Glister մածուկը։ Իմ փորձած բոլոր մածուկներից ամենահաջողն է, Հայաստանում վաճառվում է հիմանականում դիստրիբյուտորների միջոցով, հազվադեպ կարելի է հանդիպել խանութներում, բայց կրկնակի գնով Միանշանակորեն խորհուրդ եմ տալիս
    И скучно и грустно, и некому руку подать...

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ մեսենջեր եք օգտագործում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 55
    Վերջինը: 13.04.2015, 21:34
  2. Ո՞ր բրաուզերն եք օգտագործում
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 640
    Վերջինը: 23.12.2013, 23:46
  3. Ի՞նչ անտիվիրուս եք օգտագործում
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 690
    Վերջինը: 16.12.2013, 16:11
  4. Ինչ Հոսթինգ եք օգտագործում
    Հեղինակ՝ SahArt, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.08.2013, 01:06
  5. Ի՞նչ ծրագիր են օգտագործում...
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.02.2011, 17:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •