artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Quyr Qery (17.11.2012), Rhayader (16.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012)
Ես դուրս կգամ , դուք ում ուզում եք սիրեք, ումից ուզում եք զզվեք : Դուք ձերոնցով : Շողոքորթեք , ուրախացեք :
keyboard (17.11.2012)
keyboard (17.11.2012)
Malxas ջան, ես էլ եմ Ամմէին սիրում, ոչի՞նչ
Ամմէ ջան, իրոք դու շատ հետաքրքիր աղջիկ ես, էս քանի օրվա ընթացքում քեզ շատ հավանեցի, սիրում եմ էմոցիոնալ ու բլբլան աղջիկների
Հուսով եմ նեղացածությունդ մի քիչ անցել ա: Եթե հա, ուրեմն արի էս թեմայից դուրս գանք, առանց էդ էլ արդեն շատ համը հանեցինք: Մյուս թեմաներում դեռ կզրուցենք![]()
Արէաաաաաաաա՜աա ես բլբլան չեմ , հա կարող ա միիի քիչ , բայց մի պուճուրիկ: Հա քեզանից էլ նեղացած չեմ : Ես ամուսնացած չեմ , էնպես որ ես բոլորիդ էլ սիրում եմ
( համեստությունս բռնել ա )
: Որ չասենք թեմայից շեղվել եմ ասում եմ , որ ես մեր բոլոր գրողներին էլ շատ եմ սիրում , թեմայից էլ իրոք արդեն պետք է դուրս գալ :
![]()
Մի քիչ հարամեմ ձեր հարսանեկան տրամադրությունները
Ամմե, ես, մեծամտություն չլինի ասել, Հայաստանում միջին ընթերցողից շատ գիրք եմ կարդացել/շարունակում կարդալ: Այզենկի տեստով իմ ինտելեկտի մակարդակը 162 է: Ու ես լիքը մարդկանց ամենասարսափելի քննադատն եմ, ընկերս լինի թե ոչ: Ես Armcon 2012 գրական մրցույթի կազմակերպիչներից մեկն եմ, «Հավաքածու» մրցույթի ժյուրիի մշտական անդամ, «Արմգրակի» վերջին գրական մրցույթի ժյուրիի հյուր-անդամ: Ես հոդվածներ եմ գրում գրական ոճի, գրական հնարքների մասին, թարգմանություններ եմ անում նոր շրջանի արտասահմանյան գրականության առնվազն հինգ լեզուներից, ու ամենակարևորը՝ այսքանը չեմ կցում իմ կարծիքին, որ այն ավելի հիմնավոր թվա: Բայց երբ ինչ-որ երեխա որոշում է, որ ինքը խելոք է, իսկ շրջապատում բոլորը՝ հիմար, ինքն ազնիվ է, իսկ մնացած բոլորը՝ շողոքորթող ու կեղծ, ինքը համեստ է, իսկ մնացած բոլորը՝ ինքնագոհ, ես էլ ներառյալ, դա վիրավորական է: Շատ վիրավորական: Ես քեզ չեմ ասում՝ ինչպե՞ս ես համարձակվում ինձ հետ բանավիճել, որովհետև շատ լավ գիտակցում եմ, որ եթե այդպես նայենք, կհանգենք նրան, որ ինձ հետ բանավիճելու իրավունք ունի միայն այն մարդն, ով ունեցել է այն ամբողջ փորձն ու հնարավորությունները, որ ես եմ ունեցել, ու զուրկ է եղել այն ամենից, որից զուրկ եմ եղել ես: Ասել է թե՝ մենակ ես ինքս: Մյուս կողմից՝ ասենք, հիմար կլինի, որ համակարգիչ նոր տեսած մարդը փորձի քննադատել, ասենք, իմ գրած սկրիպտում դինամիկ փոփոխականների կիրառումը: Դրա համար էլ բանավեճի մեջ մտցվում է կոնտեքստ: Նույն կերպ էլ գրականությունն է: Ահավոր սխալ է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ու տարբեր կոնտեքստների, տարբեր մասշտաբների գրողներին: Ասենք, Պլատոնին չի կարելի համեմատել Շեքսպիրի հետ: Ու Շեքսպիրին էլ՝ Իոնեսկոյի հետ:
Շողոքորթելու առումով, եթե հիշում ես, Ակումբի անդամների լուսանկարների թեմայում դու այնքան էլ դեմ չէիր արական սեռի ուշադրությանը: Ոչ ոք չէր խոսում, որ բավականին տպավորիչ արտաքինիդ շնորհիվ մարդիկ քեզ շողոքորթում են: Որովհետև քեզ դա հաճելի էր: Անձամբ ես էլ դա շողոքորթություն չէի անվանի, ի վերջո, կոմպլիմենտի ու շողոքորթության միջև կտրուկ սահման չկա: Բայց մարդիկ քեզ հաճելի բաներ էին ասում, քանի որ ցանկանում էին քեզ դուր գալ:
Ու դա, գրողը տանի, շատ ավելի մոտ է շողոքորթության, քան այս թեման, որտեղ անտեղի մեղադրանքների արժանացած իրենց ընկերոջն են մարդիկ արդարացնում, չնայած չեմ կարծում, որ այդ արդարացումների կարիքն իրականում կա:
Եթե այստեղ ինչ-որ մեկը գոռոզության, մեծամտության և այլ բաների հետ խնդիրներ ունի, իր կյանքի, գրականության, ու երաժշտության ու շրջապատող մարդկանց միջինից ցածր ընկալմամբ, ապա դա դու ես: Ու պետք չի վիրավորվել ասածիցս: Կարծում եմ, դու բնական ես համարում, երբ աշխարհը քո շուրջն է պտտվում: Բայց հաշվի առ, որ որոշ մարդկանց մոտ դու էլ, քո շուրջը պտտվող աշխարհն էլ առնվազն չնչին եք:
Օրինակ՝ արդյո՞ք որևէ կերպ արդարացված է քո՝ ինձ կյանք սովորեցնելը:
Մգացրած տեքստը ի հայտ է բերում քո «քյառթու» կոնտեքստը
Այն, ինչ դու մտածում ես ինչ-որ մեկի մասին, բնավ պարտադիր չի, որ ճշմարիտ լինի այդ մարդու մասին: Դա քո ընկալումն է:
Միգուցե իմ գրառումն ու նախորդները քեզ վիրավորական թվան, բայց հենց այս գրառման օրինակի վրա, կոպիտ տոնը դու ինքդ ես վաստակում: Շատ հավանական է, որ դու իրականում նպատակ չունես վիրավորել ինչ-որ մեկին, չես հասկանում և այլն: Դա անվանում են անտակտություն:
Այս գրառումը բացատրում է Ամմէի բուռն ռեակցիան Բյուրի նկատմամբ: Օրիորդն, ամենայն հավանականությամբ, ընդամենը ուշադրության պակաս ունի: Ամմէ, քո լեզվով ասած, դու ընդամենը ուզում ես, որ ինչ-որ մեկն էլ քեզ շողոքորթի: Բարեբախտաբար, «քեզ համար հաճելի բան անել» ու «քեզ հաճելի թվալ» արտահայտություններն այստեղ ավելի կիրառելի են, ու ես գիտեմ դրանց ու շողոքորթության տարբերությունը:
Իսկ հիմա եզրափակեմ: Ես քեզ չեմ սիրում: Որովհետև դու ոչ մի կերպ իմ սերը չես վաստակել: Ավելին, արժանացել ես նրան, որ ես քո խոսքերը լուրջ չընդունեմ: Ազատ ես գնալ Ակումբից, եթե ցանկանում ես, ես ոչ մի բան չեմ կորցնի: Դու այնքան էական չես իմ կյանքում, որ ես քո ներկայությունից տհաճություն զգամ: Բայց արի օբյեկտիվ լինենք: Արդյո՞ք ես քո կյանքում այնքան էական եմ, որ դու միայն իմ չսիրելու պատճառով պատրաստ ես Ակումբը լքել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Moonwalker (16.11.2012), Quyr Qery (17.11.2012), Ruby Rue (16.11.2012), Sagittarius (17.11.2012), Sambitbaba (17.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012), Yevuk (17.11.2012), Աթեիստ (16.11.2012), Հայկօ (16.11.2012), Նաիրուհի (16.11.2012), Շինարար (16.11.2012)
Այ, Ամմէ ջան, ինչու ես սենց կաշվից դուրս գալիս, արդեն բացում ա
Չգիտեմ` խի, ինձ թվում ա` Շիրվանզադեն ա հարություն առել, էկել ա ակումբից վրեժխնդիր ա լինում:
Կատակը մի կողմ, արդեն քո պահվածքն ա ամոթ, չի կարելի: Ոչ մեկն էլ տաղանդավոր չի, ստեղ մի խումբ միջակություններ են հավաքված, չստացված մարդիկ, որոնց պետք ա ջուրը թափել: Արժանավորները բազմած են իրանց փառահեղ գահերին: Գո՞հ ես: Էս գրառմանդ համար ուզում էի քեզ բացասական վարկանիշ տալ, համակարգը թույլ չտվեց: Պահվածքդ շատ տգեղ ա արդեն, միայն ծիծաղելիությունն ա փրկում, որ էդ աստիճան աչքի չզարնի: Չի կարելի մտնել միջավայր, բոլորի վրա թքել, հետո ասել` բոլորիդ սիրում եմ, ինչ լավ ա ձեզ հետ և այլն: Դու չգիտեմ ում ես ճանաչում ստեղ, ում չէ, բայց բոլորն էլ արժանավոր մարդիկ են, հավեսով, շփման մեջ հաճելի, կարծիք ունեցող, տուն պահող, մեկը` մեծ, մեկը` ոչ այնքան, բայց բոլորն էլ` կարգին: Մի հատ հետ դարձիր, կարդա քո գրառումները: Կներես, սկզբում հավես էր, երիտասարդ աղջիկ ես, սիրուն չի, որ ինձ թույլ եմ տալիս տենց արտահայտվել, բայց արդեն չսիրեցի քեզ:
Quyr Qery (17.11.2012), Rhayader (16.11.2012), Sambitbaba (17.11.2012), Smokie (19.11.2012), StrangeLittleGirl (16.11.2012), Աթեիստ (16.11.2012), Նաիրուհի (16.11.2012), Վոլտերա (06.08.2013)
Լիքը բան կգրեի, բայց Ռայն էնքան լավ ա գրել վերևում, որ ավելացնելու բան չունեմ: Ուղղակի կասեմ՝ ինչքան ուզում ես, կաշվիցդ դուրս արի, մեկ ա չես կարա ինձ ջղայնացնես:
Արէա՞ն ա շողոքորթում: Աչքիս դու հետևիցս լավ չես ընկել: Հլը մի հատ լավ փորփրի կողքի թեմաները, տես ոնց ենք ես ու Արէան իրար միս ուտում:
Մոդերատորական. քիմ մաքրում՝ վաղը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
keyboard (17.11.2012), Sagittarius (17.11.2012), Yevuk (17.11.2012), Նաիրուհի (17.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ