Rhayader-ի խոսքերից
Սոկրատեսը, ոչ թե Պլատոնը:
Ամմե, դու, երևի, համեստության տիպար ես, որը երևում է քո համեստ, սեփական կարծիքի նկատմամբ հույժ քննադատաբար տրամադրված խոսքերից: Մեղա, մեղա: Ուրիշի աչքի փուշը, և այլն:
Անձամբ ես Բյուրի մոտ չեմ տեսել քո ասած ինքնագոհությունը (դե հա, հայկական ավանդական «մի բան եմ գրել, գիտեմ, որ լավ չի, բայց խենթ սրտիս զեղումներն են» բանաձևով պիտի գրեր, բոլորն էլ պատասխանեին՝ «օ՜, ի՞նչ ես ասում, շատ լավ բան ես գրել, լրիվ իմ խենթ սրտի զեղումային զգացողություններն էին, հուզվեցի» բանաձևով պիտի գրեր, որ չասեիր՝ ինքնագոհ է): Ի տարբերություն լիքը «համեստների», անձնական փորձից եմ ասում, Բյուրը կարողանում է ընդունել քննադատություն ու քննադատությանը գրագետ պատասխանել («համեստները» սովորաբար հիստերիայի մեջ են ընկնում ու սկսում թարախ շնչել աջ ու ձախ, Անինան վկա):
Էջանիշներ