Ամմէ ջան, Մաթևոսյանն ասում էր, կասեն՝ սպանած պահեց

, որ ինքը գրում ա նաև էն պատճառով, որ Թումանյանն ու Տոլստոյը էն չեն գրել ու էնպես չեն գրել, ինչ պետք էր: Մոտավորապես եմ մեջբերում: Չարենցի՝ անցյալի գրական ժառանգության հանդեպ մերժողականության մասին դեռ դպրոցում ենք անցել: Հիմա եթե որևէ մեկը ավելի վատ ա գրում, քան Րաֆֆին, իրավունք չունի՞ Րաֆֆու գրածները չհավանելու: Կարաս իր գրածը չհավանես, դու էլ իրեն քննադատես էս կամ էն պատճառով, չնայած ես հաշվի կառնեի, որ Րաֆֆին ու Չարենցը իր կարծիքը էսօր չեն կարդում, իսկ այդ մարդը նույն ֆորումում կարդում ա իմ կարծիքը, բայց դա իմ անհատական մոտեցումն ա, գուցե սխալ: Ինչ էի ասում, կարաս չհավանես, կարաս արտահայտվես, բայց համեմատե՞լ, եսիմ: Ոնց որ դու սկսեցիր Բյուրին Չարենցի ու Րաֆֆու հետ առաջինը համեմատել, նույն դիտակետից դիտարկել: Չնայած, ով իմանա: Ես, օրինակ, շատ եմ սիրում, թե ինքը ոնց ա գրում, թեկուզ Սևակին քննադատում ա, չէ՞, բայց ախր լավ ա գրում, էդ քննադատելն էլ ա համով անում: Հիմա տես, դու Րաֆֆի ես սիրում, Բյուրը չի սիրում: Դու Բյուրի գրածները չես հավանում, ես հավանում եմ: Ի՞նչ իմանաս, եթե մի օր Բյուրն էլ նույնքան ընթերցող ունենալու հնարավորություն ունենա, ինչքան Րաֆֆին ունի՝ թեկուզ հենց դպրոցի շնորհիվ, ի՞նչ պատկեր կունենանք: Դժվար ու անշնորհակալ գործ ա իրանց համեմատելը, մարդիկ նույն պայմաններում չեն: Բյուրը չունի ընթերցողների մեծ քանակ, տպաքանակների փորձություններով անցած չի, նման կերպով արտահայտված քննադատությունների առաջ ավելի խոցելի ա:
Էջանիշներ