Ո՞նց չկա։ Կարծեմ ես ինքս եմ ավելացրել։ Ամեն դեպքում տեսել եմ անունը հարցումներում։ Իմ ամենասիրած մի քանի հայ արձակագիրներից ա, եթե ոչ ամենան։
Բայց ես էլ չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա Թոթովենցին չսիրել։ Չնայած դպրոցի գրականության դասագրքերն էդ հարցում ամենազոր են, ինչ խոսք։ Սահյանին, որ իմ ամենասիրած մի քանի հայ բանաստեղծներից ա, դպրոցում անցած առաջին ստեղծագործություններից հեչ չէի հավանում։ Հետո, երբ հանձնարարեցին մեր ընտրությամբ բանաստեղծություններ գտնել ու սովորել, նոր իսկապես բացահայտեցի ինձ համար։ Թե չէ, ասենք, «Նաիրյան դալար բարդին» կամ «Գետը» բանաստեղծությունները գոնե ինձ հեչ չէին տրամադրում սիրելուն։
Բայց դպրոցում «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրայից» ամենատրամադրող հատվածն էինք անցնում: Եսիմ: Ես էլ երևի ավելի շատ դպրոցից հետո եմ պատկերացրել, թե ինչ լավ ա գրում, բայց դպրոցական տարիքում շատ եմ կարդացել Թոթովենց:
Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու։
Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում։
— Քա՜, աղջի՜, հարսն ի՞նչ եղավ,— հանկարծ բացականչում է հորաքույրս,— գոմ գնաց ու չեկավ։
Վազում են գոմ, տեսնում են մորս՝ կովի մոտ նստած, գրկում՝ մի կապուտաչյա երեխա։
Այդ երեխան ես էի։
Freeman (22.09.2012)
կներեք որ օֆֆտոպում եմ, ուղղակի Թոթովենց լսեցի, սիրտս թուլացավ
շատ եմ սիրում, հրաշք ա գրում, բայց էնքան քաղցր ա գրում ինքը, որ ինձ համար Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա-ն առանց հանգի բանաստեղծություն էր![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ինչքանով որ ես եմ հիշում չսիրած գրող չունեմ , որովհետև կարդում եմ այն գրողներին ում սիրում եմ , ուղղակի կարծում եմ , որ Գուրգեն Մահարին միքիչ շատ է ձգձգելով և երկարացնելով գրումչեմ կարողանում իր գրածները մեկ շնչով կարդալ( ոգևորված էլի
):Հա մեկել ,ես մի 4 անգամ ուզեցել եմ Ֆրանց Վերֆելի « Մուսա լեռան 40 օրը» կարդամ , բայց ամեն անգամ 40 էջ կարդացել եմ ու չեմ կարողացել շարունակել
![]()
Վահան Տերյան / Դատարկ սենտիմենտալիզմից բացի ուրիշ բան չկա նրա ստեղծագործություններում : Եվ շատ մռայլ են
Սերո Խանզադյան / մի երկու տարի առաջ էր մի քանի պատմվածք կարդացի ու չհետաքրքրեց բացարձակապես:
Գրիգոր Նարեկացի / Նարեկացուՙՙ հանճարը ՚՚այդպես էլ չհասկացա , չնայած բացի դպրոցում անցած գործերից ուրիշ բան չեմ էլ կարդացել , ու ցանկություն էլ չկա կարդալու:
Անրի Թրուայա / եկու անգամ փորձեցի ՙՙէգլեթիերների ընտանիքը՚՚ կարդալ , երկու անգամն էլ առաջ անցնել չկարողացա :Չափազանց ձանձրալի էր :
Չարենց /երբեք չեմ սիրել չարենցին , չեմ կարող հատուկ պատճառը նշել , որովհետև ինքս էլ չգիտեմ. Ըստ երևույթին զուտ բնավորության ու ճաշակի խնդիր է : Ով գիտե գուցե մի օր սկսեմ սիրել Չարենցի ոճը և հասկանալ
Վերջին խմբագրող՝ sharick: 12.11.2012, 19:49:
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Moonwalker (12.11.2012), Sambitbaba (13.11.2012), StrangeLittleGirl (12.11.2012), Աթեիստ (12.11.2012), Նաիրուհի (12.11.2012), Սերխիո (13.11.2012)
sharick (13.11.2012)
sharick (13.11.2012)
Rhayader ջան սխալ տպավորություն ա . Պարզապես այն գրգերը , որոնք ընթերցում ես ոչ ստիպողաբար , շատ քիչ ա հավանականությունը , որ լավը չեն լինի .... որովհետև նախ պարզում ես , թէ ինչ գրող է , ինչ ստեղծագործություններ ունի , որոշ ստեղծագործություններից մեջբերումներ ես կարդում, , որոշ չափով պարզում ես հոգեհարազատ են քեզ այդ գրողի մտքերը, թէ ոչ, ու հետո նոր հասկանում արժե այդ գրողի ստեղծագործությունները կարդալ , թե ոչ...
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Ինչպես նաև չի կարող լինել մի գիրք , որտեղ լինի միայն դրական կերպարներ կամ հակառակը : Գրքում նկարագրված են մարդկային կյանքի պատմություններ , ուրեմն ինչպես կարող են մեզ շրջապատող մարդիկ միայն լավը լինել , կամ էլ վատը : Բա էդ անհամաձայնությունները , վեճերը , խարդախությունները , ինտրիգները որտեղի՞ց են գալիս![]()
Malxas (14.11.2012)
Հա , մեկ էլ կարդում եմ էս գրառումները ու մեկ - մեկ ահավոր զարմանում եմ : Գրում եք - Սևակը լացում ա , չեմ սիրում :
Հա բայց էդ մարդը գրել է նրա մասին ինչը իրեն ցավ է տվել , նա տառապել է ու գրել է , տառապանքն ու ցավն է թղթին հանձնել , պարզ է կարդալուց զգալու ես , որ լացել է , ոչ թե պարել , քեֆ արել![]()
StrangeLittleGirl- ին ուզում եմ ասել , որ ես քո մի քանի գրածներն ու գրառումներն էլ եմ կարդացել ու էն քննադատությունը , որ դու ես անում գրողների մասին , ես քո տեղը լինեի հաստատ չէի անի ՝ կամաչեի: Իսկ այժմյան գրողները բոլորը սկսել են զրուցելով գրել , իբր ասում -կիսվում են իրենց ընթերցողի հետ , իբր թե շատ հետաքրքիր է , ո՛չ հարգելիներս, ՇԱՏ ՊՐԻՄԻՏԻՎ Է : Ու չթվա թե իրոք ահավոր հետաքրքիր եք գրում ,ուղղակի հավեսով փնովում եք : Սևակ , Շիրազ , Շիրվանզադե , Իսահակյան , Չարենց ..... և այլն , խի՞ դուք ձեզ իրենց հետ համեմատում եք ՞ , ամոթ ա , լրջացե՛ք :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ