Դիքենսի առումով քո հետ չէի համաձայնի՝ իրոք, լավագույնը նրան համարելն առնվազն նշանակում է Դիքենսից բացի ոչ մեկին կարդացած չլինել, բայց թեկուզ լեզվական առումով շատ ուժեղ գրող է:
Իհարկե, տանել չեմ կարողանում նրա «Դևիդ Կոպերֆիլդը» (պրեվեդ, Սելինջեր)՝ ասենք, «խեղճ ու միամիտ տղան ու նրան շրջապատող տականքները» թեմատիկան, գումարվելով «Մարտին Չելզվիտի Կյանքն Ու Արկածները» շարքին, ու էլի ավելացնելով «Օլիվեր Տվիստի Արկածների» կոնտեքստը, տպավորություն է ստեղծվում, որ հեղինակն ամենուրեք տականքների շրջապատներ է փնտրում, որ իր հերոսներին մեջտեղ գցի: Բայց նույնիսկ չսիրածս «Դևիդ Կոպերֆիլդում» լեզվի ուժի շնորհիվ շատ լավ պատկերներ են կազմվում, ու եթե գլոբալ սյուժեի ձանձրալի ու նյարդայնացնող լինելը չխանգարեր, լավ էլ գիրք կլիներ:
Անգլիացի լավագույնները. Ալիստեր Կրոուլի, Սոմերսեթ Մոեմ (Մոեմը դագաղում պտտվեց, երբ ես իրեն Կրոուլիի կողքն, այն էլ Կրոուլիից ՀԵՏՈ նշեցի՝ ի վերջո, Մոեմի «Մոգը» վեպի հերոս Օլիվեր Հադդոն հենց Կրոուլիի հիման վրա է ստեղծված), Նիլ Գեյման, Ալան Մուր, Ջոն Միլտոն (եթե միայն արձակագիրներին չենք անդրադառնում): Եվ այլոք:
Ընդհանրապես, երբ ասում են՝ «լավագույն այսինչալեզու գրող», միանգամից «Մահացած Պոետների Հասարակություն» ֆիլմի դասագրքի գրաֆիկն եմ հիշում: Այլ կերպ ասած՝ սնոբ ու ախմախ բան:
Էջանիշներ