Ախր իսկապես, ոնց կարելիա դնել ու ուժեղ գրողներին նման բաներ ասել: Գիտեք ինչ, ոչ մի տեղ գիրք կարդալու համար դեղատոմս չկա, որ ասեն` բալես, դարձար 7 տարեկան, դե գնա Անդերսեն կարդալու, 13 տարեկանում չմոռանաս Դյումա կարդալ, բայց տես հա հուլիսի 12-ին կկարդաս, թե չե պահպանման ժամկետը կանցնի: Նման բան չկա ու չի կարող լինել: Ուղակի եթե ուզում եք նորմալ կիրթ մարդ մեծանալ, պիտի կարդալ շաաաաաաաաաաաաաատ-շաաաաաաաաաաաաաատ . Ես հիշում եմ ետ նույն 14 տարեկանում փորփում էի Տոլստոյի "Պատերազմ ու խաղաղությունը" կարդալ.Գիրքը ավարտեցի շատ արագ, հետո հասկացա, որ պատերազմի և այլ այն ժամանակ ծանր հանտվածներ բաց եմ թողել: Բայց 20 տարեկանում արդեն ուրիշ կերպ ընկալեցի ու դա նորմալա: Պատկերացնում եք դեռ հեգեպես չկայացած երեխային կամ թեկուզ դեռահասին խորհուրդ տաս Մարկիզ դե Սադ կարդա, հետո էլ Պազոլինիի "Սալո"-ն նայի: Եդ մարդը տեղում կշեղվի ու հոգեկան հիվանդ կդառնա... Բայց այդպես էլ չասացիք` Լիլիան Հելման կարդացել եք????
Էջանիշներ