User Tag List

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Ձեր չսիրած 5 գրողները

  1. #46
    Սկսնակ անդամ dionisos-88-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր իսկապես, ոնց կարելիա դնել ու ուժեղ գրողներին նման բաներ ասել: Գիտեք ինչ, ոչ մի տեղ գիրք կարդալու համար դեղատոմս չկա, որ ասեն` բալես, դարձար 7 տարեկան, դե գնա Անդերսեն կարդալու, 13 տարեկանում չմոռանաս Դյումա կարդալ, բայց տես հա հուլիսի 12-ին կկարդաս, թե չե պահպանման ժամկետը կանցնի: Նման բան չկա ու չի կարող լինել: Ուղակի եթե ուզում եք նորմալ կիրթ մարդ մեծանալ, պիտի կարդալ շաաաաաաաաաաաաաատ-շաաաաաաաաաաաաաատ . Ես հիշում եմ ետ նույն 14 տարեկանում փորփում էի Տոլստոյի "Պատերազմ ու խաղաղությունը" կարդալ.Գիրքը ավարտեցի շատ արագ, հետո հասկացա, որ պատերազմի և այլ այն ժամանակ ծանր հանտվածներ բաց եմ թողել: Բայց 20 տարեկանում արդեն ուրիշ կերպ ընկալեցի ու դա նորմալա: Պատկերացնում եք դեռ հեգեպես չկայացած երեխային կամ թեկուզ դեռահասին խորհուրդ տաս Մարկիզ դե Սադ կարդա, հետո էլ Պազոլինիի "Սալո"-ն նայի: Եդ մարդը տեղում կշեղվի ու հոգեկան հիվանդ կդառնա... Բայց այդպես էլ չասացիք` Լիլիան Հելման կարդացել եք????

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hab (25.01.2011), Ամմէ (14.11.2012)

  3. #47
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ինչ լավ եք կռիվ անում մի քիչ էլ իմ հետ արեք:
    1. Պաուլո Կոելիո (որովհետև չեմ սիրում դեմքի հույժ խելացի արտահայտությամբ տրիվիալ բաներ ասող մարդկանց, մասնավորապես՝ «Книга Воина Света»-ի համար)
    2. Վահրամ Մարտիրոսյան (որովհետև գրել չգիտի, հասարակական-քաղաքական սատիրայի փորձերը հնչում են ընդհանուր կերակրամանից հեռու մնացած, բայց այդ կերակրամանի վրա խախտված «աբիժնիկի» խոսքեր, մասնավորապես՝ «Սողանքի» համար)
    3. Ստեֆանի Մեյեր (երիտասարդ տարիքի երազանքները գրի առնելու ու մարդկանց վրա որպես գիրք սաղացնելու, գրել չիմանալու, «Twilight» շարքի ու «The Host»-ի համար)
    4. Դեն Բրաուն (անամոթ պլագիատի, նմանակման համար, համ էլ՝ տե՛ս կետ 1.)
    5. Նիկոլաս Սպարկս (գրելու ունակության իսպառ բացակայության, էժանագին սենտիմենտալիզմի հաշվին մարդկանց վրա իր անասուն գրքերը սաղացնելու, մասնավորապես՝ «A Walk to Remember», «The Last Song» գրքերի համար)
    Հիշատակում եմ միայն ժամանակակից գրողների, գրական դիակների շարքը, որոնց մեջ են մտնում բոլոր բալզակները, մոպասանները, տոլստոյները, բոկաչչոները, շառլոտաբրոնտեները, էննռեդկլիֆները, ֆլոբերները և այլոք, այս անգամ թող հանգիստ պառկի գրական գերեզմանում)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (03.01.2012), Ֆրեյա (01.10.2010)

  5. #48
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Մեծամիտ եմ, հարցեր կա՞ն:
    Հա, կան, չես վախենում մի օր քեզնից մեծամիտին հանդիպես ու մի հատ քթիդ տա՞ Ուղղակի բախտ բերում ա, որ մարդիկ գլուխ չեն դնում...

    Մոռացա ասել... Տարիքը որոշվում է ոչ թե բթությամբ, հասկանալու անկարողությամբ, այլ ուղղակի տվյալ վիճակում գտնվողի պահանջներով: Էդ տարիքում գտնվողը նոր-նոր է դուրս եկել արկածային գրականությունից ու սկսում է համեմատաբար լուրջ բաներ կարդալ: Եթե միանգամից Մարկես (հատուկ իրա անունն եմ նշում, որովհետև գիտեմ, որ սիրում ես) դեմ տաս, էլ կյանքում գիրք չի բացի: Չնայած ասում եմ՝ երևում է, դու էդ տարիքում սկի չես էլ կարդացել, դրա համար չես պատկերացնում, որ կան գրքեր, որոնք տարբեր տարիքի մարդկանց համար են:
    Այ հենց էդ մեծամտությունդ է խանգարում... քեզ թվում է, որ բացի քեզնից ոչ ոք գիրք չի կարդացել... Ոչ պատրաստվում եմ քեզ պաացուցել, որ կարդացել եմ, ոչ էլ ցուցկն եմ ներկայացնելու, թե ինչ եմ կարդացել...

    ---------- Ավելացվել է՝ 15:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:00 ----------

    Վերադառնալով նորմալ քննարկումներին

    Սկզբում գրքեր կարդացել եմ ըստ ծնողներիս խորհուրդների, դասարանցիներիս խորհրդին, ու հիմնականում կարդացել եմ այն գրքերը, որ մեր տանը կար։
    Բրեբախտաբար, որոշ բեստսելլերներ որ ցանկացած սովետական ինծյիլիգենտ մարդ պետք է կարդացած լիներ, մնացել էին տատիկներիս տանը, ու ձեռքս չէին ընկել։
    16-17ից հետո կարդացել եմ մամայիս կարդալու գրքեը, օրինակ, Մարկես ինքն է առել, կարդացել, ես էլ հետաքրքությունից ելնելով մի օր ձեռքս եմ վերցրել ու
    Մամաս նաև դետեկտիվներ էր կարդում, սկսած Ագաթա Քրիստիից, Էդգար Պո ... բայց ես այդպես էլ չսիրեցի դետեկտիվի ժանրը։

    Հիմա կարդում եմ ըստ ուրիշների հեղինակավոր կարծիքների Բայց եթե զգում եմ՝ մի բան էն չի խոսում, շպրտում եմ գրողի ծողը, ոչ թե կարդում եմ՝ որովհետև յուրաքանչյուր ինծյիլիգենտ մարդ պետք է կարդացած լինի... Այդպես Աստվածամոր Տաճարն եմ մի կողմ դրել, Աննա Կարենինան , ու էլի մի շարք պոպուլյար գրքեր...

    հ.գ. Գիրքը տարիք չի հարցնում։ Գրքի լավ/վատ լինելը չպետք է կախված լինի դրա ընթերցասերից։

    ---------- Ավելացվել է՝ 15:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:09 ----------

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրեյա, իմ կարծիքով դու էլ պակաս մեծամիտ չես արտհայտվում: Փաստորեն ամբողջ արկածային գրադարանը քֆրտում ես՝ անվանելով տափակ, անիմաստ ու հիմար գաղափարներով լի: Ինձ մոտ էդ տարիքում քո նշած գրքերը կարդալիս էն ձգացողությունն է տպավորվել, թե իբր ականջներումս «Ինդիանա Ջոնս» ֆիլմի մեջի «տա-դան-տա-դան-տա-դաաաան» երաժշտությունն ա հնչում: Փոքր տարիքում միշտ էլ ավելի շատ գրավիչ են վառ արտահայտված սյուժե ունեցող ստեղծագործությունները, որովհետև աբստրակցիան դեռ էդքան էլ զարգացած չի մարդու մոտ, ինչը բնական ա, բոլորին ա բնորոշ: Ես հիշում եմ, էդ տարիներին քիչ թե շատ կարդացող դեռահասներին որ հարցնում էիր սիրածդ գիրքը ո՞րն է, ճնշող մեծամասնությանը պատասխանում էր «Կոմս Մոնտե Քրիստո»-ն: Քո կարծիքով էնտեղ արտահայտված վեհանձն գաղափարների համա՞ր: Չէ: Կլանող սյուժեի:
    Անի, մի տեղ ցույց տուր, որ գրած լինեմ ՛արկածային գրականություն՛... աշխատեք իմ բառերին ձեր պատկերացրածը չավելացնել, էլի։

    Ես նաև չեմ տվել Ժյուլ Վեռնի, Մայն Ռիդի եւ էլի միքանիսի անունները։ Այդ մարդիկ ոչ մի կապ չունեն ոչ Ստենդալի, ոչ Ստենդալի, ոչ էլ մյուս գլամուռնի տապակությունների հետ։

    Իսկ Սենկեվիչից տրաքում եմ, որովհետև իրեն համարել է "բարոյականության" ասպետ... Կոնկրետ ուղղվածություն ունի գիրքը, բացեիբաց արտահայտվող– Հռոմեացիք քխը էին, քրիստոնյաները "բարոյական…, ազնիվ եւ պարկեշտ ... ոնց կարա նման գիրքը համարվի արժեք՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (14.11.2012)

  7. #49
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի, մի տեղ ցույց տուր, որ գրած լինեմ ՛արկածային գրականություն՛... աշխատեք իմ բառերին ձեր պատկերացրածը չավելացնել, էլի։

    Ես նաև չեմ տվել Ժյուլ Վեռնի, Մայն Ռիդի եւ էլի միքանիսի անունները։
    Բայց տվել ես Ջեք Լոնդոնի ու Դյումայի անունները:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.10.2010), StrangeLittleGirl (01.10.2010)

  9. #50
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց տվել ես Ջեք Լոնդոնի ու Դյումայի անունները:
    Ջեք Լոնդոնի ՝ Մարտին Իդենը։
    Իսկ Դյումայի համար ուշքս գնում էր ցածր տարիքում, հիմա էլ նոստալգիայով եմ հիշում, բայց ռեալ գիտակցում եմ, որ նրանք որպես գրող... իրենց դարաշրջանի պահանջներն այլ են եղել....

    հ.գ. Կան գրքեր, որ անկախ ամեն ինչից՝ աղբ են, թե 100 տարի առաջ, թե հիմա, թե 100 տարի հետո...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (14.11.2012)

  11. #51
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Սենկեվիչից տրաքում եմ, որովհետև իրեն համարել է "բարոյականության" ասպետ... Կոնկրետ ուղղվածություն ունի գիրքը, բացեիբաց արտահայտվող– Հռոմեացիք քխը էին, քրիստոնյաները "բարոյական…, ազնիվ եւ պարկեշտ ... ոնց կարա նման գիրքը համարվի արժեք՞
    Ոչ թե հռոմացիք են քըխ, այլ Ներոնն ու իր հետև մտնողները... Իսկ հռոմեացի Պետրոնիուսի համար Սենկևիչը գրքի ամենակոլորիտային կերպարներից մեկն էր ստեղծել, այնպես որ ծայրահեղացնում ես

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (01.10.2010), Նաիրուհի (15.11.2012)

  13. #52
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ աղմուկ ա :

    Նոր մտածում էի իմ չսիրած հինգ գրողների մասին, ու տենց էլ չկարողացա ինչ-որ եզրակացության գալ: Գրողին հենց տենց՝ գլոբալ «չսիրած» որակելու համար պիտի ահագին բան կարդացած լինես իր գրածներից, հետո եզրակացություն անես, որ ցուցակը չդառնա «իմ չսիրած ստեղծագործությունները», այլ մնա էն, ինչ պիտի լինի: Իսկ ես, եթե ինչ-որ գործ չեմ հավանում, հիմնականում էլ չեմ շարունակում կարդալ էդ հեղինակին, որովհետև ընտրությունը շատ մեծ ա, կարելի ա ուղղակի ուրիշ հեղինակ փորձել: Կարդացած մի երկու գրքով էլ խուսափում եմ ինչ-որ ընդհանուր կարծիք կազմելուց. ի՞նչ իմանաս՝ կարող ա էդ հեղինակի ամենավատ գործն ես կարդացել: Կամ իր բոլոր գրքերը վատն են, բայց, դու մի ասա, մի էնպիսի շեդևր ունի, որ թող ու փախի : Ռոջեր Ժելյազնիի «Այդ անմահը» գիրքն էի առաջինը կարդացել էդ հեղինակի գործերից, բավականին դառը տպավորություն էր թողել, ու հետո Ժելյազնի էլ չէի կարդում, չնայած՝ գիտեի, որ հայտնի ու ճանաչված հեղինակ ա և այլն և այլն: Հետո սկսեցի «Ամբերի» շարքը կարդալ, ու գնա՜ց... Շատ լավն էր: Հազարումի ստեղծագործություններ կան, որ չեմ սիրում, մի կերպ կարդացել եմ՝ մի մասը քննություն-մննությունների խաթր, մյուսները՝ որովհետև սկզբունքորեն ոչ մի գիրք կիսատ չեմ թողնում (բացի «Դղյակից», ինչքան հիշում եմ ), բայց մեկ ա՝ չեմ կարող էդ գրքերի հեղինակներին սև ցուցակ գցել. ամբողջությամբ ծանոթ չեմ նրանց ստեղծագործությանը (ամենայն հավանականությամբ՝ երբեք էլ չեմ ծանոթանա): Ինչ-ինչ ընդհանուր ուղղություններ կան, որ իմ ճաշակով չեն, էդպես կարելի ա ինչ-որ բաժանումներ անել, բայց դե էդ էլ մի բան չի: Հետո տարիքի պահն էլ կա. մի տարիքում կարդում ես՝ լավն ա, մի ուրիշ տարիքում՝ արդեն էն չի, ուրիշ բան ա քեզ պետք: Նոր էի կարդալ սովորել, «Գանձերի կղզին» ուղղակի կուլ տվեցի մի երկու օրում, ինձ համար դրանից լավ գիրք էդ պահին չկար, բայց հիմա եթե կարդամ, էլ էն ազդեցությունը չի ունենա: Բայց էն տարիքում էնքա՜ն էի սիրել էդ գիրքը, որ գնացի «Սև նետն» էլ գտա-կարդացի (ու Տորտուգա բառը սովորեցի, լավ էր ): Հիմա ուրիշ բաներ եմ կարդում. մի երեսուն տարի հետո (թու-թու-թու) հնարավոր ա, որ էսօր կարդացածս գրքերը աչքիս ընկնեն, մտածեմ «էս ինչերով էի զբաղված, վայ քու արա»: Որովհետև մարդը փոխվում ա, ու էդ լավ ա:

    Բացի սովորելուս տարիներից, երբ ծրագրային բաներ կային կարդալու, մյուս կարդացածներիս մեծագույն մասը ես եմ ընտրել, ես եմ ման եկել, գտել, հետաքրքրվել, թե ինչ արժանի ու ինձ հարազատ գրքեր կան, միշտ մի լավից փորձել եմ անցել մյուս լավին, միշտ անցած կարդացածներիս փորձը օգտագործել եմ, որ հաջորդ գիրքը գոնե նույնքան լավը լինի, սովորել եմ, ուսումնասիրել եմ, ու էդպես ա ստացվել, որ կարդացածներս մեծ մասամբ հավանել եմ, չեմ դժգոհել: Երևի նաև էդ ա պատճառը, որ հատուկ «չսիրած» գրողներ չեմ կարողանում առանձնացնել: Պոտենցիալ «չսիրվելիք» գրողներից մինչև էդ «չսիրելն» եմ ֆայմել ու հրաժարվել, էլի :

    Դեն Բրաունի գրքերից երեքը հավեսով կարդացել եմ, բեեեեե ձեզ : Բա չիմանայի՞՝ էդ ինչ աղմուկ ա : Կայֆ cliff-hanger-ներ են, ժամանցային կինոյի նման նայվում էին : Էդ ժանրից հատուկենտ բաներ եմ կարդացել (տեխնո-տրիլլերներ և այլն, համընդհանուր դավադրություններ, գաղտնի կազմակերպություններ, պետական փիս-փիս կառույցներ...), արժի մեկ-մեկ կարդալ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 01.10.2010, 19:21:
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (01.10.2010), StrangeLittleGirl (01.10.2010), Yeghoyan (02.10.2010), Yellow Raven (02.10.2010), Yevuk (13.11.2012), Ամմէ (14.11.2012), Ամպ (28.01.2011), Արևածագ (01.10.2010), Էլիզե (02.10.2010), Մանուլ (01.10.2010), Նաիրուհի (01.10.2010), Ուլուանա (02.10.2010)

  15. #53
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չսիրած գրողի 3 անուն կթվարկեմ... բայց չսիրելուս պատճառը իմ մեջ է. չեմ կարողանում մինչև հիմա նրանց տարբերել՝ մասնավորապես ստեղծագործությունները.
    Մ.Մեծարենց
    Պ.Դուրյան
    Դ.Վարուժան

    Ամոթ ինձ

    Մոռացա. Ստեֆանի Մայերին էլ չեմ սիրում
    Դարձավ 4...
    Վերջին խմբագրող՝ Հայուհի: 01.10.2010, 21:16: Պատճառ: Նորաթուխ սկլեռոզ))
    Нет без правил игры, есть игра по неволе!

  16. #54
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո տարիքի պահն էլ կա. մի տարիքում կարդում ես՝ լավն ա, մի ուրիշ տարիքում՝ արդեն էն չի, ուրիշ բան ա քեզ պետք: Նոր էի կարդալ սովորել, «Գանձերի կղզին» ուղղակի կուլ տվեցի մի երկու օրում, ինձ համար դրանից լավ գիրք էդ պահին չկար, բայց հիմա եթե կարդամ, էլ էն ազդեցությունը չի ունենա: Բայց էն տարիքում էնքա՜ն էի սիրել էդ գիրքը, որ գնացի «Սև նետն» էլ գտա-կարդացի (ու Տորտուգա բառը սովորեցի, լավ էր ): Հիմա ուրիշ բաներ եմ կարդում. մի երեսուն տարի հետո (թու-թու-թու) հնարավոր ա, որ էսօր կարդացածս գրքերը աչքիս ընկնեն, մտածեմ «էս ինչերով էի զբաղված, վայ քու արա»: Որովհետև մարդը փոխվում ա, ու էդ լավ ա:
    Երբ նոր էի մտնում թինեյջերական տարիք ամենասիրածդ գիրքը հարցին պատասխանում էի <<Կոմս Մոնտե-Քրիստոն>> ու <<Գանձերի կղզին>>, բայց միակ արժեքավոր բանը որ մնաց ինձ վերջին գրքից էն միոտանու կերպարն էր

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (02.10.2010)

  18. #55
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աբբատ Պեևո - Մանոն Լեսկոի համար
    Պաուլո Կոելյո - շատ ավելի մեծ գովազդ ունի քան իրականում կա, ունենալով մակերեսային գիտելիքներ մեծ մեծ խոսում է բարձր թեմաներից
    Դեն Բրաուն - առանց մեկնաբանության
    Դերենիկ Դեմիրճյան - շատ համակրելի մի ազգի գլխին բարդել է Վարդանանքը որպես գաղափարախոսություն
    Շիրվանզադե - ունենալով համեստ ավանդներ չափազանց մեծ տեղ է զբաղեցնում հայ գրականության մեջ

  19. #56
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Շիրվանզադե
    2.Ջ. Լոնդոն
    3.Դյումա
    4.Քոելյո
    5.Ն.Զարյան
    Վերջին խմբագրող՝ Chuk: 25.01.2011, 15:12:

  20. #57
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hab-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Շիրվանզադե
    2.Ջ. Լոնդոն
    3.Դյումա
    4.Քոելյո
    5.Ն.Զարյան
    Ողջույն

    Իսկ Դյումայից ու Լոնդոնից ինչ ստեղծագործություններ ես կարդացել, որ նման վատ եզրահանգման ես եկել նրանց մասին

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.01.2011), Ամմէ (14.11.2012), Սերխիո (25.01.2011)

  22. #58
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջույն
    Էէէ, շատ եմ կարդացել 12-15 տարեկանում, բայց կարդում էի նրա համար, որ հասկանամ, իմանամ ...Բայց դե, հարգելի Մալխաս, ինձ համար ասել ինչու չեմ սիրում կամ ինչու եմ սիրում որևէ գրողի ստեղծագործություն, դժվար է...Մարդու պես է , որ սիրում ես կարող ես ասել` ինչու ես սիրում?? Սիրում ես ու վերջ...կամ չես սիրում ...անկախ նրանից, որ գիտակցում ես նրա և դրական, և բացասական կողմերը...

  23. #59
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե սիրում ես, կամ եթե չես սիրում, պատճառ անմայման կա, ուրիշ բան է, որ մարդ չի կարող տվյալ պահին դրա ճշգրիտ բացատրությունը տալ: Ինչևէ, չեմ պնդի, մանավանդ բացատրություն տալ չէի խնդրել, այլ սոսկ խնդրել էի նշել այդ գրողների ստեղծագործությունները, որոնք կարդացել եք: Ճիշտ է, նշել եք որ շատ եք կարդացել, ու անխիղճ բան կլիներ եթե պնդեի նշել հատկապես Դյումայի ստեղծագործությունները, եթե հաշվի առնենք, որ նա մոտ 300 վեպերի հեղինակ է: Այնուամենայնիվ ենթադրում եմ, որ ձեզ համար շատ մեծ դժվարություն չի լինի գրել գրքերի վերնագրերը :

    Մի փոքրիկ նկատողություն էլ, եթե թույլ կտաք: 12 - 15 տարեկանում կարդացածը կարող է միայն այդ տարիքին բնորոշ տպավորություն տալ:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.01.2011), Hab (26.01.2011)

  25. #60
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալխաս ջան, ինչ նկատողություն?? Ամեն ինչ հասկանալի ա: Իրոք երևի ետ տարիքում հիասթափցել եմ կամ չեմ ընկալել, բայց դեռ վերընթեռցելու ցանկություն չունեմ...
    Ստեղծագործությունների անունները իհարկե դժվար չէ թվել, կգրեմ մի քանիսը, բայց ռուսերեն եմ կարդացել դրա համար ձեր թույլտվությամբ գրում եմ ռուսերեն`
    Лондон- "Белый клык"," Кража", "Сердца трех ", "Мартин Иден", "Игра"..
    Дюма- "Три мушкетера", " Двадцать лет спустя", "Виконт де Бражелон", "Ожерелье королевы".

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լավագույն հայ գրողները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.05.2013, 17:25
  2. Չսիրած երգեր և երգիչներ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 10.07.2012, 18:46
  3. Հայ գրողները համաշխարհային հարթությունում
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.09.2009, 17:58
  4. Հայ գրողները ռուսերեն թարգմանությամբ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2009, 22:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •