Ֆրեյա, իմ կարծիքով դու էլ պակաս մեծամիտ չես արտհայտվում: Փաստորեն ամբողջ արկածային գրադարանը քֆրտում ես՝ անվանելով տափակ, անիմաստ ու հիմար գաղափարներով լի: Ինձ մոտ էդ տարիքում քո նշած գրքերը կարդալիս էն ձգացողությունն է տպավորվել, թե իբր ականջներումս «Ինդիանա Ջոնս» ֆիլմի մեջի «տա-դան-տա-դան-տա-դաաաան» երաժշտությունն ա հնչում:Փոքր տարիքում միշտ էլ ավելի շատ գրավիչ են վառ արտահայտված սյուժե ունեցող ստեղծագործությունները, որովհետև աբստրակցիան դեռ էդքան էլ զարգացած չի մարդու մոտ, ինչը բնական ա, բոլորին ա բնորոշ: Ես հիշում եմ, էդ տարիներին քիչ թե շատ կարդացող դեռահասներին որ հարցնում էիր սիրածդ գիրքը ո՞րն է, ճնշող մեծամասնությանը պատասխանում էր «Կոմս Մոնտե Քրիստո»-ն: Քո կարծիքով էնտեղ արտահայտված վեհանձն գաղափարների համա՞ր: Չէ: Կլանող սյուժեի:
![]()
Էջանիշներ