Կարծում եմ բոլորն էլ այդպիսիններն ունեն![]()
Եվ խնդրում եմ մեկնաբանել՝ ինչո՞ւ չեք սիրում։
Կարծում եմ բոլորն էլ այդպիսիններն ունեն![]()
Եվ խնդրում եմ մեկնաբանել՝ ինչո՞ւ չեք սիրում։
Չսիրած ստեղծագործություններ կան ,բայց գրողներ չգիտեմ:
Երևի մի հինգ հոգի կճարվի,մտածեմ ու կգրեմ:
Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:
Իհարկե, պետք է նախ կարդացած լինեմ, որ չսիրեմԴրա համար ես իմ հնգյակը կազմելիս հաշվի եմ առնում ոչ միայն չսիրելուս աստիճանը, այլև այն, թե ուրիշներն ինչքան են սիրում:
1. Պարույր Սևակ
2. Հովհաննես Շիրազ
3. Րաֆֆի
4. Ժյուլ Վեռն (երևի տարիքս անցել էր, երբ կարդացի, դրա համար)
5. Շիրվանզադե
Կզարմանաք, թե ինչու եմ հիմնականում հայերի անուններ գրել: Պատճառը շատ պարզ է. արտասահմանցի գրողները մինչև մեզ հասնելը լա՜վ ֆիլտրվում են, դրա համար քիչ թե շատ լավերի գործերն ենք կարդում, իսկ Հայաստանում դպրոցներում մեզ հրամցնում են հայ գրողների գործեր ու, ցավոք, հաճախ ոչ լավագույնների:
Սևակին չեմ սիրում, որովհետև կեղծ է գրում: Շատ է օգտագործում շինծու բառեր: Ու դրանով փորձում է տպավորություն թողնել, մինչդեռ իրականում բոլորը բառախաղեր են, դատարկություն:
Նորից չեն սիրում, սիրում են կրկին
Սա՞ է խորությունը: Ասեք, տեսնեմ, թե ինչը չեմ հասկանում:
Շիրազին չեմ սիրում, որովհետև իր մայրիկային զգացմունքայնությամբ համը հանում է:
Ժյուլ Վեռնին չեմ սիրում, որովհետև համապատասխան տարիքում չեմ կարդացել, տպավորություն չի թողել:
Շիրվանզադեից մենակ «Քաոսն» եմ կարդացել, բայց դա բավական էր, որ ուրիշ բան չցանկանամ բացել: Պարզունակ է, ժամանակավրեպ: Կարապետիչի մակարդակի է:
Րաֆֆուց շատ գործեր եմ կարդացել: «Խենթն» ու «Խաչագողի հիշատակարանը» էլի ոչինչ, համապատասխան տարիքում «ուտվում» են: Բայց «Սամվելից» զզվում եմ ուղղակի հենց թեկուզ կենտրոնական գաղափարի համար, թե հայրենիքը ծնողներից թանկ է: Մեկ էլ «Կայծերից» եմ զզվում: Հա՛, ճիշտ գաղափարներ կային մեջը, բայց դրանք ծամծմված էին, անիմաստ ձգված, տեղ-տեղ էլ չափից դուրս պրիմիտիվացրած:
Ու նշված հայ գրողներին չեմ սիրում հատկապես նրա համար, որ նրանց մեծություններ համարելով՝ զոռով ստիպում են կարդալ: Տեսեք, Նաիրի Զարյանի անունը չեմ գրում, չնայած նա նշվածներից թույլ է: Չեմ գրում, որովհետև նրան երբևէ չեմ տեսել, որ մեծություն համարեն: Կարդացել եմ միայն նրա համար, որ իմանամ, թե ով է:
Հա՛, երկու անուն էլ ավելացնեմ. Դեն Բրաուն և Պաուլո Կոելիո:
Վերջին խմբագրող՝ Chuk: 25.08.2008, 03:21:
... երկար մտածելուց հետո՝ չունեմ ...
չսիրած գրող ունենալու համար պետք է կարդացած լինեմ նրա բոլոր գրածները, եւ ոչմեկը դուրս եկած չլինի, բայց կարծում եմ ամեն գրող կունենա գոնե մեկ հետաքրքիր պատմություն...
Պատմություն ասացի հիշեցի՝ չէմ սիրում իրար հակասող պատմիչներին...
?
Կլինի մեկ հատ նշեմ, չեմ սիրում Ա. Պ. Չեխվին,այսինքն իր ստեղծագործությունները, շատ պարզ են, շուտ ձանձրացնող, շատ ժամանակ ոչինչ չասող(համենայն դեպս ինձ ոչինչ չեն ասել)
![]()
Чеширский КотЭ
Էն էլ հինգ հոգու...իմ մոտ ըտենց բան չկա..կան գրողներ, որոնց գործերից որոշները չհավանեմ, բայց միևնույն գրողը կարողա մի հատ ընենց գործ ունենա, որ հավանեմ..
Ամմէ (14.11.2012)
Նաիրի Զարյան /""Հացի խնդիր"զզվում եմ հլա դպրոցից/
Պերճ Պռոշյան /՞Սոս ու Վարդիթեր՞զզվում եմ հլա դպրոցից/
Էն "Անգլուխ ձիավորը" ո՞վ է գրել: Նրանից էլ եմ կուշտ: Քանի անգամ փորձել եմ կարդամ, 50 էջից ավելի չեմ կարողացել![]()
Թեոդոր Դրայզեր![]()
![]()
![]()
![]()
Նայրի Զարյան
Մայակովսկի
Հեմինգուեյ
Վոլտեր
+ խախտեմ կանոնները՝ ԵՂԻՇԵ
Ես էլ երևի բացատրեմ, թե ինչու Հեմինգուեյ ու մյուսներին չեմ սիրում (առաջ ժամանակ չունեի)։
Հեմինգուեյը շոումեն է՝ դա ողջ գրական աշխարհով է հայտնի, իսկ ես համոզված եմ, որ արվեստի մեջ (քանի որ գրականությունն էլ է արվեստ, իսկ եթե չէ, ապա ավելի վեհ մի բան է), ուրեմն արվեստի մեջ շոուն բացառվում է, այն կարող է հասցված լինի արվեստի մակարդակի, բայց ոչ դառնա արվեստ (մեծատառով)։ Իսկ հետո էլ, բացառությամբ պատերազմի մասին գործերը, նրա ստեղծագործություններում ինքն արծարծում է անկարևոր, թույլ ու շաբլոն թեմաներ, բայց դա անում է խոր փիլիսոփայական, բարդացված ձևով։ Այս վերջինը գրում եմ հենց այսօր կարդացածս երկի տպավորության տակ, որը նա ավարտին չի հասցրել՝ «Դրախտային այգի» վերնագրով։
Այս ամենը չեմ գրում որևէ մեկին վիրավորելու համար՝ ուղղակի իմ կարծիքն է։ Նեղանալ չլինի՛։
Դրայզերը ու Զարյանը կարդալ չի լինում։ Ամեն բառի վրա, ասես, մի ական դրած լինի, որ քեզ ետ է շպրտում՝ այն էլ մի լավ բզկտելով գիտակցությունդ։ Մայակովսին ուղղակի շատ չոր ու կոպիտ է մի մարդու համար, որը Բլոկ է սիրում, համ էլ հոգեհարազատ չէ։ Վոլտերի փիլիսոփայության հետ համաձայն չեմ ու շատ հեքիաթային է գրում։ Եղիշեն էլ մոլագար էր, որ աղճատել է մեր պատմությունը, ինչը նրան երբեք չեմ ների։
Վերջին խմբագրող՝ Chuk: 25.08.2008, 03:18:
Quyr Qery (03.01.2012)
Պուշկին
Հրանտ Մաթևոսյան
Պաոլո Կոելիո - որովհետև շաբլոն հեղինակ է, չգիտես ինչու դարձել է դեմք: Թեև՝ գիտեմ ինչու. ժամանակին սկանդալային լրագրող է եղել, բոլորն անհամբեր սպասել են նրա հոդվածներին, նա էլ լավ փող աշխատելու ձև է գտել, հասկացել է, որ կարևորն անունն է, այլևս ինչ էլ գրի, գնելու են կատաղի արագությամբ, դե մարդն էլ սկսել է "գրել", մեղադրելու չի, ավելորդ փողը դեռ ոչ մեկին նեղություն չի տվել:
Շիրվանզադե, Նար-Դոս, Գարեգին Բես ու նմանատպիների մի մեծ ծաղկաբույլ - իրենք մեղավոր չեն, իրենց ժամանակի համար լավ էլ գրել-մրել են, ուղղակի մեր դպրոցներում դեռ չեն հասկացել, որ ասենք "Նամուս"-ը արդեն առնվազն զավեշտ է դարձել, եթե հաշվի առնենք ներկայիս բարքերն ու երեխաների տեղեկացվածության աստիճանը:
Օնորե դը Բալզակ - տանել չեմ կարողանում թեմայից շեղվելու նրա բացառիկ տաղանդը:
Դավիթ Հովհաննես - խնդանք անցնեք
Շուկշին - մի հաստափոր գիրք կարդացի, պատմվածքներ էին, ու բոլորը միանման, բոլորը հարբած ու հայհոյանքներով լեցուն, բանալ ու անհետաքրքիր
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Quyr Qery (03.01.2012), StrangeLittleGirl (05.12.2009)
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ինչպես ոմանք արդեն նշեցին, գրողին որպես չսիրած որակելու համար հարկավոր է նրանից առնվազն մի քանի ստեղծագործություն կարդացած լինել, քանի որ մեկը կամ երկուսը կարդացած լինելը գուցե դեռ բավարար չէ եզրակացնելու համար, որ այդ գրողին չես սիրում, իսկ մեկ–երկու ստեղծագործություն չհավանելու դեպքում, կարծում եմ, շատ քչերը կհամարձակվեն էլի ու էլի փորձել, հետևաբար չսիրած գրողների ցուցակը երևի այս կամ այն չափով հարաբերական կլինի... Այնուամենայնիվ, փորձեմ.
1. Ժյուլ Վեռն. ասեմ, որ միայն «15-ամյա նավապետն» եմ կարդացել 6-րդ դասարանում, դե, կարդացածս առաջին «լուրջ» գիրքն էր, վատը չթվաց, թեև առանձնապես հիացմունք էլ չառաջացրեց, իսկ դրանից հետո ցանկացած ուրիշ արկածային գիրք անհամեմատ ավելի լավն էր թվում, ու էդ գիրքը գնալով ավելի ու ավելի չսիրեցի։ Ի դեպ, հետագայում էլ համոզվեցի, որ տարիքը տվյալ դեպքում հեչ կապ չուներ, որովհետև, օրինակ, «Փոքրիկ շրջմոլիկը» սկզբում կարդացել եմ էլի մոտավորապես 6-րդ դասարանում ու շատ եմ հավանել, իսկ հետագայում՝ արդեն բավական մեծ տարիքում, էլ վերընթերցելիս կարծիքս բոլորովին չփոխվեց. նույն հետաքրքրությամբ ու հաճույքով կարդացի։ Իսկ «Տասնհինգամյա նավապետն» ինձ համար պարզունակ էր, հոգեբանական ու հուզական առումով խիստ աղքատիկ, եղած–չեղած զգացմունքներն էլ, իմ կարծիքով, բավական ստանդարտ ու մակերեսային էին՝ ընթերցողի հույզերի հետ չխոսող։ Հա, հասկացանք, արկածային, բայց իմ կարդացած ոչ մի ուրիշ արկածային գրքի մասին ես էս նույնը չէի ասի հաստատ։ Հիշում եմ նաև, որ եղբայրս «Խորհրդավոր կղզին» էր կարդում ու ինձ մանրամասն պատմում էր ընթացքում, էնպես, որ կարծես ես էլ կարդալիս լինեի ու զգում էի, որ էդ վեպն առանձնապես չի տարբերվում «Տասնհինգամյա նավապետից»։Էնպիսի տպավորություն էր, որ վեպը կառուցված էր մոտավորապես նույն սյուժետային կմախքի վրա, նույնիսկ հերոսներն էին ահագին կրկնվող, ինչն, իհարկե, չէր նպաստում էդ գրքերի հեղինակին սիրելուն։ Ուրիշ ստեղծագործություններն էլ հենց միայն վերնագրերով արդեն վանել են...
2. Չարլզ Դիքենս. Կարդացել եմ միայն «Օլիվեր Թվիստի արկածները» և «Դոմբին և որդին»։ Առաջինը մանկական տարիքում կարդալու դեպքում, ինչ խոսք, բավական «ուտվող» է, իսկ երկրորդը կարդացել եմ բավական հասուն տարիքում ու չեմ հավանել։ Համենայնդեպս, նշածս երկու ստեղծագործություններում էլ աչք էր ծակում կերպարների միակողմանիությունը. հերոսները, որպես կանոն, կամ 100%–անոց դրական էին, կամ 100%–անոց բացասական»։ Դրականները անիրական ձևով հրեշտակային ու եթերային էին, բացասականները՝ վախենալու չափ տականք, մի խոսքով՝ ինչպես հեքիաթում։
Ի դեպ, Պաուլո Կոելիոյի մասին ասեմ, որ հետաքրքիր ու նաև օգտակար մտքեր ու գաղափարներ կան նրա ստեղծագործություններում, բայց այդ ամենով հանդերձ, մի տեսակ տպավորիչ չի ինձ համար, չի հուզում, ես նրա կերպարներին չեմ զգում։ Հոգի չկա մեջը մի տեսակ, իմ համեստ կարծիքով։ Թերևս Mercury–ի ասած «շոումեն» բառն ավելի շատ կսազեր Կոելիոյին, համենայնդեպս, ես նման տպավորություն ստացել եմ, չգիտեմ...
Հետո ուրիշ գրողների էլ կգրեմ։ Կարծում եմ՝ մի երկու հոգու նշելն ու հիմնավորելն ավելի լավ է, քան 5 հոգանոց ցուցակ գրելն ու չհիմնավորելը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Quyr Qery (03.01.2012)
Նար-Դոս - «Սպանված աղավնին» վիպակի համար.. միակողմանի և սենտիմենտալ պատմություն, զարմանալի չի որ շատ աղջիկներ հաճույքով կարդում են այն:
Ջովանի Բոկաչո - Դեկամեռոն-ի համար,
Պաոլո Կոելիո - համոզված չեմ կարող ասել բայց կարծես պոպուլիստական հոտ ա գալիս
չսիրած գրողներին դժվար ա հիշել այն պարզ պատճառով, որ այդ դեպքում շատ արագ մոռանում եմ կարդացած գրքի և հեղինակի մասին:
չեմ սիրում ներկա գրողներից շատերին ովքեր իբրև գրում են օրիգինալ ոճով բայց այնքան են լարվում այնքան են փորձում ամեն գնով ազատվել "հին" և "ստադարտ" ոճից, որ ստացվում է մեղմ ասած տափակություն..
Ժյուլ Վեռն և Մայն Ռիդ ըստ իս այդքանել վատ չեն ուղղակի ընթերցողներ շրջանակը սահամանափկված է տարիքով և որոշ չափով սեռով ,կոնկրետ "Անգլուխ ձիավոր" Մայն Ռիդի իմ կարդացածներից ամենանհետաքրքիրնէր:
Չարլզ Դիքենս-ի մասին կարծիքի հետ համամիտ եմ հերոսները բավականին պարզ են , բայց մի բանով տարբերվում ա Դիքենսը, նա շատ յուրահատուկ ձևով ա նկարագրում, ամեն ինչ այնքան հեշտ ա պատկերավորվում որ այնպիսի տպավորությունը ա կարծես ֆիլմ ես նայում ոչ թե գիրք կարդում, Դիքենս երկար կարդալուց հետո մոտս բզիկ էր երբ մտնում եի ինչ, որ տեղ մտքումս պատկերացնում էի ոնց կնկարագրեր նա սենյակը, մարդկանց և այլն..
իսկ Շիրվանզադեն կարծում եմ ճիշտ չի միայն <<Քաոս>> ով դատել..կուզենաի ուրիշ հիմնավորումներ ել
...
1. Սևակ (չեմ ծավալվի, վախենում եմ՝ ծեծեք)
2. Ախմատովա
3. Աբովյան
էսքան բանիսկ ովքեր պարզապես «էդքան էլ դուր չեն գալիս», չեմ գրի
հա՛, մոռացա. Կոելիո...չսիրեցի
![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 25.08.2008, 03:25:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ