Բյուր, նենց հետաքրքիր է, արդեն երկրորդ անգամ եմ նկատում մեր ճաշակների խիստ տարբերությունը գրական հերոսների հարցերում:Ասեցի՝ կիսվեմ դիտարկումովս: Իմ սիրած կերպարը Ատոսն էր, չսիրածներից՝ Միլեդին: Մեկ էլ Great expectations-ի մեջի ամենատխմար կերպարը, իմ կարծիքով, Էստրելլան էր.
անողնաշար, կամազուրկ, ձևամոլ էակ: Ոնց էլ դու դրան հավանե՞լ ես: Միլեդին գոնե ինտրիգներ էր գործում, աղվես կնիկ էր:
![]()
Քանի մտել եմ էս թեմա, ասեմ. մեկը մեկից չսիրած գրողներս են՝ Ալ. Դյուման («Երեք հրացանակիրները» և մյուս տաղտկալի նաղլները), Շ. Բրոնտեն (սենտիմենտալ սերիալ «Ջեն Էյրը»), Ջ. Գոլսուորսին («Սանտա Բարբարա»չէ, ներեցեք, «Ֆորսայտների մասին սագան»), Մ. Միտչելը («Քամուց քշվածները» դատարկաբանությունը): Հինգերորդին չեմ հիշում, բայց հաստատ կլինի: Էնքան եմ ափսոսում, որ սրանց վրա ժամանակ եմ ծախսել պատանի ժամանակ:
Էջանիշներ