Ակումբի հարգելի անդամներ,
ինչպես երևի թե նկատել եք, ֆորումի միջավայրը թարգմանված է հայերեն:

Ցավոք դեռ թարգմանությունն ամբողջովին չի ավարտվել, իսկ ավարտուն մասերում կան մի շարք թերություններ, տառասխալներ, կետադրական սխալներ և այլ կարգի վրիպակներ:

Մենք աշխատում ենք այդ վրիպակները վերացնելու ուղղությամբ, բայց շատ շնորհակալ կլինենք, եթե դուք այդ գործում մեզ օգնեք: Այնպես որ խնդրում ենք, եթե կնկատեք ցանկացած տիպի ուղղագրական, շարահյուսական կամ այլ տիպի սխալներ, դրանց մասին գրեք այս թեմայում, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դրանք ուղղելու:

Կանխավ շնորհակալություն: