Ուլուանա-ի խոսքերից
Ամինա, նման դեպքերում կառաջարկեի պարզապես տողերի արանքում մի լրացուցիչ տող թողնել։ Ինտերնետում կարծես թե «մի մատ խորքից» ձևին հենց դա է փոխարինում։ Իսկապես ամբողջ տեքստն առանց «դադարների» կարդալն այնքան էլ հարմար չէ աչքի համար, բայց այդ առումով տողերի արանքներում մեկ տող բաց թողնելը շատ հարմար է, կարծում եմ։ Ես, օրինակ, միշտ այդպես եմ անում։

Միայն լրացնեմ, որ այդ ձևն արդեն օգտագործվում է ոչ միայն կայքերում, այլև տպագիր նյութերում, գրահրատարակչական ոլորտում: Պարբերությունների միջև ուղղահայաց հարթությունում հեռավորություն թողնելը գալիս է փոխելու «մեկ մատ խորքից» գրելու կուլտուրային: ՀԱմենայն դեպս իմ դիտարկումները դա են ցույց տալիս 
Ավելացվել է 3 րոպե անց
Æþelwulf-ի խոսքերից
Իրականում հնարավոր է մի փոքր խորքից գրել…
Դրա համար գրառում կատարելու պատուհանում պետք է սեղմել "մեծացնել" գործիքի վրա (indent թեգ)
Նույնիսկ կարելի է ավելի խորքից գրել երկու հատ indent թեգ դնելով
Ավելի խորքից էլ է հնարավոր գրել

Չգիտեմ, ինչքանով լուծեցի այս խնդիրը

Բոլորովին չլուծեցիր, ամբողջ խնդիրն այն է, որ քո ասած indent թեգը ոչ թե պարբերության առաջին տողն է մի մատ խորքից գրում, այլ ամբողջ պարբերությունը: Սրա նշանակությունն ուրիշ է, արված հարցն ուրիշ էր: Քո ասածի կիրառումը կարող ես նայել այս գրածս տեքստում:
Էջանիշներ