Ինչպես և սպասում էի, ոչ մի արձագանք
Գրառումս կատարեցի 23:33 -ին ու ձանձրացած գրեցի. «Շնորհակալություն, վրիպակ չի»: Ու սպասում էի որ պետք է լինեն գրառումներ, որ ինչպե՜ս, ախր վրիպա՜կ է, ախր այդ կոճակը սեղմելիս... բլա՛, բլա՛, բլա՛: Գուցե և սխալվում եմ, բայց կարծում եմ, որ այդպես կլիներ, դրա համար էլ փոշմանեցի ու ասեցի արի տեսնեմ, թե ի՞նչ կլինի, եթե գրեմ, որ իսկապես վրիպակ է: Գրառումս խմբագրեցի 4 րոպե անց ու դարձրի. «Շնորհակալություն, վրիպակ է»... ինչպես և սպասում էի, ոչ մի արձագանք:
Ո՛չ, իհարկե վրիպակ չի և իհարկե կոճակի մակագրությունը համապատասխանում է իր նկարագրությանը: Երբևէ չէի մտածի, որ ակնհայտը մանրամասն բացատրելու կարիք կա, բայց թերևս ակումբում թևակոխել ենք այդ փուլ. ֆորումային համակարգի բոլոր ակնհայտ հնարավորությունների մանրամասն բացատրման փուլ:
Այսպիսով, ինչի՞ համար է այդ կոճակը:
Նպատակը մեկն է. դիցուք կարդում եք թեման և հասաք մի գրառման, որին ուզում եք անհապաղ, առանց ժամանակ կորցնելու պատասխանել: Սեղմում եք այդ կոճակի վրա և ակտիվանում է «Արագ պատասխանի» տեքստային դաշտը: Կրկնում եմ, դա նախատեսված է առաջին հերթին տվյալ գրառմանը արձագանքելու, այլ ոչ թե թեմայում ընդհանուր արձագանք թողնելու համար (թեպետ կարող է օգտագործվել նաև այդ նշանակությամբ): Ավելին, Rammstein-ը բավական ճիշտ է արել, որ ընկել է «թյուրիմացության» մեջ, կարծելով թե դա մեջբերման տարբերակ է, իսկ ավելի ճիշտ, դա թյուրիմացություն չի:
Ուշադիր լինելու դեպքում ամենևին դժվար չէ նկատել, որ «Արագ պատասխանի» տեքստային դաշտի ներքում կան դրույթներ: Ու այս դրույթների մեջ առաջին կետն է «Պատասխանում մեջբերում անե՞լ»: Բոլորովին դժվար չէ կռահելը, ըստ իս նույնիսկ ակնհայտ է, որ եթե այդ գրության կողքի չռթիկը սեղմում ես, ապա այն գրառումը, որի մոտ սեղմել էիր «Արագ պատասխանել այս գրառմանը» կոճակը մեջբերվում է քո արած գրառման մեջ: Ախր սա այնքան պարզ ու հասկանալի է, որ ես հիմա ստիպված երկար-բարակ գրում եմ:
Ախր չէ որ ակնհայտ է, որ եթե յուրաքանչյուր գրառման մեջ կա այդ կոճակը, ապա այն վերաբերվում է տվյալ գրառմանը, հակառակը դեպքում կլիներ ընդհանուր կոճակ, ինչպես օրինակկոճակն է, պարզապես վրան «Պատասխանել»-ու փոխարեն գրված կլիներ օրինակ «Արագ պատասխանել»: Չէ որ հենց այնպես չի, որ յուրաքանչյուր գրառման տակ հայտնվել է այդ սիրունիկ ու հարմարավետ կոճակը:
Ախր չէ որ բողոքելուց առաջ կարելի է մի քիչ ուսումնասիրել, ոչ թե ստացած առաջին տպավորությունները գրել: Ախր համ մեր ժամանակն է ափսոս, համ ձեր, մի քիչ մտածեք այն խնայելու մասին: Ախր չէ որ եթե այսպիսի թեմաներ կան, ապա պարտադիր չի դրանք անընդհատ լցնելը: Արդեն մոտս ցանկություն է առաջանում շրջանցել այս հույժ կարևոր թեմաները, քանի-որ նրանցում գնալով ավելանում են հույժ անկարևոր գրառումները:
Հետաքրքիր քննարկումներ եմ կամենում «Դար» ակումբում՝ այդ թվում օգտագործելով «Արագ պատասխանել այս գրառմանը» կոճակը:
Էջանիշներ