Chuk, եթե մի պահ մոռանաս անգլերեն թարգմանությունը, ապա կարծում եմ կտեսնես, որ տրամաբանորեն «Բազմակի մեջբերել այս գրառումը» թարգմանությունը տրամաբանորեն չի համապատասխանում կատարած գործողությանը ու կոճակի ֆունկցիան նախորոք չիմանալու դեպքում գրածից հաստատ այլ բան կհասկանաս։
Կարծում եմ, որ տվյալ ձևակերպումը տրվել է այդ ֆունկցիան ստեղծողի կողմից՝ «multiquote» ընդհանուր հասկացության ազդեցության տակ լինելով, ձևակերպելով որպես այդ հասկացության կիրառում։ Թարգմանության արդյունքում է՛լ ավելի է շեղվել իմաստը։
Մինչդեռ օգտագործողի համար իմ կարծիքով շատ ավելի ընկալելի կլինի «Ներառել մեջբերումներում» թարգմանությունը, որն արդեն հենց տվյալ կոճակի ֆունկցիան է արտահայտում։ Այսինքն՝ թարգմանված է օգտագործողի տեսանկյունից։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
քո կառավարման վահանկում եթե ուզում ես նամակ ուղարկել, ինքը PHP -ով ա ստուգում ստացողի անունը, իսկ JS-ով ավելի ճիշտա..![]()
եթե սեղմում ես վերջինը գրառում, ինքը ցույցա տալիս որ վերջիննա, աբըց իրանից հետո ելի առաջգնալու տեղ կա բայց չի գնում, բազայի հետ ինչ որ խնդիր կա.
Թեման վրիպակները նշելու համար է, այլ ոչ թե տեխնոլոգիաների ընտրության, նպատակահարմարության քննարկման: Հաշվի առնելով, որ ծրագիրը հայտնի vBulletin ծրագիրն է, առաջարկում եմ նման առաջարկներն անել իրենց պաշտոնական ֆորումում՝ ծրագրի հեղինակներին (vbulletin.com, vbulletin.org):
Երկու սերվերների (ամերիկյան և հայկական) միջև սինխրոնիզացիայի խաթարման հետ կապված խնդիր է, որը ցավոք պարբերաբար առաջանում է: Ուղղված է:
Հոստինգ տրամադրող ընկերությունում (Արմինկո) առաջացած խնդիրների պատճառով չի աշխատել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, ես ել գիտեի լրիվ դուք եք գրել, դրա համար էի ասում...
Հարցումով թեմա բացելիս, երբ վերնագիրը ու տեքստը գրում եմ ու սեղմում եմ «Ստեղծել նոր թեմա», ապա հարցման ստեղծման էջը բացելուց առաջ բերում է մի էջ, որտեղ անգլերեն ինչ-որ բաներ ա գրած, հետո այդ էջը վերահասցեավորվում է։
Կարծում այդ անգլերենը կարելի է համարել վրիպակ, չէ՞ որ ֆորումը հայերեն է։
Հարգելի ադմինիստրացիա, էս էլ որերորդ անգամն ա մտնում եմ ակումբ գրում ա "ձեր վերջին այցելությունից հետո կատարվել է" ու ինչ-որ քանակի գրառումներ, բայց երբ սեղմում եմ "Նոր գրառումներ" գրում է, որ նոր գրառումներ չկան![]()
Շնորհակալություն, կշտկվի:
Համակարգը հաշվում է բացարձակապես բոլոր նոր գրառումները, որոնց մեջ կարող են լինել նաև գրառումներ փակ կամ գաղտնի, հատուկ բաժիններում: Հնարավորության դեպքում կդարձնենք այնպես, որ այդտեղ ցույց տա միայն այն բաժիններում գրառումների քանակը, որոնք տյվալ անդամին տեսանելի են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ