Որ նոր էր գրանցվել ակումբում, «Գրականություն» բաժինն ամենաակտիվներից էր, նույնիսկ «Քաղաքականությունն» էր ընկրկում: Կամ էլ ես էի մենակ էս բաժինը տեսնում
Գրանցվելուց հետո էլ առաջին գործերիցս եղավ էս թեմայում իմ գրական ճաշակը հանրությանը ներկայացնելը, տասի փոխարեն երևի մի երեսուն գիրք թվարկել էի: Հիմա իմ կարծրացած տասնյակն ունեմ, էն ժամանակ դժվար էր թվում առանձնացնելը հենց տասը, բայց իրականում սա լավ թիվ է, սրանից քիչն, իսկապես, քիչ է, շատն էլ, տասնմեկերորդ եթե գրեմ, ուրեմն հիսունին ու հարյուրին պետք է հասնեմ
1.
Գրիգորի Բելիխ, Ալեքսեյ Պանտալեև, «Շկիդ հանրապետությունը»: Էս գրքից երբեք չեմ հոգնի, հեղինակների պատանեկան էդ անմիջականությունն է դուր գալիս՝ զերծ իմաստուն, հանճարեղ գրող ու մտավորական լինելու հավակնություններից:
2.
«Սասնա ծռեր» էպոսի «Փոքր Մհերի ճյուղը»: Հզոր պատմություն է: Մի քիչ կասկածում էի՝ սա դնե՞մ առաջին տեղում, թե՞ «Շկիդը», բայց էդ դեպքում «Շկիդն» ընդհանրապես տասնյակից դուրս կմնար: Դրա համար էլ թողեցի էսպես
3.
Սերվանտես, «Դոն Կիխոտ»: Ամենահզոր պատմությունը կլիներ, եթե «Փոքր Մհերի ճյուղը» չլիներ: Չեմ կարդացել
Ուղղակի պատմությունը գիտեմ, բացառիկ պատմություն է, որից էն կողմ դեռ ոչ մի գրող ոչինչ չի գրել: Հույս ունեմ՝ կարդալուց հետո չեմ փոշմանի
4.
Ֆրանց Կաֆկա, «Կերպարանափոխություն: Կաֆկան գրում է ոչնչի մասին, բայց ինձ դուր է գալիս:
5.
Ֆրանց Կաֆկա, «Դատավարություն»:
6.
Ալբեր Կամյու, «Սիզիփոսի առասպելը» (Էսսե աբսուրդի մասին): Էս գիրքը չի թողնում, որ Կաֆկան շատ տանի
Մեկ էլ էս գրքից հետո մտածում եմ, որ Դոն Կիխոտի պատմությունը Փոքր Մհերի պատմությունից ոչնչով չի տարբերվում
7.
Հրանտ Մաթևոսյան, «Աշնան արև»: Մաթևոսյանի ոչ թե պատմությունները, այլ գրելն է դուր գալիս, գրված խոսքը, էդ խոսքում եղած շունչն ու ոգին: Մաթևոսյանից լավ գրող, լավ գիր ունեցող գրող, ես դեռ չեմ հայտնաբերել:
8.
Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր»:
9.
Յուսուֆ Իդրիս, «Ֆարֆուրները»: Սա պիես է, հրաշք բան է, նույն կրկնող պատմությունն է՝ ուղղակի թատրոնի համար նախատեսված, որում յուրաքանչյուրը կարա մասնակցի, տեքստը կարևոր չի, որովհետև պատմությունը, մեկ ա, կրկնվում է:
10.
Լև Տոլստոյ, «Պատերազմ և խաղաղություն»: Տոլստոյի մոտ էն եմ սիրում, որ կարդում ես, մեկ էլ դառնում հերոսներից մեկը՝ Նիկոլայը, իշխան Անդրեյը, իսկ առավել հաճախ՝ Նատաշան
Գրականության մեջ էդպիսի ռեժիսոր, ավելի ճիշտ՝ օպերատոր, էլ չգիտեմ:
Էս իմ տասնյակն էր, կուզեի՝ էլի թեման ակտիվանար, մի տարի է անցել ու ավել վերջին գրառումից, ինչքան նորեկներ ունենք: Քան որ որ Նոր տարվա շեմին ենք, բոլորիդ մաղթում եմ, որ կարդաք ձեզ սրտամոտ գրականություն:
Էջանիշներ