Նոր մի հատ միտք ծագեց. եկեք պարզենք Ակումբի գրական ճաշակը: Դրա համար առաջարկում եմ ձեր սիրած գրքերի տասնյակներ կազմել, գրել այս թեմայում: Ժամանակ առ ժամանակ հաշվարկներ կկատարեմ, ընդհանուր պատկերը ցույց կտամ:
Կանոններ.
1. Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի միայն մեկ տասնյակ գրելու
2. Պետք է ներկայացնել գրքերի տասնյակ՝ անպայման նշելով հեղինակի անունը, գրքի վերնագիրը: «9-րդ ու 10-րդ տեղերում չգիտեմ ինչ գրեմ» տիպի գրառումներն ընդհանուր հաշվարկ կատարելիս չեն հաշվվելու:
3. Անպայման պետք է հստակորեն նշել, թե տվյալ գիրքը որ տեղում է: «2-րդ տեղում այս և այս գրքերն են հավասարապես» տիպի գրառումները չեն հաշվվի
Էջանիշներ