User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Արթուր Ռեմբո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արթուր Ռեմբո

    ՍԻՐԱՎԵՊ

    I
    Տասնյոթամյա հասակում լուրջ չի’ լինում ոչ մի մարդ.
    - Ու մի դյութիչ երեկո՝ մի կողմ թողած աղմկուն
    Սրճարանները պայծառ, գարեջուր թե լիմոնադ,
    - Դու գնում ես շրջելու լորիների պուրակում։

    Լորենինե՜ր բուրաշատ... երեկոն է մեղմ ու ջերմ...
    Հովն այնքան հեզ է շոյում, որ նիրհում ես ակամա,
    Քամին աղմուկ է բերում,֊ քաղաքն այնքան հեռու չէ,–
    Որթատունկն է օրորում, ու կքնես դու հիմա...

    II
    - Նկատում ես երկնքում մռայլ, տխուր մի մշուշ՝
    Փոքրիկ լաթի մի կտոր՝ շրջակարված ոսկեթել,
    Ու պատռված՝ սպիտակ աստղի կողմից չարագույժ,
    Որ սարսռում է համակ, ասես մահն է իր գտել...

    Տասնյոթամյա պատանի... երեկոներ հունիսյան...
    Հարբած հյութից շամպայնի՝ դու սավառնում ես երկնում,
    Թպրտում Է շուրթերիդ, ինչպես փոքրիկ մի գազան,
    Համբույրը տաք ու թովիչ, ու լեզուդ կապ Է ընկնում։

    III
    Սիրտդ, որպես Ռոբինզոն, խենթանում Է անծանոթ
    Վեպերում, երբ լապտերի լույսի միջով գունաթափ
    Դանդաղ անցնում Է փոքրիկ, հիանալի մի օրիորդ՝
    Հոր կոճկովի օձիքի ահաբեկիչ շուքի տակ։

    Եվ քանի որ դուք նրան անչափ նաիվ եք թվում,
    Նա հեռանում է արագ կոշիկներով իր պստիկ,
    Հետո շրջվում Է կտրուկ, կարծես, ձեզ Է հետևում,
    Եվ մահանում Է իսկույն ձեր շուրթերի մեղեդին։

    IV
    Սիրահարված եք արդեն, վարձված մինչև սեպտեմբեր...
    Ծիծաղեցնում են նրան ձեր սոնետներր հլու,
    Ո՛չ ախորժակ Էլ ունեք, ո՛չ բարեկամ, ո՛չ ընկեր,
    - Եվ մի օր էլ պաշտելին հաճում Է ձեզ գրելու։

    Եվ այդ օրը դուք նորից պատվիրում եք լիմոնադ
    Կամ գարեջուր՝ մտնելով մի սրճարան աղմկուն...
    Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ,
    Երբ գնում Է շրջելու լորիների պուրակում։
    23 սեպտեմբերի, 1870
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.12.2010), impression (30.01.2010)

  3. #2
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արթուր Ռեմբո

    Ընտիր է, ես հավանում եմ Ռեմբոյին, շատ խորը փիլիսոփայական մտքեր ունի: Խորհուրդ կտայի օրիգինալով էլ կարդալ: Ինտերնետում կարելի է փնտրել Ճիշտ ա, թարգմանությունը լավն ա, բայց ցանկացած գրողի հոգին ամբողջությամբ զգալու համար պետք ա կարդալ օրիգինալով, այն լեզվով, որով նա ստեղծագործել է:
    Մի քանի բան էլ ես տեղադրեմ...

    ՀՄԱՅՎԱԾՆԵՐԸ

    Սև գնդի նման` ձյան ու բքի մեջ
    Շրջան են կազմել լուսավոր ու մեծ
    Պատուհանի տակ,
    Հինգ փոքրիկ,- թշվառ,-նայում են ծնկած
    Ճերմակ հացթուխին,որ մեջքը կքած
    Հաց է թխում տաք…
    Տեսնում են ուժեղ ձեռքը հացթուխի,
    Որ գորշ խմորն է հունցում, թխի
    Շեկ վառարանում:
    Տեսնում են`ինչպես մի մեծ, բարի հաց
    Եփվում է դանդաղ, հացթուխն էլ կամաց
    Երգ է դնդնում:
    Ու կուչ են գալիս,սեղմվում իրար`
    Կարմիր օդանցքի շնչից բարերար`
    Կրծքի պես տաքուկ:
    Եվ երբ գիշերվա զանգերն թնդում
    Ու հացն են հանում ծանր, կայծկլտուն,
    Դեղին ու փափուկ,
    Ու երբ ծխացող ցախերի միջից
    Երգում են բուրյան փշուրներն հացի
    Ծղրիդների պես,
    Եվ երբ անցքն այդ շոգ շնչում է կյանքով,
    Հոգի'ն է նրանց լցվում բերկրանքով
    Փալասների մեջ,
    Ու նրանք այնպե՜ս ուտել են ուզում,
    Փոքրիկնեն այդ խեղճ`եղյամով լեցուն,
    -Որ այնտեղ են, տե՛ս,
    Փոքրիկ, վարդագուն դեմքերը հպած
    Փշալար ցանցին, սրունքները բաց,
    Երգում են ասես,,
    Աղոթք են ասում ի փառս փռի,
    Նրաց ձգում է երկինքն այդ բարի
    Այնպիսի~ ուժով,
    Որ ճաքճքում են շալվարները կարճ,
    Ու սրունքների գծերում թերաճ
    Քամին է շրշում…


    ԱՌԱՋԻՆ ԵՐԵԿՈՆ

    (երեք համբույրի կատակերգություն)

    — Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
    Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
    Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
    Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։


    Կիսամերկ բազմելով բազկաթոռին իմ չոր՝
    Նա ձեռքերն էր խաչել. և հատակին կախված
    Նրա ոտքը փոքրիկ, նուրբ ու սիրատոչոր
    Դողում էր հաճույքից՝ կամաց, կամաց, կամաց։


    -Եվ ես տեսա, ինչպես մի գունափայլ պարոն,
    Թփի միջից ելած մի ճառագայթ բարակ,
    Նրա ժպտուն դեմքին անհոգ թռվռալով.
    Իջավ կրծքին, ինչպես ճանճը՝ վարդի վրա։


    Համբուրեցի նրա կոճը ես նրբակազմ.
    Նա ծիծաղեց կտրուկ մի ծիծաղով հանգած,
    Որի դայլայլը լույս կախվեց օդում մաս-մաս,
    Հետո բյուրեղացավ, ընկավ ու զրնգաց։


    Փոքրիկ ոտքերն իսկույն անցան շապիկի տակ
    Եվ փրկվեցին. «Վե՛րջ տուր», ասաց նա մեղավոր,
    — Եվ իրեն թույլ տված արարքն այդ համարձակ՝
    Ձևացրեց, թե իբր պատժում է ծիծաղով։


    — Խեղճ աղջիկը դողաց շրթունքիս տակ, երբ ես
    Քնքշությունով իմ ողջ աչքերին մեղմ դիպա,
    Կոտրատվելով իսկույն գլուխը ետ թեքեց.
    «Սա տանելի է դեռ, ավելի լա'վ է, բայց...


    Պարոն, խոսելու բան քեզ հետ ունեմ նորից...».
    Ես վերջին համբույրի մնացորդը անուշ
    Դրոշմեցի կրծքին. նա ծիծաղեց, որ ինձ
    Ո՛չ միայն շատ, այլև լավ բան էր խոստանում...
    — Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
    Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
    Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
    Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

    ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ

    Ամռան կապույտ գիշերին շավիղներով կգնամ՝
    Ծակծկվելով հասկերից, ճզմելու արտը խոտի,
    Անրջելով՝ ոտքերիս նրա զով շունչը կզգամ
    Եվ կթողնեմ, որ քամին մազերը իմ շաղոտի։
    Կքայլեմ ես միայնակ, լուռ ու առանց խորհելու,
    Սակայն սերը անսահման կհամակի իմ հոգին,
    Գնչուի պես կգնամ ես միշտ հեռու, միշտ հեռո՛ւ
    Ու կգրկեմ երջանիկ Բնությունը, որպես կին։
    Վերջին խմբագրող՝ Annushka: 22.08.2008, 10:38: Պատճառ: Գրառման ավելացում
    Better to light a candle than to curse the darkness.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.12.2010), impression (30.01.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արթուր Ռեմբո

    Երեխեք, թե գտնեք "Երազանք ձմեռվա պաշար"-ը, խնդրում եմ, դա էլ տեղադրեք, ես մենակ օրիգինալն ունեմ, իմ կարծիքով իր լավագույն գործերից է, քիչ ունի նման գողտրիկ ու քնքուշ բանաստեղծություններ:

    Rêve pour l'hiver

    L'hiver, nous irons dans un petit wagon rose
    Avec des coussins bleus.
    Nous serons bien. Un nid de baisers fous repose
    Dans chaque coin moelleux.

    Tu fermeras l'oeil, pour ne point voir, par la glace,
    Grimacer les ombres des soirs,
    Ces monstruosités hargneuses, populace
    De démons noirs et de loups noirs.

    Puis tu te sentiras la joue égratignée...
    Un petit baiser, comme une folle araignée,
    Te courra par le cou...

    Et tu me diras: "Cherche!" en inclinant la tête,
    Et nous prendrons du temps à trouver cette bête
    Qui voyage beaucoup...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. #4
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արթուր Ռեմբո

    Տեղադրում եմ
    ԵՐԱԶԱՆՔ` ՁՄԵՌՎԱ ՊԱՇԱՐ
    ՆՐԱՆ

    Բազմած կապույտ բարձերին, ձմեռվա խիստ ցրտերին,
    Մի վագոնով վարդագույն,
    Որի թավշյա պաստառին խորը քնած կլինի
    Համբույրների մի հին բույն,

    Ճամփորդելու կմեկնենք, դու աչքերդ կփակես.
    Խելագար ճիվաղի պես Դևերի ամբոխը սև՝
    Դիմակները կարկատած սև աչքերին, կռվասեր,
    Պատուհանից կնայի սարսափահար ինձ ու քեզ։

    Հետո թշիդ դու կզգաս մի ճանկռվածք փաղաքուշ.
    Կվազվզի քո վզին համբույրը մեղմ ու քնքուշ՝
    Սարդի նման խելագար։

    Կասես. «Փնտրիր»՝ խոնարհած գլուխըդ իմ ծնկներին,
    Մենք կսկսենք անշտապ փնտրել այդ խենթ գազանին,
    — Որ ճամփորդում է երկար։

    Վագոնում, 7 հոկտեմբերի, 1870
    Better to light a candle than to curse the darkness.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (03.01.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արթուր Ռեմբո

    Աննուշկա ջան, ինչքան հասկանում եմ Արթուր Ռեմբոյի ստեղծագործությունները դու չես հավաքում, այլ www.Armsoul.com - ից Copy Paste ես անում, որովհետև ուրիշ տեղ ինչքան գիտեմ չկա հայերեն տարբերակով: Գոնե գրի որտեղից ես վերցնում, կամ ավելի ճիշտ ըստ ֆորումային կանոնադրության լինկ դիր:
    Վերջին խմբագրող՝ Tig: 22.08.2008, 11:38:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. #6
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Արթուր Ռեմբո

    Չեմ հասկանում՝ ինչ պրոբլեմ կա: Ոչ մի տեղ չի գրված, որ ես պետք ա հավաքեմ, և հետո, քանի՞սն են նյութ զետեղելուց պարտադիր նշում աղբյուրը: թե՞ դա այդքան մեծ պրոբլեմ ա, ասեմ, որ ես նամակ եմ գրել Լեգնա-ին : Եթե ես տեղադրեի ինչ-որ մեկի ստեղծագործությունները, անպայման կհարցնեի, չէի խախտի ոչ մեկի հեղինակային իրավունքները, բայց չեմ հասկանում ինչու սա դառավ հուզմունքի պատճառ: Կարծեմ թեման բացողն էլ Լեգնան չի ու նա էլ լինկ չի դրել: Ես առաջին անգամ եմ լսում, որ դա պարտադիր ա: Եթե այդպես ա, դա կիրառեք բոլոր անդամներ համար, բոլոր թեմաներում և ամեն մի նյութ զետեղելիս պարտադրեք աղբյուրը գրել.. լինի դա հայալեզու գրառում,թե օտարալեզու, երգի բառեր, ստեղծագործություններ թե տեղեկատվություն: Չէի կարծում, որ այս թեմայում կարևորը այն է, թե ով է հավաքել, կարծում էի կարևորը ընթեցողին ստեցծագործությունները ներկայացնելն է: Եվ ի միջի այլոց, ինտերնետում որոնելիս և նյութ գտնելիս չէի կարծում, որ ակումբի բոլոր անդամներին պիտի հարցնեյի հո իրենք չեն նեղանա, որ լինկ չդնեմ: Պարզ ա, որ ակումբի տարբեր բաժիններում զետեղված նյութերի մի մասը հավաքված է ոչ ակումբի անդամների կողմից, նույնիսկ կասեի օտարազգի մարդկանց կողմից ինտերնետում զետեղված նյութեր են: Փոխանակ կարդաք և գնահատեք ստեղծագործությունը, հավաքողի կամ չհավաքողի կռիվ եք անում: Հեղինակային իրավունքի հարց չեմ տեսնում այստեղ: Չեմ կարծում, որ հավաքողը հարցրել ա հեղինակի ժառանգորդների կամ հեղինակային իրավունքները պաշտպանողի կարծիքը ստեղծագործությունները տեղադրելիս, թեկուզ թարգմանաբար
    Վերջին խմբագրող՝ Annushka: 22.08.2008, 14:00:
    Better to light a candle than to curse the darkness.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (30.01.2010)

  11. #7
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Արթուր Ռեմբո

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Աննուշկա ջան, ինչքան հասկանում եմ Արթուր Ռեմբոյի ստեղծագործությունները դու չես հավաքում, այլ www.Armsoul.com - ից Copy Paste ես անում, որովհետև ուրիշ տեղ ինչքան գիտեմ չկա հայերեն տարբերակով: Գոնե գրի որտեղից ես վերցնում, կամ ավելի ճիշտ ըստ ֆորումային կանոնադրության լինկ դիր:
    Ուրիշ տե՞ղ, իսկ ... ներեցեք, Armsoul.com-ում տեղադրողն ինքն է թարգմանե՞լ հետաքրքիր է...
    Ես համենայն դեպս scan եմ արել, հիմա էլ տեղադրում եմ այստեղ... եթե ինչ-որ մեկին այդ փաստը դուր չի գալիս, բոլորովին պարտադիր չէ, որ նա այցելի այս թեման... չեմ ցանկանում ծավալվել (դրա կարիքն առանձնապես չի էլ զգացվում)… Ժողովուրդ, դավայծե ժիծ դրուժնօ ա՞ ՜

    ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

    Գտնվել Է կրկին։
    Ո՞վ։ – Հավերժությու՛նը։
    Դա արևի ձեռքից
    Բռնած քայլող ծովն Է:

    Դու՝ հոգի ժամապահ,
    Պատմիր օրվա հրկեզ
    Եվ անմիտ գիշերվա
    Խոստովանանքը մեզ։

    Քվեներից մարդու,
    Ցատկռտուքից նրա
    Անդ կազատվես և դու,
    Կճախրես՝ ըստ դրա։

    Լոկ ձեր ներսից քանզի,
    Բոցի պես կերպասե,
    Պարտքն այնպես կցնդի,
    Չեք Էլ հասցնի խոսել։

    Այնտեղ աղերս չկա,
    Ո՛չ Էլ՝ հույսի նշույլ,
    Սովորի՛ր և տոկա՛,
    Տանջանքն Է լոկ կայուն։

    Գտնվել Է կրկին։
    Ո՞վ։ – Հավերժությունը։
    Դա արևի ձեռքից
    Բռնած քայլող ծովն Է.
    Մայիս, 1872
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.12.2010), impression (30.01.2010)

  13. #8
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արթուր Ռեմբո

    ՈՍԿեԴԱՐԸ

    Ինչ-որ մի ձայն, շատ անուշ,
    Հավերժական հրեշտակի,
    - Խոսքն իմ մասին Է, անշուշտ,
    Վիճարկում Է շեշտակի։

    Այս բյուր հարցերը կպչուն,
    Որ ընձյուղվում են անվերջ,
    Արբեցնում են ի վերջո
    Եվ գցում Քեզ տենդի մեջ:

    Աշտարակն այս ճանաչի՛ր,
    Այնքա՜ն թեթև, այնքա՜ն գոհ,
    Դա լոկ ծաղկունք Է, ալիք,
    Եվ ընտանիքն Է դա քո։

    Հետո երգում Է նա։ Օ՜,
    Այնքա՜ն գոհ, այնքա՜ն թեթև՝
    Կտեսնես անզեն աչքով...
    - Ես երգում եմ նրա հետ,–

    Աշտարակն այս ճանաչի՛ր,
    Այնքա՜ն թեթև, այնքա՜ն գոհ,
    Դա լոկ ծաղկունք Է, ալիք,
    Եվ ընտանիքն Է դա քո... և այլն…

    Հետո մի ձայն, շատ անուշ,
    Հավերժական հրեշտակի,
    - Խոսքն իմ մասին Է, անշուշտ,-
    Վիճարկում Է շեշտակի։

    Եվ երգում Է իսկույն նա
    Քրոջական շնչով և
    Գերմանացու հանգունակ,
    Սակայն վառ ու լիարժեք։

    Սխա՛լ Է այս աշխարհը,
    Զարմանալու բան չկա՛,
    Դժբախտության խավարը
    Այրիր ու գործիդ գնա՛։

    Օ՜ , ապարանք գեղեցիկ,
    Կյանքդ պայծա՜ռ Է ինչքան.
    Ո՞ր դարից դու հառնեցիր,
    Դու հանճար արքայական
    Մեր եղբոր ազնվական. և այլն..

    Երգում եմ ես նորիցնոր։
    Դու՛ք՝ քույրեր հազարավոր
    Ոչ հանրային ձայների,
    Պսակեցե՛ք ինձ պատվով
    Առաքինի փառքերի... և այլն...
    Հունիս, 1872
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (30.01.2010), Yeghoyan (22.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արթուր Մեսչյան
    Հեղինակ՝ Lion, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.03.2017, 09:59
  2. Արթուր Մեսչյան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 205
    Վերջինը: 07.07.2011, 02:01
  3. Արթուր Մեսչյան
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 321
    Վերջինը: 02.01.2010, 16:04
  4. Ռեմբո / Rambo (2008)
    Հեղինակ՝ BOBO, բաժին` Կինո
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.04.2009, 16:12
  5. Արթուր Գիլոյան
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2008, 05:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •