Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Սահմանի բացելը այդքան էլ պարզ գործ չի, դրա համար պետք է նախ դիվանագիտական հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ։ Դիվանագիտական հարաբերությունները ներառում են ընդհանուր դիրքորոշումների, տալիք–առնելիքների հստակեցումներ։ Դա երկարատև գործընթաց է իմ կարծիքով։ Իսկ արդյո՞ք սահմանի բացվելը հիմք է տալիս հարևան Վրաստանի հետ թշնամանալու ու նրան մեկուսացնելու, հանուն Ռուսաստանի իմպերիալիստական ձգտումների։ Համենայն դեպս ինձ դուր չի գալիս վրաց ժողովրդի նկատմամբ առհամարական դրսևորումը Ռուսաստանի իշխանությունների կողմից, որի մեջ ներքաշում են նաև Սերժիկ ձյաձյային, Վրաստանին այդպիսով արհեստականորեն դարձնում են չարորակ ուռուցք Կովկասում, այնուամենայնիվ մեր ցամաքային կապը Ռուսաստանի հետ Վրաստանով է, լավ կլինի որ Հայաստանը համարձակվի հավասարակշռող գործոն դառնալ Ռուսաստան – Վրաստան հարաբերություններում, ինչքան էլ դա անշնորհակալ թվա։
Դե իմ ասած տարբերակը ձևերից մեկն է որոշումը հետաձգելու, մյուսը դա Սերժի հրաժարականն է, իսկ մեզ օդի պես անհրաժեշտա որոշման հետաձգում, մինչև կհասկանանք ուժերի հարաբերակցությունը ում օգտինա