Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Դվո ջան, Ռուսաստանը իր բոլոր "արկածախնդրություններով" հանդերձ մնում է աշխարհի հզորագույն երկրներից մեկը, նա կարող է իրեն այդպիսի "շռայլություն" թույլ տալ, իսկ Վրաստանում այդպիսի "շռայլության" հետևանքով քարը-քարին միգուցե չմնար, նամանավանդ եթե հաշվի առնենք Արևմուտքի բարոյական օգնության տեմպերը (Սաակաշվիլին արդեն փողկապն եր ուտում)… Դվո ջան, քեզ ինչու՞ է թվում, որ ես ուզում եմ Վրաստանը տեսնել առանց Օսեթիայի ու Աբխազիայի…ինձ Վրաստանի կայունությունն է հետաքրքրում, որը պարզվեց, հնարավոր չէ Սաակաշվիլիի օրոք…

Գալով "սիրուն" ասեմ, Դվո ջան, ես ասեցի Ռուսաստանին ոչ սիրել է պետք ոչ էլ ատել, նրա հետ հաշվի պետք է նստել…Բարդ բան չկա այստեղ… Նույնն էլ ստրուկը, պետք չէ որ սիրի իր տիրոջը, այլ պետք է հաշվի նստի նրա գոյության հետ…"Հաշվի նստելու" և "Սիրելու" միջև մեծ տարբերություն կա…ամեն ինչ սևուսպիտակ չի
Mephistopheles ջան
Ճիշտ ասած իմ ասածի պատճառը ոչ տառակերությունն էր, ոչ էլ սխալ ու ճիշտ հանելը:
Ավելի շատ ուզում էի սկզբունքային հարցերի մասին զրուցել ու ասել իմ կարծիքը:
Որ Սահակաշվիլու օրոք ոչ թե խախտվեց կայունությունը, այլ հակառակը, վրացական հիվանդ պետությունը սկսեղ բուժման ծանր պրոցեսը: Ցավոք մեր ՀՀ պետութույնը լրիվ հակառակը, դառձավ այդ ընթաքում շատ ծանչ հիվանդ: Ես ուզում եմ, որ ոչ մեկը չմեռանա, թե ինչ էր Վրաստանը նույն մեր՝ հայերիս համար Գամսախուրդիայի ու Շեվարնադձեի օրոք ու ինչ է հիմա: Նույնը կասեմ Ջավախքի համար: Ամբողջ տասնամյակներ այնտեղ չի եղել ոչ մի կոմունիկացիա, իսկ այժմ մեծ թափով ճանապարհաշինարարություն է գնում: Կարո՞ղ է սա էլ է հեքիաթ