User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    dvgray > Համենայն դեպս ներկա պահին (վերջին տասը տարին համենայն դեպս)` Հայաստանը ռուս "մեծ եղբոր" հավատարիմ "ֆորպոստն" է այս ռեգիոնում ,

    Ավելացվել է 1 րոպե անց
    Հրատապ: Նոր հաղորդվեց, որ Մեդվեդեվը պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի ու Հար.Օսիայի անկախությունները: Դա նշանակում է, որ մոտակա ամիսների ընթացքում պետք է պատրաստ լինել ամենատարբեր զարգացումների, Ռուսաստանը կարող է Հայաստանը ուղղակի ներքաշել ամենատարբեր “խաղերի” մեջ, որը ոչ մի լավ բան մեզ չի խոստանում:
    Վերջին խմբագրող՝ Koms: 26.08.2008, 15:39: Պատճառ: Գրառման ավելացում
    Life is too short...

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    Ավելի հրատապ: Ռուսական երկաթուղայինները շինարարական բրիգադ են ուղարկել Կարս-Գյումրի երկաթգծի նորոգման համար: Մանրամասները կարդացեք այստեղ
    http://www.regnum.ru/news/1046438.html
    էսպես չի մնա

  3. #3
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    ...իրադարձություններն զարգանում են ավելի արագ, քան մեզ թվում էր, համենայն դեպս որոշ "բաներ" հստակեցվում են ավելի արագացված պրոցեսով...
    Life is too short...

  4. #4
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի հրատապ: Ռուսական երկաթուղայինները շինարարական բրիգադ են ուղարկել Կարս-Գյումրի երկաթգծի նորոգման համար: Մանրամասները կարդացեք այստեղ
    http://www.regnum.ru/news/1046438.html
    Թուրք փորձառու դիվանագետ և քաղաքագետ Մեհմեդ Ալի Բայարը, ով 1999 թ-ին Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի արտաքին գործերով խորհրդականն է եղել, իսկ 90-ականներին` Թուրքիայի դեսպանը Բաքվում, հայտարարել է, որ Թուրքիան պետք է պահ առաջ բացի Հայաստանի հետ սահմանը։

    Թուրքական «Միլիեթին» տված հարցազրույցում Բայարն ասել է, որ թուրք-հայկական սահմանի փակ մնալու ամենամեծ վնասը Թուրքիան է կրում։

    «Քանի այդ սահմանը փակ է, Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունների ոլորտը սահմանափակ կլինի, և Անկարան չի կարող աշխարհում հանդես գալ որպես արդարացի եւ միջնորդ պետություն։ Անկարան պետք է նախաձեռնող լինի այդ ռազամավարական որոշման մեջ։ Առանց որևէ նախապայմանների բացելով Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան պետք է թուլացնի պատմության հետ կապված հայկական պնդումները։ Եթե Թուրքիան չի ցանկանում կորցնել դերակատարությունը Հարավային Կովկասում, պետք է խաղա մեծ տերության իր այդ դերը»,- համոզմունք է հայտնել Բայարը։

    Ըստ թերթի` Բայարը եղել է Թուրքիան ներկայացնող առաջին դիվանագետը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի կառուցման բանակցություններում, և տարածաշրջանի հետ կապված Բայարի փորձը շատ կարեւոր է «Կովկասյան միության» թեզը օրակարգ մտցրած Թուրքիայի կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության համար
    ։
    Թերթ.ամ 25.08.08

    Ռուսաստանը ճիշտ ժամանակ է ընտրել իր կայսերապաշտական առաջխաղացման համար: ԱՄՆ-ը խեղդված է հոգսերի մեջ (պատերազմում է տարբեր տեղերում, ֆինանսական ու տնտեսական ճգնաժամ է ապրում, և որ ամենակարևորն է - ներքաղաքական խառը վիճակ ունի), Եվրոպան դեռ չի հասցրել միասնական գաղափարի շուրջ համախմբվել, իսկ Արևելքի ժողովուրդները դեմ չեն լինի "իմպերիալիստների" բոստանը մի երկու քար նետելուն: Ռուսաստանն էս պահին, իր համար ճիշտ բաներ է անում…
    Մեր "խելոքներին" լրջագույն ձևով ուշքի գալ է պետք, Հայաստանը ուզի-չուզի ներքաշվելու է այս ջրապտույտի մեջ:
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 26.08.2008, 21:29:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  5. #5
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    լրջագույն ձևով ուշքի գալ է պետք, Հայաստանը ուզի-չուզի ներքաշվելու է այս ջրապտույտի մեջ:
    Դա իրոք կասկածից դուրս է, միանշանակ, ահավասիկ մի հրատապ "նախազգուշական" լուր ևս.

    Москва. 27 августа. INTERFAX.RU - Абхазия и Южная Осетия, независимость которых признала Россия, в перспективе могут стать полноправными членами Организации договора о коллективной безопасности (ОДКБ), заявил "Интерфаксу-АВН" в среду военно-дипломатический источник в Москве. "Вопрос признания Абхазии и Южной Осетии союзниками России по ОДКБ несомненно будет рассматриваться на встрече глав государств-членов Организации, которая пройдет в Москве 5 сентября. Если все члены ОДКБ признают независимость этих новых государств, то вопрос принятия их в Организацию станет лишь вопросом времени", - сказал собеседник агентства.
    Life is too short...

  6. #6
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա իրոք կասկածից դուրս է, միանշանակ, ահավասիկ մի հրատապ "նախազգուշական" լուր ևս.

    Москва. 27 августа. INTERFAX.RU - Абхазия и Южная Осетия, независимость которых признала Россия, в перспективе могут стать полноправными членами Организации договора о коллективной безопасности (ОДКБ), заявил "Интерфаксу-АВН" в среду военно-дипломатический источник в Москве. "Вопрос признания Абхазии и Южной Осетии союзниками России по ОДКБ несомненно будет рассматриваться на встрече глав государств-членов Организации, которая пройдет в Москве 5 сентября. Если все члены ОДКБ признают независимость этих новых государств, то вопрос принятия их в Организацию станет лишь вопросом времени", - сказал собеседник агентства.
    Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար: Շատ կարևոր է, թե ինչպես դուրս կգանք այս իրավիճակից: Իսկ առայ-մ հանրապետությունում բենզին չկա:
    Лучше Гор могут быть только Горы.

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    ԱՄՆ-ը խեղդված է հոգսերի մեջ (պատերազմում է տարբեր տեղերում, ֆինանսական ու տնտեսական ճգնաժամ է ապրում, և որ ամենակարևորն է - ներքաղաքական խառը վիճակ ունի), Եվրոպան դեռ չի հասցրել միասնական գաղափարի շուրջ համախմբվել,
    և
    Մեր "խելոքներին" լրջագույն ձևով ուշքի գալ է պետք, Հայաստանը ուզի-չուզի ներքաշվելու է այս ջրապտույտի մեջ:
    Իսկ Հայաստանը զբաղված է Սևանի ափին քեֆ անելով ու էլի եսիմ ինչով… :

  8. #8
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

    Ռուսաստանի Դաշնությունը երեկ ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո:

    ՚Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է: Նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ժողովուրդների կամքի ազատ արտահայտության հիման վրաՙ,- ասել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը:

    Ա1+
    Փաստորեն Հայաստանը դիրքորոշում չունի :

  9. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    Բարդ է: Ճանաչե՞լ, թե՞ ոչ: Մի կողմից՝ Աբխազիայի ու Օսեթիայի հարցը առավելագույնս նման է Ղարաբաղի հարցին, մյուս կողմից՝ Վրաստանի դուռն էլ որ փակվի, կմնանք լրիվ «բորդին»: Իսկ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասնի խոսք անգամ լինել չի կարող. դա կնշանակի, որ խաղաղ-բանակցային կարգավորման բոլոր հնարավորություններն արդեն սպառված են, ու հարցի՝ ռազմական ճանապարհով լուծման հավանականությունը շատ կմեծանա:
    DIXI
    carpe noctem

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետպատերազմյան իրավիճակը Վրաստանում և նրա սահմաններից դուրս

    Մի հաղորդագրություն էլ "քեֆ ենք անում Աշտարակի ձորում" -ի մոտիվներով:
    Ընկել են ռուսաստանյան առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գները

    Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը ծանր հարված հասցրեց Ռուսաստանի ֆոնդային բորսային:

    Առանց այդ էլ օգոստոսի սկզբից անկայուն վիճակում գտնվող շուկան երեկ օրվա երկրորդ կեսին պարզապես փլուզվեց: Ռուսաստանյան գրեթե բոլոր առաջատար ընկերությունների`«Գազպրոմ-ի, »LուկՕյլ»-ի, «ՍբեռԲանկ»-ի, «ՎՏԲ -Բանկ»-ի արժետոսմերի գինը մի քանի ժամում նվազեց 3-4 տոկոսով:

    «Առաջիկա մեկ շաբաթում իրավիճակը կշարունակի վատթարանալ, իսկ արեւմտյան ներդրողների փախուստը ռուսական շուկայից գրեթե անխուսափելի է», - նշում են մոսկվացի վերլուծաբանները:


    Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
    http://www.armenialiberty.org/armeni...es/2008/08.asp

    Ու ի՞նչ է անելու Հայաստանը այս դեպքում: Երևի այս հարցին կպատասպանեն Ակումբի հարգարժան ռուսամոլները:
    երկրորդ
    եթե ինչ որ խելոք բան մնում է ՀՀ-ին անելու, ապա ո՞վ է դա անելու ՝ Սերժա -Քոչը, թե ռուսաստանի հզորությամբ վերվեր թռնող Լևոնը :
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 27.08.2008, 15:20:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանգստանալ Վրաստանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 187
    Վերջինը: 03.09.2013, 10:44
  2. Ռազմական իրավիճակը Պաղեստինում և նրա սահմաններից դուրս
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.01.2011, 16:38
  3. Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է մնալ լարված
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.11.2010, 12:49
  4. Իրավիճակը Հյուսիսային Կովկասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 31.03.2010, 12:39
  5. Հետընտրական իրավիճակը հարևան Իրանում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 116
    Վերջինը: 01.01.2010, 05:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •