Հասկանում ես ինչի մասին եմ խոսում թ՞ե պնդում ես քոնը:
Ավելի պարզ գրեմ: Սահակաշվիլիի աննորմալությունը կայանում է՝
1. Ռազմական ճանապարհով խնդրի լուծում տալը, առավել ևս, եթե օրենքով այդ տարածքները Վրաստանինն են(իր ասելով) կարելի էր օրենքով անել:
2. Օլիպիադաի ժամանակ ռազմական գործողություններ ծավալելը, դրանով իսկ ջղայնացնելով աշխարհի գերհզորներից՝ Չինաստանին, որի հետ սկի ԱՄՆ չի ուզում կոնֆլիկտ ունենա:
3. Նախօրեին հայտարարելը, որ չի կիրառի ռազմական ուժ, հետո ստորաբար անսպասելի հարձակվելը:
4. ԱՄՆ-ի պես տափակ, ստոր ու սադրիչ պետության վրա հույս դնելը:
5. Ռուսաստանի պես հզոր ու ջղայն պետությանը ստիպելը, որ գերհզոր բանակը մտցնի Վրաստան:
6. Վրացական բանակին 100% ջախջախման ուղարկելը, որի արդյունքում եղան բազմաթիվ զոհեր, ու վրացական բանակի գույքի 1/5-ը Ռուսաստանը վերցրեց իրեն, կամ պաթացրեց:
7. Շարունակական սադրանքները, որի արդյունքում Ռուսաստանի ներվերը վերջնական կանջատվեն ու Վրաստանը կարողա դառնա Չեչնյա 2:
Ի՞նչ ասեմ Արթուր ջան սա քո կարծիքով իմաստուն պրեզիդենտի իմաստուն արարքա՞:
Դա նույննա, որ մենք, մեր նախագահի հրամանով, հարձակվենք Թուրքիայի վրա, որ պատմական Հայաստանը վերցնենք հետ: Դու նման հրաման տվող նախագահին իմաստուն կհամարեի՞ր:
Էջանիշներ