Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ստալիննա չէ՞ ասել որ Վրաստանի տարածք է: Օսերը ընդեղ ապրում էին դեռևս են ժամանակ, երբ Վրաստան չկար: Օսիան էնքանով ա Վրաստանի տարածք, ինչքանով Ղարաբաղը՝ ադրբեջանի:
Նախ սկսենք նրանից, որ դու այնքան էլ լավ ծանոթ չես պատմությանը: Ի դեպ, ես նույնպես: Սակայն այն հարցերը, որոնց շուրջ սովորաբար բանավիճում եմ, ուսումնասիրում եմ ու նոր սկսում պնդումներ անել: Ստալինը չի ասել, որ Հարավային Օսեթեիան Վրաստանի տարածք է: Ստալինը արհեստականորեն ստեղծել է Հարավային ու Հյուսիսային Օսեթիաներ: Գոնե քարտեզները նայի ու համեմատի Օսեթիայի տեղադրվածության հետ:
http://www.euratlas.com/
Ցխինվալիի ռեգիոնը գրեթե միշտ եղել է Վրաստանի կազմում, իսկ Օսեթիան Ռոկիի թունելից այն կողմ է:
Ու նույինսկ եթե իրա տարածք էլ ա , գրադով խփելը ճիշտ ե՞ս համարում: Եթե հա, ուրեմն մարտի 1-ին ոչ մի արտառոց բան չի եղել: Սերժը իրա տարածքում հալալից մարդ ա սպանել:
Նախ սկսենք նրանից, որ Պուտինը զենք է կիռարել խաղաղ բնակչության դեմ, իսկ Սահակաշվիլին 4-6 =ամ շուտ հրադադար է հայտարարել, թողել, որ խաղաղ բնակչությունը լքի Ցխինվալիի ռեգիոնը և հետո նոր միայն սկսել պատերազմել սեպարատիստների հետ, որոնք վերջին երկու շաբաթը կրակում էին վրացակն գյուղերի վրա:
Ինչ վերաբերվում է մարտի 1-ի դեպքերին, ապա չեմ կարծում, որ դա պատերազմական գորխողություններ էին, դա չընտրված մարդասպանի գործողություններ էին ուղղված խաղաղ ցուցարարների դեմ: