Դվո ջան, անցյալ դարի սկիզբը հիշելու փոխարեն մի հատ վերջը հիշի (90-ականները) երբ Գամսախուրդիան զենքի ուժով փորձեց խնդիրը լուծել, նույնը Շեվարդնաձեն և այս դարասկզբին նույնը Սաակաշվիլին…եթե կարծում ես այսքանից հետո որևէ օս կամ աբխազ կհամաձայնվի մնալ Վրաստանի կազմի մեջ, սխալվում ես. իսկ վրացիներին այդ տարածքները առանց աբխազի ու օսի է պետք, հակառակ դեպքում զենքով չէին գնա և եթե այդպես է օսերն ու աբխազներն իրենց բարոյական իրավունք են վերապահում ամեն գնով պաշտպանվել, ճիշտ այնպես ինչպես Վրացիներն ամեն գնով փորձում են ռուսներից ազատվել…Հիմա այդ երկու տարածքներն արդեն կարելի է համարել կորած և եթե դա այդպես չի ապա ինչպես ես պատկերացնում դրանց վերադարձը Վրաստանի կազմ…եթե հուսները դրել են միջազգային ճնշման վրա, ապա դա մանկամտություն է, ռուսներն էլ ճնշման լծակներ ունեն… ահա մի քանիսը.
ա) Աֆղանստան. Թալիբները ռուսնեի օգնությունից չեն հրաժարվի.
բ) Իրաք. Շիիտները Իրանին են նայում, իսկ նա ջանք չի խնայում օգնելու նրանց մանավանդ որ ռուսներն էլ միանան բարեգուրծական այդ միսիային. էլ չեմ ասում Սիրիան
գ) Կուբա ռուսական պատվիրակության այցելությունն էլ կարող է ուշադրություն գրավել նամանավանդ եթե դրան Հուգո Չավեսն էլ միանա.
Եվ այսպես շարունակ…Արևմուտքն այս աղմուկը բարձրացրել է որովհետև նա չի կարուղ բացեիբաց համաձայնվել, բայց աղմուկից այնկողմ չեմ կարծում գնան…Ռուսաստանն էլ չի ստիպի մյուս երկրներին ճանաչել անկախությունը, քանի որ այս խնդիրը լուծված վիճակում ռուսներին ձեռք չի տալիս (նրան այդ տարածքները պետք չեն)…Հիմա դու դատիր ով է առուն թռնում, ով է հոպ ասում
Ընգեր, ռուսներն ինչու պիտի Լոռին միացնեն Վրաստանին, չեմ հասկանում…եթե վրացիների վաղուցվա երազանքն է լինել փոքրամասնություն իրենց երկրի մեջ, կամ թույլ մեծամասնություն, ապա զարմանալի չէ թե ինչպես է մի արկածախնդիր նախագահին հաջորդում մյուսը…չեմ կարծում, որ այդպես է և վրաց ժողովուրդն արժանի է խոհեմ նախագահի (Բուրջանաձե)
Այդ հասարակ բանը, Դվո ջան, սխալ ես հասկացել, ապեր: Ստրուկը երազում և ազատագրվում է ազատության նկատմամբ տածած սիրուց, այլ ոչ թե իր տիրոջ նկատմամբ ատելությունից: Ազատության սերը և ստրկատիրոջ նկատմամբ ատելությունը հոմանիշներ չեն, դրանք նույնացնելը սխալ է…ազատություն սիրո ստրուկն արդեն ստրուկ չէ, քանի որ նրա համար իր ազատությունն է առաջնայինը այլ ոչ իր տիրոջը վնասելը, իսկ տիրոջ ատող ստրուկը, ստրուկ էլ կմնա և նրանից բարբարոսությունից բացի ուրիշ ոչինչ չի կարելի սպասել…աշխարհում բոլոր բարբարոսությունները ատելությունից դրդված են արվում, ոչ թե սիրուց
Էջանիշներ