Ի դեմ ժամանակին, 1920-ի աշնանը, նմանատիպի սցենարով, ինչպես հիմա արվեց Վրաստանում, ջախջախվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Չգիտես ինչու դա այժմ մոռացված է: 1920թ. հուլիսից` սեպտեմբեր ամիսներին ռուսների կողմից ինտենսիվ "մշակվում" էր Հայաստանի "թշնամական" կերպարը` որպես ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիայի դաշնակից, իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանը ուղղակի օկուպացվեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից: Ինչպես ասում են, իրոք որ քաղաքականության մեջ "չկան հավերժ թշնամիներ ու հավերժ բարեկամներ":
Էջանիշներ