
Չի ստացվի համոզել

Հայլուրն ու այլ ռուսական ալիքներ անում են հնարավորը Վրաստանն ու նրա լեգիտիմ նախագահին վարկաբեկելու համար: Ինչ էլ ասես, ենթագիտակցորեն սկսվում է հակազդեցություն: Դու, միգուցե Հայաստանում չես ու դրա համար ես տենց մտածում, սակայն նույնիսկ ես, որ 3-4 ամիսը մեկ լինում եմ Վրաստանում ու գրեթե միշտ կապ ունեմ մեկ-մեկ հավատում եմ Հայլուրի ապուշություններին: Իհարկե ինձ մոտ ենթագիտակցորեն նույնպես հակազդելու ցանկություն է առաջանում, քանի որ ծանոթ եմ իրականությանը:
Փորձիր գուգլում ռուսերեն Սահակաշվիլի փնտրել, աղբի, ծաղրանքի, ոչ բարոյական պիտակների ահռելի քանակը հարցերիդ պատասխանները կտա: Ռուսաստանը չի հանդուրժում նախկին ԽՍՀՄ տարածքում իր երկրի մասին մտածող նախագահ: Սա է իրականւթյունը: Եվ իրականություն է նաև, որ իր ֆորպոստերում տարածում է նույն կարծիքը Ռուսաստանի Առաջին ալիքի ֆիլյալների միջոցով:
Էջանիշներ