Չեմ կարծում, որ կիսատ է: Օրինակ, եթե վերջում ասվեր, որ Սահակը շնուրոկներով իրեն կախեց, կլիներ ավարտված, բայց որ ասվում է, թե մոր հիշատակը կորցրեց, դա կիսատ է՞: Վարպետ, հետքրքիր է կարդացվում և կարդալու ընթացքում իրադարձությունները պատկերվում են մտքումդ, բայց, եթե ասենք ես գրած լինեի (կյանքում չեմ գրել), որոշ բաներ կձևափոխեի Օրինակ` առաջին պարբերության առաջին նախադասությունը կտեղափոխեի այդ նույն պարբերության վերջ, հետևաբար, երկրորդը կդառնար այդ պարբերության և պատմվածքի սկիզբ: Այդ դեպքում, կարծես` հանկարծակի սկսի պատմվածքը, որը համապատասխան կլինի նաև ավարտին Չգիտեմ, հնարավոր ա, որ ճաշակի հարց ա