Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Ոնց որ հասկացա ես մասում ես պետք ա նեղանայի…


Կլինի՞ ես պատասխանեմ էդ հարցին Ես էլ եմ "Ան"
Կկարդայի
Վայ, ինչ լավ ա Ես "Ան"-երին ահավոր շատ եմ սիրում, ու էդ ցուցակը գլխավորում են սիրելի մայրիկս, դստրիկս ու հարսիկս: Բայց դրանով, բնականաբար, սիրելի "Ան"-երի քանակը չի սահմանափակվում, հլը դեռ, ըստ ամենայնի, ավելանում է

Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
դուրս եկավ, էլի եմ ուզում…
Լինելու ա: Խառն եմ հիմա ուղղակի, Նյուտ ջան

Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարդացի մի շնչով. սահուն, ազատ ու ամենակարևորը՝ հետաքրքիր կարդացվում է: Ըստ երևույթին՝ «կիսատության» մասին բոլոր բողոքների պատճառն այն է, որ պատմվածքը սկզբում (և ոչ միայն) գրված է, ըստ իս, նովելի ոճով, սակայն բնավ էլ անսպասելի ավարտ չի ունենում: «Մարդամորֆոզներ» խորագիրն արդեն բավական է հասկանալու համար, որ սա նովել չէ և չի էլ կարող լինել: Հավանեցի պատվածքը շաղախող նուրբ հումորը: Չհավանեցի որոշ ոճական անմիաձույլությունը. օրինակ՝ հասկանում եմ, որ ժարգոնային արտահայտությունները գործի անբաժան մասն են կազմում, սակայն հեղինակի խոսքում՝ որոշ տեղերում, կարելի էր դրանց փոխարեն գործածել ավելի գրական բառեր: Ընդհանուր առմամբ՝ և՛ միտքն է լավը, և՛ իրականացումը: Հա՛, ավելի ուշադիր կարդա, որոշ վրիպակ տառասխալներ կային:

Շնորհակալ եմ Հայկօ ջան, դիտողությունները հաշվի կառնեմ առաջիկայում