Պատմվածքն ընդհանուր առմամբ սահուն ու հետաքրքրությամբ կարդացի։ Դիպուկ ու հաջողված պատկերներ շատ կային, իմ կարծիքով։ Ինձ դուր եկավ նաև արագընթաց, թեթև ու ավելորդ մանրամասնություններից, երկար–բարակ, ձգձգված նկարագրություններից զերծ շարադրանքը։

Ավելացնեմ նաև, որ համաձայն եմ Բարեկամի հետևյալ խոսքերին.
Իդեան լավն էր. նկատի ունեմ նյութը և այն ներկայացման հնարքը՝ "կիսատությունը": Էդ կարգի նյութերը, որոնք պոկված են ռեալից, սկիզբ-զարգացում-վերջ չեն պահանջում, տենց բան չկա:

Մարդամորֆոզ բնորոշումն էլ գերազանց էր: Ու որ եռապատում ա, էդ լրացնում ա էդ գեռազանցությունը: Ու կսպասեմ մյուս երկու պատմանը: Հուսով եմ Վարպետը հավես կգտնի դրանք գրելու/դնելու:
Ուզում եմ անդրադառնալ նաև «սնանկանալ» բառի գործածության կոնֆլիկտին.
Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից
Բանն էլ հենց էդ ա, որ իրենց իրականությունում ու էդ իրականության ոճային կողմը հարազատ, proper /հայերեն ուղիղ համարժեքը չգտա/ պահպանելու համար, սնանկանալը ըստ իս արհեստական բառ էր, առավել ևս, որ որոշ բառեր ժամանակի ընթացքում կորցնում են իրենց սկզբնական նշանակությունը, կամ այդ նշանակությունը մղվում է երկրորդ պլան, երկրորդ իմաստ : Կոնկրետ սնանկականլ բառի դեպքում ես այդպես եմ պատկերացնում: ժամանակակից լեքսիկոնում այն նյութական աղքատանալ իմաստով որպես առաջնային նշանակություն կհղվեր միայն մեծահարուստին կամ կոռպորացիաներին, իսկ երբ հասարակ մահկանացուների համար ենք ասում սնանկ, ես որպես առաջնային իմաստ հասկանում եմ ավելի հոգևոր ոլորտ, ասենք՝ դատարկ հոգեպես, էդ կարգի մի բան… Էդ էսօրվա լեքսիկոնում: Առավել ևս Բլյու Լեյլբլի ու Կյանքուլիկի իրականության մեջ:
Այնքան էլ համաձայն չեմ։ «Սնանկանալ» ասելով՝ ես հասկանում եմ հենց մեծ ունեցվածքից կամ դրամական մեծ գումարից զրկվել, իսկ անփող մնալ կարող է անգամ ցանկացած մուրացկան։ Այսինքն՝ «անփող մնալ» բառակապակցությունն իրականում չի տալիս անհրաժեշտ ինֆորմացիան, կոնկրետ տվյալ դեպքում՝ այն, որ Սահակը ոչ թե, ասենք, աշխատավայրից տուն վերադառնալու ճամփին կորցրել էր այդ օրը ստացած աշխատավարձն ու էդ պահին անփող էր մնացել, այլ այն, որ Սահակը մինչ այդ մեծ եկամուտ (գուցե նաև որոշակի ունեցվածք ուներ), որից հանկարծակի զրկվել էր: Ու այդ առումով, կարծում եմ, այստեղ հենց «սնանկանալ» բառն էր պետք գործածել, ոչ թե «անփող մնալ»։

Այնուամենայնիվ, ինչ–որ բան կարծես թե պակասում էր, բայց դեռ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչը... Որ հասկանամ, կասեմ։