Ինչ մի քանի օր առաջ տեսել եմ էս թեման, հանգիստս կորցրել եմ, լուրջ եմ ասում: Սաղ օրը մտածում եմ, թե որոնք են իմ ամենասիրելի տաս երգերը, էն դեպքում երբ սիրելի կատարողների ու խմբերի թիվը հաստատ հատում ա հարյուրի սահմանը ու ամեն մեկի երգացանկից գոնե տաս սիրելի երգ կունենամ: Գոնե թոփ հարյուրյակը լիներ, էլի համեմատաբար հեշտ կլիներ երգեր առանձնացնելը:
Մտածում, մտածում, մտածում էի ու մի քանի անգամ տասնյակս ամբողջության փոփոխվեց: Ներկայացնեմ ցուցակս, քանի էլի ինչ-որ բան չեմ փոխել: Ու հա, երգերի հերթականությունը ոչ մի կապ չունի, ես իրենց բոլորին սարսափելի շատ եմ սիրում:
Սկսենք դասականներից: Lynyrd Skynyrd "Free bird": Սա էս խմբից լսածս առաջին երգն է ու ես միանգամից, առաջին հայացքից սիրահարվեցի իրեն: Խմբի կիթառահար Ալեն Քոլինսը մոտ երկու տարի աշխատում էր ես երգի երաժշտության վրա, բայց բառերը դեռ չկային: Վան Զանտը՝ խմբի մենակատարն ու շատ երգերի հեղինակը կարծում էր թե երաժշտությունը չափազանց խիտ է բառերի համար: Մի անգամ չեմ հիշում որ հյուրանոցում էին, Գարին ու Ալենը անընդհատ նվագում են երաժշտությունը, վան Զանտն էլ խելոք նստած լսում էր ու մեկ էլ հանկարծ սկսում ա երգել. "If I leave here tomorrow, would you still remember me?": Սրանք էն նույն բառերն էին, որ Ալենին ասել էր կինը մի քանի օր առաջ վեճի ժամանակ: Հետո ծնվում է երգը: Կարծում էին, թե երգի տևողության պատճառով ռադիոեթերներում տեղ չի գտնի, առաջին անգամ էլ համերգի ժամանակ ամենավերջում են էս երգը երգում, որ հանդիսատեսը չձանձրանա: Բայց պարզվում ա՝ սխալվում էին, երգը հիթ ա դառնում, մարդիկ համերգների ժամանակ խնդրում են երգել հենց էդ ու էդ օրվանից խմբի բոլոր համերգները եզրափակվում են էս երգով, մինչև 1977 թվականի ինքնաթիռի վթարի, որի ժամանակ խմբի անդամներից մի քանիսը այդ թվում Ռոնի վան Զանտը, մահանում են ու խումբը կազամլուծվում է: Տարիներ անց, երբ խումբը կրկին վերակազմավորվում է ու վան Զանտի փոխարեն սկսում է հանդես գալ նրա եղբայրը, սկզբում հրաժարվում են համերգներում ընդգրկել, երևի չէր համարձակվում երգել եղբոր երգը: Ու չի էլ երգում: Վերջին շրջանում էս խմբին չեմ հետևում, որովհետև իսկական Lynyrd Skynyrd ինձ համար վերջացել է ինքնաթիռի վթարով, բայց Գուգլը ասում ա, թե հիմա էլ համերգները եզրափակվում են էս երգով:
Մի խոսքով this bird you cannot change
Մի ժամանակ, չգիտեմ էլ ինչի, ես կարծում էի թե ինդին իմ չսիրած երաժշտական ժանրերից ա: Ո՞նց էի սխալվում: Հերիք չի սիրում եմ, դեռ մի բան էլ ամենաշատն եմ երևի սիրում: Ու ամենաամենասիրելիներից մեկը երևի էս ա: Ինքը ղզիկ երգ ա, սրսափելիորեն ղզիկ երգ ու ես չգիտեմ իրա ստեղծման պատմությունը, որովհետև գրավոր աղբյուրներում ոինչ չի հիշատակվում, ես էլ հարցազրույցներ նայել, լսել էդքան էլ չեմ սիրում: Ու երևի առանց երգի պատմության էլ, ինքը շատ սիրուն երգ ա
Հաջորդը՝ Placebo "Sleeping with ghosts"… Ես երգը ամենահակասական զգացողություններն ա առաջացնում մոտս, խառնում, տակնուվրա անում ամեն ինչ, դեպրեսված ժամանակ լացացնում ու ժպտացնում: Երգը երևի էն մասին ա, որ իսկական ընկերների (soulmate-ի հայերենը ո՞նց կլինի) համար մահը ոչինչ չի փոխում, որովհետև soulmates never die, բայց մեկ-մեկ ինձ թվում ա, թե Բրայանը երգելիս հեգնում ա, որ հենց իրանէ են մեռնում: ՈՒֆ, եսիմ է: Բայց մեկ ա ես իրան սիրում եմ
John Denver "Annie's Song"… հերթական ղզիկ երգը, ղզիկ տասնյակ ա ստացվում: 1973 թվականին հուլիսին Կոլորադոյում ինչ-որ տեղ Դենվերը ամեն օր դահուկ էր քշում ու էդ պահին, երբ ամբողջ թափով սլանում էր լանջով ներքև ու ամենատարբեր ձայների, գույների, բույրերի գլխապտույտ գեղեցկությունը ստիպում էին մտածել կնոջ՝ Էննի Դենվերի մասին: Ինքն էլ ուն գնալուն պես սկսում ա գրել երգը, որը բնականաբար նվիրում է կնոջը: Ախր, սիրուն ա էս երգը:
Ավելուկ. «Խոհանոցում»: Ո՞նց կարող էր էս տասնյակում Ավելուկ չլինել: Մտածում, մտածում, մտածում էի, թե որն եմ ավելի շատ սիրում քան մյուսները ու քանի էլի որոշումս չեմ փոխել, թող լինի էս երգը: Ասում ա՝ քեզ օգնելով խանգարում եմ նրանց, ովքեր փորձում են ինձ օգնել, բայց բոլորի համար լավը ես չեմ կարող լինել:
Sophie Zelmani "Waiting for the miracle to come"… Երգի հեղինակը Լեոնարդ Կոենն է, բայց ես Զելմանիի կատարումն ավելի եմ սիրում: Էս մահճակալի տակ լսելու երգ ա: Ու եթե մի օր որոշեմ ամուսնանալ ու ամուսնության առաջարկություն անեմ, էս երգն եմ երգելու
Johnny Cash "A boy named Sue"… էնքան դժվար ա ասելը, թե Քեշի որ երգն եմ ավելի շատ սիրում, ախր մեկը մեկից լավն են: Հենց դեպրեսվում եմ, լսում եմ "A boy named Sue"-ն ու "Cocaine Blues"-ը ու ամեն ինչ անցնում ա: Ես իրա երգերի տեսագրությունները նայելով եմ սկսել սիրել կենդանի կատարումները լսել, իրենից հետո եմ սկսել համերգների տեսագրությունները նայել:
Էլի Քեշի կատարումներից մեկը. "Hurts": Երգի հեղինակը Տրենտ Ռենզորն է, առաջին անգամ կատարել է Nine Inch Nails խումբը, բայց ես Քեշի տարբերակն եմ սիրում: Ախր լացելու չափ լավն ա: Անգամ հեղինակն ա ասել, որ Քեշի տարբերակն ավելի շատ ա սիրում: Ահա թե ինչ է ասել ինքը այդ մասին, չեմ թարգմանում, ես թարգմանել չեմ սիրում.
I pop the video in, and wow... Tears welling, silence, goose-bumps... Wow. I felt like I just lost my girlfriend, because that song isn't mine anymore... It really made me think about how powerful music is as a medium and art form. I wrote some words and music in my bedroom as a way of staying sane, about a bleak and desperate place I was in, totally isolated and alone. Somehow that winds up reinterpreted by a music legend from a radically different era/genre and still retains sincerity and meaning — different, but every bit as pure
Damien Rice "It takes a lot to know a man"… այ, մինչև հասա էս երգին, արդեն սկսեցի մտածել տասնյակս փոփոխելու մասին, բայց չէ, ոչ մի բան չեմ փոխում: "My favourite faded fantasy"-ն իմ սիրելի ալբոմներից է ու ահագին երկար մտածում էի, թե էս ալբոմից որն եմ ամենաշատը սիրում ու հա, երևի էս:
Ու դասականներով էլ երևի եզրափակենք: Simon & Garfunkel "The sound of silence"… Վաթսունքանի տարի ա անցել ու էս երգը չի հնանում ու չի էլ հնանա երբև: Ինչքան սիրուն են երաշխտությունը, բառերը, ձայները… սարսափելի սիրուն երգ ա էս: Մի օր Փոլ Սայմոնը նստում ա մութ բաղնիքում ու սկսում նվագել, հետո ծնվում ա երգը ու դառնում բոլոր ժամանակների լավագույն երաժշտական ստեղծագործություններից մեկը: Էդ ժամանակ Փոլը քսանմեկ տարեկան էր ու հետո, հարցազրույցներից մեկի ժամանակ երբ իրեն հարցնում են, թե ո՞նց են քսանմեկ տարեկան երիտասարդի գլխում ծնվում էդ բառերը, ինքը ուղղակի պատասխանում է՝ գաղափար չունեմ
Ու հիմա ես լիքը ուրիշ երգերի դավաճանած եմ զգում![]()
Էջանիշներ